Չնայած սա այս տարվա վերջին խմբագրականն է, բայց զուտ ամանորյա ոճի մեջ չեմ կարող տեղավորվել եւ ուզում եմ խոսել լայն տարածում գտած երեւույթի՝ լկտիության (զոռբայության, ցինիզմի) մասին:
Ի՞նչն է պակասում Շմայսին այս կյանքում: Թվում է, թե ոչինչ. նստիր քո անկյունում եւ կեր քո բիզնեսների փողերը: Բայց՝ ոչ. նա ձգտում է ինչ-որ բան ապացուցել: Ի՞նչ: Որ ինքը իր գրագիտության, մտավոր մակարդակով հանդերձ՝ կարող է «վերխ վերցնել» ցանկացած ընդդիմադիրի կամ լրագրողի վրա: Ինչո՞վ: Բնականաբար, իր անպատկառ բառապաշարով, գուցե իր եւ իր թիկնապահների բռունցքներով: Այսինքն՝ իշխանության ներկայացուցչին պետք է ամեն պահի ապացուցել, որ «նրա դեմ խաղ չկա»:
Նույնը՝ Տարոն Մարգարյանը: Նրա ինչի՞ն է պետք գիտությունների թեկնածուի կոչումը: Ոչ աշխատավարձն է դրանից ավելանալու, ոչ էլ հեղինակությունը: Ոչ էլ, բնականաբար, նա ժամանակ ու ցանկություն ունի զբաղվելու գիտությամբ եւ այդ բնագավառում ինչ-որ գյուտեր անելու: Նպատակն այլ է. ստորացնել, նսեմացնել գիտությունը եւ դրանով զբաղվողներին, վերջնականապես արժեզրկել ոչ միայն գիտական կոչումները, այլեւ ինքը՝ միտքը, մտավոր գործունեությունը: «Ես կարող եմ անել այն, ինչ ուզում եմ: Իսկ դուք՝ բուհի ռեկտոր, գիտխորհրդի եւ ԲՈՀ-ի անդամներ, ծպտուն չեք հանի եւ ինձ գիտնական կհռչակեք». ահա նրա «մեսիջը»:
Խնդիրը նույնն է՝ «իմ դեմ խաղ չկա»: Հենց դրա համար է քաղաքապետը «թեզ պաշտպանել» բառակապակցությունը հասկանում որպես «պաշտպանություն լրագրողներից», որն էլ իրականացրել են երիտասարդ ՀՀԿ-ական «բազեները»՝ տնտեսագիտականի ռեկտորի գլխավորությամբ: Եվ խնդիրն այն չէ, որ լրագրողները հանկարծ կտեսնեն, որ քաղաքապետը նախօրոք գրված տեքստը լավ չի կարդում՝ նման բացահայտումների նկատմամբ Տարոն Մարգարյանը եւ նրա «թիկնապահները» բացարձակապես անտարբեր են: Խնդիր կա ապացուցելու սեփական ամենակարողությունը, կամայականություն անելու իրավունքը: Ճիշտ այնպես, ինչպես եւ պետք է լինի «մաքսային տարածքի» երկրում: Кого хочу помилую,/Кого хочу – казню/. Закон – мое желание! /Кулак – моя полиция! / Удар искросыпительный, /Удар зубодробительный, / Удар скуловорррот :
Կարդացեք նաև
Միջազգային հարաբերություններում նույնն է: Դուք կարծում եք՝ Ռուսաստանի համար խնդի՞ր է որեւէ գնով գազ վաճառել մի տարածքում, որտեղ աբոնենտների թիվը տասն անգամ քիչ է, քան Մոսկվայում: Ոչ, դա նրանց համար մանրուք է: Խնդիր էր դրված համաձայնագրում գրել կետեր, որոնք կվիրավորեն մեր արժանապատվությունը՝ 30 տարի ինչ ուզենք՝ կանենք:
Այնպես որ՝ թե փոքր, թե մեծ մասշտաբներում մեխանիզմը նույնն է: Եվ մարդկային կամ ազգային արժանապատվությունը պաշտպանելու ձեւերը դարձյալ նույնն են: Այս մասին՝ մյուս տարի:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Այն, որ մեզանում վերից վար մեծ տարածում է գտել ցինիզմը, լկտիությունը, զոռբայությունը և բեսպրեդելը, բոլորս քաջատեղյակ ենք ու կարելի է ասել մինչև կոկորդներս կուշտ ենք դրանից: Սակայն բոլորս լավ հասկանում ենք, որ դրա մասին միայն բարձրաձայնելով մենք այդ երևույթը անգիտակցաբար պրոպագանդում ենք, խթանելով հուսահատությունն ու ստրկությունը: Հարց է առաջանում, թե ում ենք մենք ծառայում դրանով, զոռբային թե ենթարկվող ստրկամիտ մարդուն:
Լավ կլինի բարձրացնել ստրկամիտին, թող նա ինքը անցնի այն ճանապարհը, որով պիտի անցնի: Ցույց տանք նրան այդ ճանապարհը, գնանք առջևից:
Ես էլ լիովին համաձայն եմ եվ հոդվածագրի եվ Խաչիկի հետ, եթե սկսած Խորհրդային տարիներից իմ նմանները մինչեվ վերջ, տղամարդավարի պայքարեին զոռբաների ու պնակալեզների հետ, այլ ոչ թե պարզապես թողնեին հեռանային Հայրենիքից, այսօր պատկերը ուրիշ կլիներ…
Տվյալ դեպքում չեմ կարող քո հետ համաձայնվել։ Եթե ընկել ես արտաքնոց, անկախ նրանից ուզում էիր քե չէ, զզվում ես չորսբոլորդ եղածից թե հիանում..))).. մեկ է՝ վրայիցդ հոտը փչելու է։
Ճիշտը դորս գալն է, բաղնիքում մի 3 ժամ լողանալը և մոռանալը։
Վրացիները այս իմաստով թերեվս հարատեվելու ավելի մեծ իմունիտէտ ունեն, նրանք խմբերգերի լավ կատարողներ են իսկ մենք հիմնականում մեներգերի…, իսկ խմբով արտաքնոցի հոտը այնքան չի զգացվիշ նույնիսկ բուրավետ կթվա…: Ցավում եմ բայց այն որ Տիգրան Մեծի ժառանգած Հայաստանից մեզ հասած այս մի կտոր « հոծամասը» պատճառ է, կարծում եմ, մեր մեներգիչ լինելուն…
Կներեք, պիտի լինի Տիգրան Մեծից … «հողամասը»…
Բավականին հուսադրող վերջաբան, իզուր չէ ասված. ՛՛Ի սկզբանե բանն էր…՛՛
Տարեվերջյան նուրբ ակորդ էր…
Այցելեք Հայոց Մեծերի Պանթեոն: Ամոթ մեզ: Եթե մենք դա թույլ ենք տվել,ապա մի գիտական կոչումն ինչ է, որ հիմա չտանք:Ազգերը այսպե են մեռնում: Սա է Պանթեոնի խորհուրդը:
Մեծագույն հաճույքով իմ ստորագրությունը կդնեի այս հոդվածի տակ:Հասարակությունը լրագրողներից մեծ սպասելիքներ ունի:Օրախնդիր է ոչ միայն ընդդիմության միավորումը և համերաշխությունը, այլև ոչ պակաս կարևոր է նաև լրագրողական աշխարհի համերաշխությունն և միասնությունը:
Ցինիզմի նպատակը հոդվածում, ամեն ինչ ասված է՝ դիպուկ և խորաթափանց։ Ավելացնելու ոչինչ չկա։
Բոլոր բացասական-սխալ եւ վնասող ԱԶԳ-ԵՐԿԻՐ ՔԱՅՔԱՅՈՂ հարցերի պատասխանը———
ՀԱՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԱԴՈՒԼԻ ԴԻՄԵԼՆ Է:Անշուշտ բացառելով շտապ օգնութեան-Հիվանդանոցային(Հօսպիտալային) ծառայութիւնների…..
