Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր արվեստագետների ամանորյա բարեմաղթանքները

Դեկտեմբեր 27,2013 12:57

Ամանորյա բարեմաղթանքները նույնիմաստ, սակայն շա՜տ տարբեր են հնչում, մանավանդ՝ արվեստագետների շուրթերից: Համամարդկային լինելով հանդերձ՝ դրանցում միախառնվում են անձնական պատկերացումներն ու մասնագիտական ապրումները: «Առավոտը» խնդրեց մշակույթի որոշ անվանի գործիչներին Ամանորի՝ 2014-ի շեմին հնչեցնել իրենց «պատրաստած» բարեմաղթանքը:

Դերասանուհի Նելլի Խերանյան. «Աշխարհում, հատկապես մեր երկրում, կարծես Կարմիր գրքում գրանցվելու հայտ են ներկայացրել համբերությունն ու ներողամտությունը: Մենք պետք է լինենք համբերատար ու ներողամիտ իրար նկատմամբ՝ անկախ տարիքից ու սեռից, քաղաքական հայացքներից… Սա է իմ բարեմաղթանքը՝ գումարած ավանդաբար եկած ցանկություններին»:

EdoՋութակահար Էդուարդ Թադեւոսյան. «Դեֆիցիտ են դարձել ժպիտն ու բարի կամքը, նվիրվածությունը, որը կար մինչեւ արժեքների վերագնահատումը… Գործընկերներիս՝ երիտասարդ եւ ոչ միայն, կցանկանայի չձգտեն էժան ծափերի, հակառակը՝ բարձրացնեն մեր հանդիսատեսի ճաշակը, ինչը, հավատացնում եմ, օրինակ՝ քաղաքակիրթ երկրներում բարեկեցիկ կյանքի իսկապես անհրաժեշտ պայման է»:
Anahit_MekhitarianՕպերային երգչուհի Անահիտ Մխիթարյան. «Իմ խորին համոզմամբ` Նոր տարին ամենագեղեցիկ ու խորհրդավոր տոնն է: Այն իր հետ բերում է նորանոր իղձեր ու խանդավառ սպասումներ, ակամա ստիպում է մարդկանց դառնալ լավատես ու հուսավառ: Թող գալիք տարին բերի մեր ազգին հոգեկան անդորր ու բարօրություն, ողջախոհ քայլեր կատարելու ի վերուստ տրված մեծ իմաստնություն: Թող բոլոր ընտանիքներում թեւածի առողջ ու երջանիկ մթնոլորտ, ու ամեն մարդ, որպես ամանորյա նվեր, կատարված տեսնի իր փայփայած թաքուն ու գողտրիկ երազանքը:
Արի՜, Նո՛ր տարի,
Գալուստդ բարի՜,
Բայց այնպե՛ս արի,
Որ ավելանա աշխարհի բարին…»:
JacquelinSarkhoshyanԲալետի արտիստ Ժակլին Սարխոշյան. «Բոլոր ժամանակներում ծեր ու մանուկ, անկախ հասարակության մեջ ունեցած դիրքից, հավատացել են Ամանորի հեքիաթին: Կցանկանայի, որ դրա օրենքով մշտապես հաղթեր բարին, առավել եւս՝ մեր երկրում ու մեր օրերում: Այս պահին, երբ մեզ մոտ 20 աստիճան ցուրտ է, թող որ մարդկանց սրտերը չսառչեն, հակառակը՝ լինեն հնարավորինս տաք»:
Harutyun-XԿինոռեժիսոր Հարություն Խաչատրյան. «Այս պահին ավարտում եմ «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմի առաջին մասը: Հերոսները մեր հայրենակիցներն են, որոնք ինչ-ինչ պատճառներով հայտնվել են օտար ափերում: Ամանորի առիթով շնորհավորելով ժողովրդիս ու մասնավորաբար՝ 5 մասից բաղկացած նկարիս հերոսներին, շատ կուզեի, որ նրանք վերադառնան հայրենի օջախներ»:
Gexam-GՕպերային երգիչ Գեղամ Գրիգորյան. «Ամանորի առիթով երբեւէ բարեմաղթանքներս չեն փոխվել՝ մնալով ավանդական: Շնորհավորում եմ ժողովրդիս, ցանկանում առողջություն, հաջողություն, երջանկություն ու համբերություն»:

 
Բեմադրիչ Ռուբեն Բաբայան. «Սովորաբար բարեմաղթանքներն ու ցանկությունները պարունակում են այն ամենը, ինչը բացակայում է: Մերօրյա կյանքից ելնելով, ցանկանում եմ արժանապատվություն ու հանդուրժողակRuben-Babayan1անություն: Առաջին հայացքից այս երկուսը իրար բացասում են: Բայց հավատացնում եմ՝ անասելի երջանկություն է, երբ դրանք համատեղվում են: Ինքս զգացել եմ դա, ինչը եւ ցանկանում եմ բոլորին»:

 
Karine-xԴրամատուրգ Կարինե Խոդիկյան. «Ցանկանում եմ տարին լինի մշակութային, որտեղ ե՛ւ քաղաքականությունը, ե՛ւ տնտեսությունը, ե՛ւ մշակույթը, ե՛ւ մարդկային հարաբերությունները լինեն իսկապես մշակութային՝ այդ բառի ամենաբարձր իմաստով»:

 
SatyanԿոմպոզիտոր Արամ Սաթյան. «Բարեմաղթանքներս կուզեի ուղղել հատկապես երաժիշտներին: Որքան էլ տարօրինակ թվա, անհատական ստեղծագործական հաջողություններից ավելի ցանկանում եմ համատեղ գործունեության արդյունքում ծնված հաջողություն: Սա թող չհնչի իբրեւ Երաժշտագետների եւ կոմպոզիտորների միության նախագահի խոսք, այլ որպես քաղաքացու ու երաժշտի ցանկություն: Ավելին, նման հաջողությունը թող թագավորի մեր կյանքի բոլոր ոլորտներում»:
Hakob-XՌեժիսոր Հակոբ Ղազանչյան. «Երազում եմ, որ մեր հասարակությունը դառնա քաղաքակիրթ՝ ձեւավորելով բարձրարվեստ մշակույթ, անտագոնիզմը մեղմվի մարդկային փոխհարաբերություններում, հատկապես քաղաքական ոլորտում: Կուզեի, որ ապրեինք ու արարեինք պարզապես հանգիստ ու խաղաղ»:
Ara-ErnՌեժիսոր Արա Երնջակյան. «Ցանկանում եմ, որ գալիք տարին լինի ջերմառատ: Ոչ թե զանազան վառարաններից կամ արհեստական սարքերից եկող ջերմության մասին է խոսքս, այլ մեր սրտերի: Եվ թող այդ մթնոլորտը տիրի՝ անկախ տարվա եղանակից»:

 

Պատրաստեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Բրուտոս says:

    Նելլի Խերանյան հիշու՞մ եք ձեր «կիսբաց վարագույրներ» հաղորդումը:

    Ես ամեն հիշելուց ամոթից կարմրում եմ՝ իսկ Դու՞ք:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031