Մի բան յիշեցի(մի քիչ անտեղի) ԲԱՅՑ ԱՐՄԱՏԱԽԻԼ Ա Ր Ե Ց Է Ք ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ ԲԱՌԸ…ասեցէք-գրեցզէք Կ Ա Ռ Ա Վ Ա Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն ………………………Ինչ է…..մեր վեր-անկախացած Երկիր Բտեշխների-Իշխանների ՖԷՕԴՕԼԱԿԱՆ շրջանին թողնէնք…………..
Պէտութիւն բառն էլ միմիայն Պէտականութիւն յիշելու ժամանակ գործածեցէք:
Հայաստանի հանրապէտութեան Ինքնիշխան-Սուվըռան է ….
Յիրավի պէտք ունենք ՆՈՐ ԱՐԻՒՆ ԱՒԻՇ -ով Միջին տարինք եւ Երեսունը անց Երիտասարդների Նոր մի փ ա ղ ա ն գ ի ..ապա նոյնպէս Ծ Ե Ր Ա Կ Ո Յ Տ-Ս Է Ն Ա Տ ի.ուր մեր փորձառու անձինք-ոչ Կոռռումբացած…Հայրիկեանշ Պապիան եւ շատ շատ ուրիշներ կը տնօրինեն ,հսկեն Ազգային Ն Ո Ր ԺՈՂՈՎԻՆ ու նաեւ Կառավարութեան:
Մէկ խօսքով ՀԱՆԴԱՐՏՕՐԷՆ ՆՈ Ր ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ:
հարկ է նաեւ ունենալ Փոխ-նախագահ….գրել եմ աէս առթիւ շատ շատերին…
ԻՍԿ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑ ԿԱՐԵԼԻ Է ԿԱՐԳԱԴՐԵԼ ՀՌՉԱԿԵԼՈՎ ՆՈՅՆԸ Ի Բ Ր ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԷԼԻՔՈՒԹԻՒՆ( PRINCIPALITY OF NAGORNYI KARABAGH)AND…FREE TRADE ZONE եւ ԱՌՒՏՐԻ ԱԶԱՏ Գ Ո Տ Ի:Մէկ երկու Ազէրի Պատգամաւորներ ընդունել Մէլիքութեան Ազգային Ժողովի մէկ(Պարլամէնտ) ասենք Աղդամից(Փանահ Խան այնտեղ է թաղւած):Կարեւորը Արցախի-Մէթլիքութիւն կը դառնայ տարածաշրջանի ԱՆԴՈՌՌԱ Ի ՆՄԱՆ Հիանալի Ազատ Առետրի Իշխանութիւն-Մէլիքութիւն եւ բոլոր հարեւանները -շատ չնչին տոկոսով Մաքս վճարելով իրենց արտադրութիւններ կը ներմուծեն -դեռ աւելին անսահման արագութեամբպ կը զարգանայ ԶԲՕՍԱՇՐՋԿՈՒԹԻՒՆ…..Լաւ Խորհել է պէտք
Կարծում եմ իբր ՖՕՐՄԱԼԻԹԷ-Ձեւակերպութիւն եւ ինչու չէ բաեացակամութիւն ցուցաբերելով այսպէս Ի Լ Ո Ւ Ր ԱՇ Խ Ա Ր Հ Ե Ւ ՆԱԽԿԻՆ ՀԱՐԵՒԱՆ ԱԶԷՐԻՆԵՐԻ կը կարողանանք Դ Ո Ւ Ր Ս Գ Ա Լ ՈՉ-ՊԱՏԵՐԱԶՄ-ՈՉ ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ ԳՈՅԱՎԻՃԱԿԻՑ:
Ապրի՛ հեղինակը. հրաժալի է տեսել խորքը: Շնորհակալություն այսպիսի հրապարակման համար:
Արամ ջան, ափսո՛ս, որ քո գործունեությունը երաժշտագիտության ոլորտից տեղափոխել ես քաղաքականության աշխարհ, այլապես քո հրաշալի դիտողականությամբ մեզ կպարգևեիր երաժշտարվեստի զարգացման ուղիների վերաբերյալ ուշագրավ մեկնաբանություններ…
Հեղինակի զուգահեռները քեֆս բերեցին:Այսպես եթե շարունակվի,ապա ես չեմ զարմանա, որ մի օր էլ մեր դպրոցների դասագրքերի հեղինակները լինեն Շմայսը, Տարոնը,Մհերը, Սաշիկը, գեներալ Սեյրանը, էլի ուրիշներ:Ցինիզմի դեմը, որ չառնվի/խորհրդարան ոչ թե մտնեն փող ունեցողներն ու զոռբաները, այլ իրական դիպլոմավորները/ , մենք աստիճանաբար սկսելու ենք բարձրանալ ծառերը:Սա նաև Գևորգի մեկնաբանության շարունակությունն է՝ ազգերը նաև այսպես են մեռնում:
Հարգելի Արամի հետ 100% ով համամիտ եմ,
Միայն ավելացնեմ, ինչպես ժամանակին տարբեր ճանապարհներով
թափթփուկները քրիստոնության դավանանքի “հետևորդներ” կամ կոմունիստական պարտիա անդամներ դառնալով արժեզրգեցին այդ գաղափարները, այսօր էլ նման թափթփուկները գիտության մեջ են խցկվում:
Ուրիշ տարբերակ էլ կա: Հնարավոր ա, որ Տարոնը տեսել ա, որ գիտնականների տարբեր տեսակի թեզերը հիմնականում 1-2 գրքերից արտագրած պարբերություններից են բաղկացած, որ մեր դասախոսապրոֆեսորական անձնակազմի մեծ մասը վերջի 50 տարում չգիտի ինչա կատարվում աշխարհում, որ էտ թեզերը շատ անգամ թեմաների են վերաբերվում, որ արդեն 80 տարի ապացուցվելա որ գոյություն չունեն, որ էտ գիտնականների մեծ մասը միայն մանր ինտրիգներով ու բամբասանքներով են զբաղված, և այլն: Ու մարդը մտածելա դե ըտենց հենա ես էլ կարամ:
Իհարկե, էտ տարբերակի մասին ձեռնտու չի թերթում գրելը, ընթերցողների դուրը չի գա; Ավելի հաճելի ա կարդալ Տարոնի զոռբայության վարկածը:
Տարոնի թեզի որակով մտահոգ լրագրողներին հեչ հետաքրքրելա թե ասենք Հայաստանում վերջի 20 տարում կիրառական բնագավառներում տարբեր մակարդակի գիտական աստիճան ստացածների քանի տոկոսի ուսումնասիրություններն ա, որ գոնե աշխարհում 1 մարդու պետք ա:
Դժբախտությունն այն է, որ այդ հիանալի նկարագրած ամեն ինչը իշխանությունների հատկանիշը չի, այլ մեր ժողովրդի: Դուրս եկեք փողոց և կհանդիպեք հազարավոր, հարյուր հազարավոր մարդկանց, որոնց միակ երազանքը իշխանություն ունենալն է՝ մյուսներին ճնշելու, ստորացնելու, կողոպտելու, իր անձնական նպատակներին ամեն գնով հասնելու, այսպես կոչված ՛տուն պահելու՚ համար: Եւ դժվար թե հանդիպեք մեկ-երկու տասնյակից ավելի մարդկանց, որոնք ինչ որ չափով, կամ ձևով մտածում կամ հիշում են իրենց մարդկային արժանապատվության մասին, կամ գոնե, հստակ պատկերացնում են, թե դա ինչ է: Վրացիների հետ համեմատվելը տեղին չէ, ոչ միայն այն պատճառով, որ նրանք խմբերգի վարպետներ են, այլ նաև այն պատճառով, որ նրանք իրենց թուլ չեն տալիս գնչուների թափառախմբի կենցաղով ապրել,- հիշեք նախկին խորհրդային լայնատարած երկրի բոլոր քաղաքների օդանավակայաններում հայ թափառախմբերի պահվածքը, որն հաջողությամբ տեղափոխվել է աշխարհի բոլոր քաղաքների օդանավակայաններ- սա, ի միջի այլոց: Ի դեպ, ևս մեկ դիտարկում՝ Պանթեոնում կատարված խայտառակությունը ընդամենը մեր բոլոր գերեզմաններում շատ վաղուց տեղի ունեցածի խղճուկ կրկնություն է միան:
Ինչ վերաբերում է սեփական ժողովրդի վառ արտահայտված հատկանիշերի դեմ տղամարդավարի, մինչև վերջ պայքարելու կոչին, ապա մեր ժողովրդի հազարամյա պատմությունը այդ պայքարի բացարձակ անարդյունավետության երկարատև պատմությունն է:
Վաղուց ժամանակն է սա հասկանալու և ավելի արդյունավետ ճանապարհ որոնելու․․․
Հարգելի Լեվոն, կարծես մի փոքր չարացած էք, Ձեր նշած անաշխատ ապրելու «ձգտումը» հատուկ է ոչ միայն հայերին այլեվ ողջ մարկային ցեղին… եվ ամերիկացիներին, եվ գերմանացիներին եվ վրացիներին. հենց այդ իրողությունից դրդված եէկու հազար տարի առաջ գրվեց Աստվածաշունչը…որ երկու հազար տարի փորձում է մաքրել մարդու հոգին, այդ նպատակին են ծառայում եվ այլ Սուրբ գրքեր Մոհամմէդից մինչեվ Բուդդայի ուսմունքը…: Ցավոք մոտ 90 տարի առաջ կոմունիստները խլեցին այդ գրքերը մեր ժողովրդից եվ փոխարենը տվեցին Մատերիալիզմի ուսմունքը…անաստված կոմունիստները շատ դաժան հետք թողեցին մեր ազգի արեվելյան հատվածի վրա…ես ինքս ներկայացնում եմ այդ անհավատներին, չնայած արմատններս արեվմտահայատանից են…: Ինչ վերաբերում է վրացիներին, նկատի ունեի որ նրանք հավաքական խմբի մտածողություն ունեն իսկ մենք անհատականացված մտածողություն, կարծում եմ դրանից է որ ունենք Մեծ անհատ կատարողներ Արամ Խաչատրյան, Ռուբեն Մամուլյան, Ազնավուր,Մոնթե …բայց նայեվ հայրենակիցներ որ իրենց ընտրելու ձայնը կվաճառեն հինգ հազար դրամով…
Հարգելի Գալուստ, ի հարկե չարացած եմ և այն էլ՝ ոչ մի փոքր: Չարացած եմ, որովհետև մենք մեզ թույլ ենք տալիս ոչ միայն անել ինչ ասես, այլև լինել ինչ տեսակ ուզում ես, առանց մտածելու, թե ինչի է այդ ամենը բերելու, միայն թե մեզ օգուտ լինի, բավարարի մեր շահերին:
Առաջընթացի բոլոր ճանապարհները սկսվում են միայն մի բանից՝ արժանապատվության զգացումից, -անձնական, մարդկային և ազգային արժանապատվության: Իսկ մեզանում մարդկային այդ առաքինությունը վերացած է ամբողջովին, լիովին, և, ես կարծում եմ, վերջնականապես ու անդարձ:
Յուրաքանչյուր ոք, ով էլ դա լինի, միայն մի հայացք գցելով մեր այսօրվա իրականությանը, անմիջապես կտեսնի, թե կեղծիքի, ստորաքարշության, ոգեղենի բացարձակ բացակայության ինչ մթնոլորտում ենք մենք ապրում: Այդ մթնոլորտը ստեղծում, սնում և պարարտացնում ենք մենք, բոլորս,- սկսած նախագահից մինչև այսօրվա դպրոցականն ու ուսանողը, օրինակները աչքներիս առջև են անընդհատ: Այսպիսի բնակչությունը, չեմ ոզում հասարակություն կամ ժողովուրդ անվանել, ուրիշ ի՞նչ երկիր պիտի կառուցեր:
Ի ՄԻՋԻ ԱՅԼՈՑ……ՄՈՒՏՔ ԵՆՔ ԳՈՐԾՈՒՄ ՄԻ ՆՈՐ ՏԱՐԻ…ՑԱՆԿՈՒԹԻՒՆՍ Է ԱՒԵԼՈ ՅԱՆԴՈՒՐ-ԺՈՂԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԼԻՆԻ ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԷՋ-ԶԻՐԱՐ ՅԱՐԳՈՂ-ՀԱՐՑԵՐ ՔԱՂԱՔԱՒՈՐՈՒԹԵԱՄԲ ԼՈՒԾԵԼ:ՈՒՐԻՇՆԵՐԻ ՄԷՋՏԵՂ ԴՐԱԾ-ՆԵՐԻՆ ԷԼ ՈՒՇԱԴՐՈՒԹԵԱՆԲ ԼՍԵԼ ԵՒ ԵԹԷ ԱԶԳԻՆ ՕԳՏԱԿԱՐ Է«(ԿԱՐԵՒՈՐՆ ԱՅՍ Է ՀԻՄԱՅ) ԱՌԱՆՑ Ն Ա Խ Ա Ն Ձ Ի ԸՆԴՈՒՆԵԼ:ՄԵՐ ՄՕՏ ՉԱՓԻՑ ԱՒԵԼԻ ՇԷՇՏՒԱԾ ԲԻՁ Է ԱՅԴ: Հ Ա ՄԱ Գ Ո Ր Ծ Ա Կ Ց Ե Լ Է ՊԷՏՔ ՄԵԶ ՀԻՄԱՅ-ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹԵԱՆՑ ԼԱՒ ՄՏԻԿ ՏԱԼ: ՃԻՇՏ ԴՐԱ ՅԱՄԱՐ ԷՐ ՈՐ ՎԵՐԵՒՈՒՄ ԳՐԵՍԻ ՄԵԶ ՀԱՐԿ Ա Ս Է Ն Ա Տ-ԾԵՐԱԿՈԷՏ: ՆՈՅՆՊԷՍ ՓՈԽ ՆԱԽԱԳԱՀ….
ԻՍԿ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԷԼ ՆՈՅՆՊԷՍ ԴԷՊԻ Ն Ո Ր ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԻՒՆ ,ՔԱՆԶԻ ՊՕԼՍՈՒՄ ԱՒԵԼԻ ՔԱՆ 160 ՏԱՐԻՆԵՐ ԳԾՒԱԾԸ-ԴԱԺԱՆ ՕՍՄԱՆԵԱՆ ՎԱՐՉԱԿԱՐՔԻ ՆԵՐՔՈՅ ՀԱՄԱՀՈՒՆՉ ՉԷ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ՆԵՐԿԱՅ ԴԻՆԱՄԻՔ ՄԻ ՀԱՅ-ՍՓԻՒՌՔԻ-(մանաւանդ երիտասարդբւթեան)ՏԵՍԷՔ ԵՍ ՄԷՋՏԵՂ ԵՄ ՀԱՆՈՒՇՄ ՄԵՐ-ՀԱՄԱՅՆ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀԱՐՑԵՐ:ԱՅՈ ՍՓԻՒՌՔՆ ՊԷՏՔ ՈՒՆԻ այսպէս ասած-ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹԵԱՆ:
Լաւ եղէք ..ԿԵՑՑԷ ԱՌԱՋՏԱՐ ՄԵՐ ՆՈՐ ՀԱՄԱ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՕՊԻԼԻԶԱՑԻԱՆ-ՇԱՐԺՈՒՆԱ-ԿՈՒԹԻՒՆԸ… ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԷՏՈՒԹԵԱՆ ԱՄՐԱՑՈՒՄԵ ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱՆՒԱՆՈՒՄԸ ԻԲՐ—-PRINCIPALITY OF NAGORNYI KARABAGH-.ՂԱՐԱԲԱՂԻ ՄԷԼԻՔՈՒԹԻՒՆ ԵՒ ԱԶԱՏ ԱՌ-ԵՒՏՐԻ Գ Ո Տ Ի -F R E E TRADE ZONE. ԵԶՐԱԿԱՑՆԵՄ————ՄԻ ՀԱՒԱՏԱՑԷՔ ՈՐ ԱՅԴՔԱՆ ՀԱՒԱՆԱԿԱՆ Է ՊԱՏԸՐԱԶՄ Ի ՍԿՍՈՒՄ ԱՐՑԱԽ..ՔԱՆԶԻ ԱՅՆՏԵՂԻՑ Է ԿԱՎՒԱԾ ՔԱՐ-ԻՒՂԻ ՀՈՍՔ ԴԷՊԻ ԱՐԵՄՏԱԵՆ ԵՐԿՐՆԵՐ:ՈՉ ԷԼ ԹՈՒՐՔԻՈ ՁԵՌՆՏՈՒ…ԶՈՐ ԿԸ ԿՈՐՑՆԻ ՏԱՐԵԿԱՆ Շ Ո Ւ Ջ ԵՐԿՈՒ Պ Ի Լ Ի Օ Ն ՏՈԼԱՐ ՏՐԱՆԶԻՏԻ ՏՈՒՐՔ…..ԱՅԴ ԱՆՈՒՄ ԵՆ -ԱՅՆ Է ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՒԱՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ Զ Է Ն Ք Ծ Ա Խ Ա Ղ Ն Ե Ր….
ՀԱՄԱ ՀԱՅԿԱԿԱՆԻ ՍԻՐՈՎ….ՇՆՈՐՀԱՒՈՐ-ՆՈՐ ՏԱՐԻ ԵՒ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Կ.Փ
Արամ, Շնորհավոր ձեր նոր տարին. Բոլոր (ոչ հիվանդագին) պատվախնդիր հայորդիներ, թող 2014-ը առողձ և հաջողակ լինի ձեր համար։ ԶՈՌԲԱՆԵՐ– հոգնեցինք ձեզնից, ռադներդ քաշեք ու գնացեք, կերեք ձեր փողերը դրսում, կոկորդներիդ կանգնի։ Բանն այն է, թե մեր ազգի մեջ այդ զոռբայությունն ու ամգրագետ քյասարագիտությունը վաղուց է նստած։ Ինչու՞ է հայ մտքի կենտրոնը համարվել Թբիլիսին, Մոսկվան, Եվրոպան։ Ինչու՞ է գործարար միտքը չվել Բաքու՝ անցյալ դարի սկզբին և դրանից էլ առաջ։ Ու՞մ սպերմերն են հիմնավորված քյասարագետ զոռբաների ուղեղներում, անուն չեմ ուզում տալ, գոնե նայեք դրանց դեմքներին, իրենց սրտի ու հոգու արտացոլումն է պատկերված այնտեղ։ Սրանց նմանների վրա ծիծաղում են Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, ու արի ու բացատրիր, թե մեր տեսակը ուրիշ է, էդ տռզած անգրագետ զոռբաները չեն։ Ինչպե՞ս ինքնապահպանվել, ու սրանցից ազատվել։ Ախր, հեղափոխության պարագայում լավագույնների արյունն է հոսում, զոռբաները միշտ ջրից չոր են դուրս գալիս… բայց այսպես ապրել էլ չի կարելի։ Գալիք տարվա կարգախոսը պետք է լինի– Զոռբեք– հեռացեք, իշխանության հեռանալը բավարար չէ, որ երկրի վիճակը լավանա։ Ուրիշ ելք էլ կա, չնայած ցավալի է այն, բոլոր պարկեշտ մարդիկ թող հեռանան, որպեսզի Զոռբեքը իրար ուտեն։ Զզվեցինք ձեր ներկայությունից, ձեր աչքերի դավաճան փայլից, «իմ դեմ խաղ չկա» մոտեցումից։ Որքա՞ն կարելի է բռնաբարել Հայաստանը։
Սիրելի Լուիզա, ենթադրենք հրաշք տեղի ունեցավ, Ձմեռ Պապը լսեց ձեր ցանկությունը, հարվածեց գետնին իր կախարդական գավազանով և դեկտեմբերի 31-ի ժամը 23.59 րոպեին՝ բոլոր զորբաները հեռացան Հայաստանից։
Ինչ է լինելու? Հունվարի 1-ից երկիրը դառնալու է ազատ հավասարների իրավական երկիր?
Կարծում եմ, որ՝ ոչ։ Հունվարի 1-ից 15ը, ..))).. արագացված ռեժիմով կառաջանա զորբաների նոր սերունդը և հունվարի 15-ին զորբաների կոնցենտրացիան հասարակության եռացող հիմարության մեջ կլինի նույնը՝ իչպիսին էր դեկտեմբերի 31-ի առավոտյան։ ..)))… Հասարակությունն է զորբայածին, գոյոթյան պայքարը ընկալվում է որպես զորբայություն։
Հետևություն. Հեռացեք ԴՈՒՔ, քանի ՁԵՐ ԲԱԽՏԸ ԲԵՐԵԼ Է, և չի եկել զորբա դառնալու ՁԵՐ հերթը! ..))))…
Շնորհավորում եմ բոլորի նոր տարին, և տեղեկացնում, որ ՆՈՐ տարում ոչինչ չի փոխվելու..)))… Գլխներիդ ճարը տեսեք!..))))…
Հարգելի Արսեն, Ձեր առաջարկած հեռանալու «դեղատոմսը» իհարկե հարցի լուծում չէ: Ես համոզված են որ այն ինչ որ ունենք այսօր Մեր Հայրենիքում տեղիէ ունենում նայեվ այն երկրում ուր Դուք ապրում եք, պարզապես այլ մաշտաբներով: Ընկերս ապրում է Փարիզում եվ նրան զայրացնում է այն փաստը որ ինքը իր քրտինքով աշխատում է եվ «յոլա է գնում» իսկ ահա նպաստներով ապրող հարեվան արաբները երկու «Աուդիներ» ունեն…իհարկե ընկերս նաեվ պետական հարկ է վճարում …որ հարեվանները նպաստ ստանան… ::1930 ականներին միեվնույն իրավիճակը Գերմանիայում էր,Առաջին համաշխարհայինից նոր խելքի եկած… «կիսագրագետ քաղքենուն» վեր ածեց նացիստ արնախումի…մնացած պատմությունը լավ գիտեք… այդ գործընթացը լավ պատկերված է Էժեն Իոնեսկոի «Ռնգեղջյուր» բեմադրության մեջ…: Իհարկե մեր քաղքենին(Շմայսը, Սերժանտը, Լֆիկը) դեռ այն աստիճանին են որ իրեենց հաջողակության «զարմանքը» ուզում են անպայման ՑՈՒՑԱԴՐԵՆ, կիսեն եվ ստիպեն «հասկանալ» նաեվ իրենց «սիրելի» հայրենակիցներին…ահա այս է նրանց ՑԻՆԻԶՄԻ ՆՊԱՏԱԿԸ… Հարգելի Առաջին Նախագահը, պետք է մի փոքր զգուշավոր լիներ իր «լիբերալ բուրժուկան» հարաբերությունները նորամուծելուց…
Հարգելի Հայրենակիցներ, Բոլորիդ ցանկանում եմ Բարի Նոր Տարի, որ բոլորիս մեջ վերածնվեն իրական աստվածաշնչյան, մարդկային գոյատեվման պարզ, համեստ երջանկության երազանքները, հատկապես մեր սիրելի Հայրենի Հողի վրա…
Հարգելի Գալուստ,
իմ ասածը ում համար ելք չէ, Մարդու թե պետության?
Եկեք չօգտագործենք Հայրենիք բառը։ Հայրենիքը ԷՐԳՒՐ-ն է, մի երևակայական տարածք, որի կենացը մենք խմում ենք «կռունկը» լսելով։ ԷՐԳՒՐ- ի նկատմամբ մենք ունենք որոշակի պարտականություններ (եթե ունենք), ինքը ոչ մի պարտավորություն չունի։
Դրան հակառակ, Հայաստանի Հանրապետությունը պետություն է, որի նկատմամբ մենք ունենք (անցյալում ես էլ ունէի..))).. սարսափով եմ հիշում այդ ժամանակը) պարտականություններ, և որը մեր նկատմամբ ունի պարտականություններ (մեր իրավունքները)։
Իսկ ՀՀ- ին ես հրաժեշտ եմ տվել մի շատ պարզ պատճառով։
Այն չէր կատարում իր պայմանագրային պարտավորությունները։
Հիմա էլ չի կատարում (դեռ ավելի վատացել է)։
Ընդհամենը առկախել եմ (սառեցնել) իմ պայմանագրային պարտավորությունների կատարումը՝ գործընկերոջս (պետության) անբարեխիղճ լինելու պատճառով։
Թող վերանայի իր վերաբերմունքը իր գործընկերների (քաղաքացիների) նկատմամբ։ Փոխհատուցի իմ կրած նյութական և բարոյական վնասը, ես էլ կվերանայեմ իմ պայմանագրի հետագա ընթացքը։
Ւսկ մնացած ՀՀ քաղաքացիներին խորհուրդ եմ տալիս՝ միակողմանի սառեցնել (կամ խզել) իրենց պայմանագրերը ՀՀ-ի հետ՝ նույն պատճառով։
Թե ես տեղյակ չեմ, և ՀՀ-ն, իմ բացակայության ընթացքում, վերածվել է բարեխիղճ, իր պայմանագրային պարտականությունները լիարժեք կատարող գործընկերոջ?…))))…
Հարգելի Արսեն, Ձեր այս «Իրավաբանական պամֆլետը» կարծում եմ ոչ մի իրավաբանական հիմք չի կարող ունենալ, քանզի յուրաքանչյուր անձ միայն իր ծնունդով կամ գաղթած լինելու փաստով, իրական իրավական պայմանագրային հարաբերությունների հողի վրա չի կարող լինել որեվե կառավարող իշխանության հետ,հատկապես որ այդ կառավարությունը ընտրված լինի անօրինական ճանապարհով…
Իհարկե ես անձամբ որեվե «իրավական» պահանջներ չունեմ նախկին ՍՍՀՄ ի նկատմամբ որը լքել եմ, սակայն (չէի ուզենա ամպագորգոռ հնչած լինել) կարծում եմ պարտավորություններ ունեի եվ ունեմ իմ ընկերների, ինձ կրթություն տված մարդկանց,այն մարդկանց նկատմամբ որ Երկրաշարռի տարիներին անշահախնդիր օգնության հասան զոհերին եվ այն հերոսներին որ կամավոր գնացին Արցախի արդարացի պահանջատիրության կռվին: Համոզված չեմ փե Մոնթեն իրեն «պայմանագրաին հարաբերությունների» մեջ էր համարում Արցախում…
Հայրս հայրենիք էր վերադարձել Եգիպտոսից, որտեղ հայտնվել էր որպես որբ, էղեռնի զոհ, բայց կարողացել եր (առանց պայմանագրային հարաբերությունների) որոշակի ազատության եվ քիչ թե շատ նյութական ապահովության հասնել…այնուամենայիվ վերադարձել էր Հայրենիք,ՍՍՀՄ գիտենալով որ հեշտ չի լինելու:Առեվտրով որոշել էր էլ չզբաղվեր, քանզի դա «ուրիշ առեվտուր» էր եվ ինձ ու եղբորս մեծացրել էր ծանր, դժվար աշխատանքով: Չնայած որ շատ բաներ Հայրէնի երկրում իր սրտով չէր, նա իրեն երջանիկ էր զգում(իր խոսքերով) «երբ հեռուստատեսությամբ հայ լեզու կամ հայ երգ եմ լսում…երբ պատուհանիս տակ հայ երեխաները ճղվղում են…):Հորեղբայրս Կանադայից 70 ականներին, իրեն նամակով առաջարկում էր տեղափոխվել…նա իհարկե մերժեց…սակայն երբ տղաները եվ հատկապես Ամերիկայում նորածին թոռնիկը…ինքը գիտենալով որ իր «երջանկությունը վերջացավ» տեղի տվեց: Ես իհարկե նյութական կամ իրավական ապահովության հարցերով կորուստ չեմ ունեցել իմ այս նոր երկրում,սակայն ամենահիշատակելի օրերս եղել են երբ երկու ընկերներս իրենց կանաց հետ տարբեր տարիների մեզ հյուր են եկել, եվ մեկ էլ ես Հայրենիք եմ եկել «տուրիստ»…
Արսեն ջան, լրիվ ճիշտ ես գրել, շատ ճիշտ, հատկապես պայմանագրի պահը շատ էր դիպուկ, բայց կա մի բայց…. ես ինքս քեզ պես եւ մեր շատուշատ քաղաքացիների պես խաբված եւ շահագործված եմ ՀՀ-ից: Բայց առկախելով, խզելով հարաբերությունները պարտնյոր ՀՀ-ից եւ ընտրելով այլ պարտնյոր եւ ունենալով ՀՀ-ի նման պարտնյորից տուժած լինելու դառը փորձը` ո՞նց անենք: Մնացած երկրներն էլ են խաբում, քցում: Չպիտի լիարժեք քաղաքացի լինես որեւէ երկրում, այլ պետք է լինես Գալուստ Ենոքյանի ասածի պես նպաստառու, որ օգտվես արտոնություններից, որ հնարավորինս քիչ պարտականություն ունենաս: Այլ կերպ ասած` լինես պորտաբույծ, ապրես ուրիշի հաշվին: Չէի ուզենա այդպես ապրել, բայց նախընտրում եմ դա, քան խաբված, քցված լինելը: Ինչքան զզվելի բան որ կա ՀՀ-ում, բոլորը վերցված են դրսից, ու էլ ավելի վատթարացված: Էլ ավելի վատն այն է, որ մենք փոխանակ չհանդուրժենք մեզ խաբելը, քցելը, զբաղվում ենք նրանով, թե ով բերեց կոկորդիլոս, ով առավ, ով կերավ: Ուզում են բերեն, ուտեն, դրանից ո՞ւմ ինչ: Արդյո՞ք հերթական հարկատեսակը դրանից կվերանա ՀՀ-ում: ՀՀ-ի դժբախտությունն այս պահին պետության ցինիզմով հագեցած բացարձակ անգործությունն է անհիմն հարկերի ֆոնին: Եւ ՀՀ-ի ճակատագրով մտահոգված մարդիկ սրա դեմ պիտի պայքարեն: Ինձ համար ոչ մի տարբերություն չկա, թե օդի փող կոչված 10000դրամ ապուշությունը ես մուծում եմ անմիջապես սրիկային, պարկեշտ մարդուն, թե տոմսին: Ինձ համար նշանակություն չունի, թե իմ ուզած ավտոմեքենան ունենալու համար որպես ցնդաբանության արգասիք մաքսատուրք ես կմուծեմ Գ. Խաչատրյանին, թե այսպես կոչված ընդդիմության ներկայացուցչի: Մենք պիտի կարողանանք պայքարել ոչ թե անձի, այլ կոնկրետ երեւույթի դեմ: Կոնկրետ, ոչ թե հռչակագրային: Ասենք, կառավարություն, վերացրու Լ. Տեր-Պետրոսյանի մտցրած 10000 դրամ օդի փողը: Թե չէ ասելով ավելի լավ ՀՀ ու այսպիսի առոչինչ արտահայտություններ, ավելի վատացնում ենք մեր վիճակը, խորացնում ցինիզմը, ատելությունը, սրանով է, որ չի կատարվում ՀՀ-ի` որպես պարտնյորի պարտավորությունները:
Բոլորիս նոր տարին շնորհավոր
Հարգելի Գալուստ, նորից օգտագործել եք «Հայրենիք»-ը։
Օգտգործելով«Հայրենիք» բառը, դուք խոսակցությունը տեղափոխում եք էմոցինալ դաշտ, որտեղ խոսակցությունները, հիմնականում, ավարտվում են՝ «Ճաշակին՝ ընկեր չկա» անիմաստ, «հաշտարար» արտահայտությամբ։
«Հայրենիք»-ը զգացական երևույթ է, հետը պայմանագիր կնքել հնարավոր չէ, պատասխանատվություն չունի։ Շատ հարմար է բոլոր տեսակի ավանտյուրիստների համար (և քաղաքական և կենցաղային) իրենց, մեղմ ասած, ոչ ռացինալ գործողություններին «վեհ», «ազգասիրական» մոտիվացիա վերագրելու։
Ես կխնդրեի նշել որոնք են ձեր «Հայրենիք»-ի աշխարհագրական սահմանները, չեմ զարմանա (եթե, իհարկե, դուք քաղաքական ավանտյուրիստ չեք և «Ստամբուլը արյան ծով դարձնելու» ցանկություն չունեք ..)))..) որ, դրանք ճշգրիտ համընկնեն ՀՀ պետական սահմանների հետ…)))…
Այսինքն՝ դրանցից մեկը ավելորդ է, պետությունն եք դեն նետելու, թե հայրենիքը?…))))…
Չեք գտնում, որ եթե կա ռեալ պետություն, վերացական «Հայրենիք»-ի մասին խոսելը ավելորդ է, և միայն էմոցինալ շահագործման(օգտագործողի կողմից) նպատակ ունի?
Վահան ջան, մի փոքր տարբերություն, այնուամենայնիվ, կա։ Ես արդեն խաբված չեմ ՀՀ-ից, 97- ից ՀՀ- ից խաբվելուն վերջը եմ տվել։
97- ին իրականացրել եմ իշխանափոխությոն..))).. (ընտանիքով հանդերձ)….
Ճիշտ եք նկատել, բոլոր երկրների քաղաքական «գործիչները» հիմնականում, ընտրվելիս տալիս են խոստումներ, որ չեն կարողանում իրագործել ( կամ կկարողանային՝ եթե տնտեսական հրաշք լիներ, իսկ հրաշքներ, սովորաբար, չեն լինում..))..)։
Բայց եկեք ընդունենք, որ նույն բանը չէ սովահար բնակչությանը խոստանալ աշխատանք և հաց և հետո անել հակառակը, և արդեն կուշտ բնակչությանը խոստանալ ամեն օր սև խավիարով (ձկան..))..) բուտերբրոդ, և չկարողանալ դա ապահովելը..))..
Կամ իրավական պաշտպանությունը. Ես հարուստ չեմ, աշխատավարձով եմ ապրում։ Պարզ չէ?, որ ինչ- բան լինելու դեպքում չեմ կարողանալու որակյալ փաստաբանին վճարելու, և հնարավոր է պարտվեմ այնտեղ, որտեղ մեծ ֆինանսական հնարավորություններով մարդը կվարձեր լավագույնին և կհաղթեր?
Բայց բացառում եմ, որ կգան ինձ տնից կտանեն «հարցաքննության» և, դիակի տեսքով, հետ կբերեն..))).. Տղայիս կտանեն բանակ և նա «ինքնասպանություն» կգործի..)))… Կգան ինձ տնից կհանեն, տունը կքանդեն և ես ապրելու տեղ չեմ ունենա… շարունակեմ,թե պետք չի?..)) ..
Մի խոսքով, բոլոր առումներով (այդ թվում նաև որակյալ քաղաքացի ունենալու առումով) Հայաստանը մրցունակ երկիր չէ։ (Չի էլ ուզում դառնա, որ հետը պայմանագիր կնքենք, դառնալու ժամկետների, վերահսկման ժամանակաշրջանների և պայմանագրային պարտականությունները չկատարելու պատասխանատվության վերաբերյալ..))..)։
Եթե դու, (կամ որևէ մեկը) համարում է, որ ինքը անձամբ արժի ավելիին, (օրինակ. երբ ՏՏ ոլորտի մասնագետները ասում են, որ պարտադիր կուտակայինի ներդրման դեպքում իրենք կլքեն երկիրը, ես դրան հավատում և լուրջ եմ վերաբերվում, իսկ երբ ոսկու շուկայի վաճառողն է ասում, որ եթե տուգանքները շարունակվեն իրենք կլքեն երկիրը, դա ընդհամենը ժպիտ է առաջացնում), փորձեք մրցունակ երկրում ապացուցել, որ դուք ինչ-որ բան արժեք։
Հայրենասիրական երգերը, Մասիս սարի սերը, և այլն և այլն… ընդհամենը լրացուցիչ ծուղակներ, ինքնաարդարացման միջոցներ են, որ թոյլ հոգին, անմրցունակ մարդը, անորակ մասնագետը ասի. «ախր ես ինչպես վեր կենամ-գնամ?»…)))…
Եթե դու այսօր արժանի ես ավելիին, այսօր աշխարհում կան տեղեր, որտեղ կարող ես անել և ստանալ ավելին։ Իսկ եթե գտնում ես որ, ինչ- որ պատճառով, չես կարողանալու՝ Հայաստանը քեզ, դու Հայաստանին։ Դու արդեն ՉԿԱՐՈՂԱՑՈՂՆԵՐՒ ԵՐԿՐՈՒՄ ԵՍ, տեղաշարժվելու կարիք չկա։..)))…
Արսեն, ինձ համար Հայրենիքը այն հողակտորն է ուր ծնվել եմ…այդ հողակտորի վրա պետությունը այսօր ներկայացնում է մի իշխանություն, որը ժողովդի ընտրությունը ոչ միայն խլել է այլեվ գնդակահարել է…այդ անօրեն իշխանությանը որեվե իրավական պահանջներ ներկայացնելը կարծում եմ առնվազն…, իսկ Ձեր առաջարկածը միենույնը կլիներ եթե Շուշի մտած մեր քաջորդիները նորից հանձնեին այն ադրբեջանցիներին ու վերադառնային տուն…տաք վաննայում լողանալու… որ գարշահոտությունից ազատվեն…Ես ուրախ եմ որ Դուք պայմանագրաին հարաբերությունների մեջ եք Ձեր ներկայիս երկրի իշխանությունների հետ , որը ապահովում է Ձեզ տաք ջրով մաքրվելու հնարավորությունը…սակայն ինչպես կարդացի այս թերթում Ագարակի եվ Մեղրու շրջանի մեր հայրենակիցները Նոր Տարվանը նույնիսկ լույս չունեն: Եթե կարող եք նրանց Ձեզ հետ տարեք այն երկիրը որ գոնե տաք ջուր ունի…
Արսեն ջան, երկրորդ գրածիդ հետ 99.99տոկոսով համաձայն եմ ու շատ մտորելու թեմա տվեցիր: Թեպետ հեռացել ես (ես գնում-գալիս եմ նույնպես 97թվից), բայց ավելի հայրենասեր ես երեւում, քան բազմաթիվ մնացածներ: Կարծում եմ, որ քո նման մտածող մարդիկ մեծ օգուտ կարող են բերել Հայաստանին: Սիրով կծանոթանայի քեզ հետ
Գրագետ զոռբաներն ավելի վտանգավոր են, ԶԳՈՒՇԱՑԵՔ, ՔԱՆԻ ՈՐ ՆՐԱՆՔ ԷԼ ԵՆ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ԻՐԵՆՑ ԴԵՄ ԽԱՂ ՉԿԱ։ Իսկ ամբողջ աշխարհը հատկապես գրագետ զոռբաների վրա է ծիծաղում, քանի որ այս տեսակը սովորաբար աչքաբացությունը պայմանավորում է շրջապատի պայմանների հետևանք, ու կտրում է այս կամ այն ճանապարհը, խախտում է օրենքը, «բա ինչպե՞ս, it’s survival», ասելով։ ՄԱՐԴՆ ԻՆՔԸ ՊԵՏՔ Է ՊԱՐԿԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ, ԻՆՔԸ ՊԻՏԻ ԻՐ ԱՐԱՐՔՆԵՐԸ ԴԱՏԻ ԽՍՏՈՐԵՆ, ահա սա չունենք։ երկար տարիների զգուշավոր աշխատանք է պետք, որ ժողովրդի մի զգալի մասը հասկանա, թե առաքինությունը իշխանությունների հետ կապ չունի, որ ոչ մի զոռբա ինձ չի կարող զոռբա դարձնել, եթե իմ ամբողջականությունը պղտոր չէ։ Վերջ տվեք կարծեցյալ աչքաբացության, ծիծաղելի ենք դառնում։
Ին չո՞ւ ամեն խմբագրական թունավորում եք հակառուս մոլուցքով: Արդյոք դա՞ է ձեր առաքելությունը: եթե սխալվում եմ պահեք մեկնաբանությունը: Սակայն ես վստահ եմ որ կփախնեք ճշմարտությունից:
Հարգելի Ազադ, իմ բնավորության առանձնահատկություններից ելնելով, ես չափազանց հեռու եմ որեւէ մոլուցքից, առավել եւս՝ հակառուսական: Խոնարհվում եմ այդ ժողովրդի եւ նրա մշակույթի առաջ: Ռուսաստանը եւ «Գազպրոմը» (Պուտինը) տարբեր երեւույթներ են: Եթե ես քննադատում եմ Շմայսին կամ Տարոնին, այդյոք դա նշանակո՞ւմ է, որ ես տառապում եմ հակահայկական մոլուցքով:
Ազատի պատասխանին՝ 100 տոկոս:Ազատ “ты не прав”! Սրան գումարած՝ շտապեմ ասել.Ինձ համար հոդվածը բաժանված էր երկու մասի՝տեղական(Շմայս,Տարոն…որի հետ միանշանակ համաձայն եմ՝ 100 տոկոս)եւ «ցեղական»:Խոսքս Ռուսաստանի կողմից Հայաստանին ստրկացնել էր(ըստ հեղինակի մտքի):Ես կուզեի հարգարժան հեղինակին հիշեցնել,որ 451 թվին,«դրսից» նույնպես փորձեցին ստրկացնել Հայաստանը,բայց գտնվեց Վարդան Մամիկինյան,Մեծ Տիկին,հոգեւորականություն եւ ԺՈՂՈՎՈՒՐԴ,եւ բոլորը միաբերան ասացին պարսիկին՝ ՈՉ,հետո համարյա նույնանման դեպք եղավ մոտ 1500տարի հետո,երբ հույները ասացին ՈՉ(ՕՀԻ) իտալացիներին:Չշեղվեմ,արդ,Հարգելի պարոն Աբրահամյան,իսկ ավելի անկեղծ՝ Արամ ջան,բա Ռուսաստանի,Հայաստանի վզով ստրկական պայմանանիգիրը փաթաթեթու ժամանակ ու՞ր էր «Վարդան Մամիկոնյանը»…:Այսօր պետք է ոչ թե մուննաթ գալ Ռուսաստանի վրա(չնայած նրա արածն էլ պակաս սրիկայություն չէր,բայց դե «ընդունված» կարգ է՝ հզօրը պիտի թելադրի)այլ «ատյան»քաշել հայաստանյան այն ղեկավարին,որ ստրկաբար իր ստորագրությունը դրեց այդ նենգ պայմանագրի տակ,էլ չեմ ասում «գույք՝ պարտքի դիմաց»խայտառակ «օպերացիան»:Ես այսպես եմ մտածում…
Իհարկե, եթե դու չես ուզում ստրկանալ, քեզ ոչ ոք չի ստրկացնի: Բայց դա իմ գրածին, կարծես թե, չի հակասում. հոդվածում խոսքը մարդկանց կամ պետությունների մոտիվների մասին էր:
Հասկացա:Հասկացա որ,պրն.Աբրահամյանը համաձայն չէ,որ գազի վերաբերյալ երկարաժամկետ ստրկացնող պայմանագիր ստորագրող նախագահին պետք է դատական պատասխանատվության ենթարկել:Դե ինչ,հրեական առակն ասում է у каждого Абрама своя программа… Արդ,եկեք քաղենք պտուղները:
Ձեր գրառումներն այլեւս չեմ կարդալու եւ դրանց չեն պատասխանելու, որովհետեւ, ինչպես եւ մի շարք այլ ընթերցողների գրառումների դեպքում, դրանք բովանդակային որեւէ կապ չունեն իմ հոդվածների եւ գրառումների հետ եւ միայն մի նպատակ ունեն. ինձ ինչ-որ մի՝ իմ չգրած բանի համար մեղադրել:
Ասում են.
եթե Դուք ցանկանում եք ունենալ այն, ինչն երբեւիցե չեք ունեցել, Դուք ստիպված եք անել այն, ինչն երբեւե չեք արել:
Ցանկանում եմ մեզ բոլորիս՝ ավելի համարձակ գործենք ու անկեղծ ուրախանանք մեր բոլորի հաջողություններով:
Մեկ մեջբերում եւս.
Ուշադրություն մի դարձրեք նրանց վրա, ովքեր ցուցումներ են տալիս Ձեզ՝ ինչ անել: Դրա փոխարեն, կենտրոնացեք այն պայմանների ստեղծման վրա, որտեղ Դուք կանեք այն, ինչը Ձեզ դուր է գալիս:
Մեր ժամանակն ու հզորությունը չվատնենք գանգատվելու վրա, այլ ծախսենք այն մեզ համար օգտակար ու հաճելի պայմաններ ստեղծելու համար:
Շնորհակալություն “Առավոտ”-ին այսպիսի զրույցի համար, նաև այլ մասնակիցներին:
Առաջարկում եմ մի քանի հետաքրքրված մասնակիցներով քննարկում անել առ այն, թե ինչ կարելի է անել, բացի հեղափոխությունից: Իրատեսական, կոնկրետ: Նոր տարվա այս հանգստյան օրերին կամ անմիջապես դրանից հետո: Միգուցե գտնենք Նոր լուծումների քայլեր՝ Նոր տարում, չէ որ պետք է լավատես լինենք այսօր, ապա և հիմքեր ստեղծենք և ընդլայնենք հետագայի համար:
Ես 2 ձեռքով համաձայն եմ եւ պատրաստ:
Ես մաղթում եմ մեր ժողովրդին չունենալ վախ ու ստրկամտություն: Իմ ցանկությունն է որ հայ ժողովուրդը չհանդուրժի ամենափոքր անարդարությունն անգամ և մերժի սուտն ու զոռբայությունը: Անխնա պայքար տանի զոռբաների ու տականքների դեմ: Մեր հաղթանակը մեր միասնության մեջ է: Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ:
Հարգելի Վահան, կարծում եմ ինձ գուցե սխալ եք հասկացել, ես բոլորովին կողմնակից չեմ որ Հայ մարդը նպաստով ապրի կամ պորտաբույծ լինի, հակառակը ցավոք մենք դարերով մեր ազնիվ աշխատանքով կառուցել ենք ուրիշների երկրները…կարծում եմ այն անմխիթար վիճակի համար, որ ունենք մեր երկրում , պատասխանատու ենք նաեվ մենք որ ապրում ենք այլերկրում եվ համոզված եմ որ մեր բոլորի բարոյական եվ ինչու չե եվ նյութական միջոցներով հնարավոր կլինի իրական ԻՐԱՎԱԿԱՆ երկիր ունենալ եվ մեր Հայրենիքում, այն նույն հարաբերական օրինական իրավական հարաբերությունները, որից հավանաբար օգտվում է Արսենը, կամ ես, կամ մի ուրիշ հայրենակից որ գոհ է իր իրավական ապահովվածության իրավիճակից…
Ապրելով ԱՄՆ-ի պես , որպես բացարձակ բռնատիրական-ոստիկանական երկրում ու խոսալ օրենքի գերակայության մասին… Մի հատ փորձիր անել անգամ մեկ հազարերրորդը այն բանի ինչ որ արվում է Շանթի կամ մյուսների կողմից, հետո կտենենեք, թե որտղից կխոսաս ազառությունների մնասին: Ընդամենը խաղալիք ատրճանակի համար երբ կրակում են ու սպանում են երեխային… երբ պոլիս/միլիցեն/ մինչև ատամները զինված ֆռֆռում է հասրակական վայերում, այն դեպքում երբ Հայատանում, ինչպես նաև Ռուսասռանում ու նաև Ուկրաինայում եթե միլիցեն “կրակի”, ապա ինքը կրակի բաժին կդառնա: Են, ինչ եղավ Ուկրաինայում, եթե լինբեր քո հայրենի ԱՄՆ-ում, ապա Մեյդանով կվառեին, ու մի հատ ախ չէի քաշի:Նույնը ԵՎրոպա կոչված Անգլիական վալասըտնանում:
Անգամ ամենածանր տարիներին, երբ պատերազմ էր ու սով , ընդհուպ մինչև հիմա, Հայաստանի պես իրավական, ռեալ ապահովված վիճակ չկա աշխարհի և ոչ մի երկրում:
Ու սա ամբողջ ժողովրդի ու բոլոր ժամանակների հայկական իշխանությունների շնորքն է:
Հարգելի Հակոբ, ինձ հիշեցրիր մեր Գիտական Կոմունիզմի դասախոսին, նա ասում էր որ«Ամերիկան դա մի խառնարան է ուր տարբեր ազգեր խառնվում են…» ես սխալմամբ հարցրի «արդյոք ԲԱՄ ում որի կառուցմանը տարբեր ազգերի երիտասարդներ…», նա զայրացած վրա բերեց թե «ընկեր դուք ՊՐՈՎԱԿԱՏՈՐ էք…»: Հակոբ պիտի ասեմ որ Դուք ինձ շատ հիշեցնում եք նաեվ Շմայսի «կորած» եղբորը…
Գալուստ, դուք ինձ հիշեցնում եք ամերիկաբնակ մի դժբախտ մարդու, ով “հաց գերած է” ու հետո երգի ժամանակ ով յոթ երգ գիտի, ու բոլորն էլ “Գուլագի” մասին… խորն է նստացրել ծնողքդ ատելությունը քո մեջ: մայրական կաթի հետ սնված ենթագիւտակացական մակարդակի վրա է:
Հարգելի Հակոբ, ես իհարկե ծնողներիցս շնորհակալ եմ որ «խորն է նստացրել ծնողքդ ատելությունը քո մեջ: մայրական կաթի հետ սնված ենթագիւտակացական մակարդակի վրա» ամեն տէսակի անարդարությունների նկատմամբ,այդ ատելությունը ոչ թե անհատ մարդկանց, այլ իրողությունների է վերաբերվում…իսկապես ատում եմ դոգմատիկ քաղաքական եվ կրոնական ուսմունքները, ռասիզմը եվ ազգայնամոլությունը, նյութապաշտությունը, ստրկամտությունը… քեզ էլ շնորհակալ եմ որ իմ ենթագիտակցականից իմ գիտակցականին հասցրիր ատելությանս շարժառիթները…
Շատ հաջող էր..)))..
Հաջորդը, եթե դժվար չի, նկարագրի ամերիկյան բանվորների չարքաշ կյանքը ( կիսաքաղցած, ցնցոտիավոր, հիվանդ…) Չմոռանաս, խնդրում եմ, նկարագրել թե ինչպես է տռզած կապիտալիստը գործարանի մուտքի մոտ երկաթյա ձողով ծեծում աշխատանքից 5 րոպե ուշացած, վախից կիսամեռ, կմախքի նիհարության, անթրաշ և 3 ամիս չլողացած բանվորին և քահ-քահ ծիծաղում…)))…
Ավելացրու մի քանի տող ամերիկացիների նամակներից՝ ուղղված Սերժ Սարգսյանին. ( կարել է օրնակ.՝« փրկեք մեզ այս Անգլո-Սաքսոնական կեղեքումից։ Եթե դուք էլ ոչինչ չկարողանաք անել ուրեմն ապրելը անիմաստ է, բայց մենք հավատում ենք Ձեզ։ Փրկեք… ..)))..)։
Ինչպես նաև, դիր մի 3 րոպեանոց տեսանյութ, որտեղ մենք կտեսնենք այն սակավ երջանիկներին, որոնց հաջողվել է, խաբելով անգլո-սաքսոնական մարդակեր ոստիկանության և սադիստ սահմանապահների զգոնությունը փախչել Ամերիկայից։ Ինչպես են նրանք բժշկական օգնություն ստանում ինչ-որ տեղ Հայաստանում, (եթե ռուսները կհամաձայնվեն, ցանկալի է կադրերը նկարահանել Գյումրիի ռուսական ռազմաբազայում..))).. ) Ինչպես են նրանք երանությամբ նայում սպիտակ հացին, որը երկար տարիներ չէին տեսել ..)))..(չմոռանաս ավելացնել մի երկու նկար՝ անգլո-սաքսոնական սահմանապահը, սնայպերական հրացանը ձեռքին, և գետնին ընկած ամերիկայից փախչողի արնաշաղախ դիակը ..)))…
Սպասում եմ ..)))…
Չէ Գալուստ ջան, ճիշտ էի հասկացել եւ չէի ասել, թե կողմնակից եք, որ հայը նպաստ ստանա: Պարզապես լինելով շատ երկրներում եւ տեսնելով, թե ինչպես են իշխանությունները վերաբերվում քաղաքացիներին, հասկացել եմ, որ նպաստառուները ավելի լավ վիճակում են, քան լիարժեք քաղաքացիները: Դա այդպես է նաեւ ՀՀ-ում: Մարդը պարզապես բախտավոր պետք է ծնվի, ծնվի այնպիսի երկրում, որի իշխանությունները հնարավորինս քիչ ուտեն բնակչությանը: Հայաստանը դրսից մեծ արագությամբ վերցնում է ամենավատը: Հենց դրսինը կակպելու երեսից է, որ չեմ սիրում ՀՀ իշխանություններին: Դե իսկ եթե վատ` ինչու ընտրել ՀՀ-ի նման աղքատ, հետամնաց պետությունը, որտեղ նաեւ հենց այնպես կարող են մարդուն տանել ու Արսենի ասածի պես դիակի տեսքով հետ բերել: Եթե ոչ մի պետություն հարազատ չէ, գոնե պետք է ընտրել այպիսին, որը քեզ ավելի լավ կվերաբերվի:
«Մարդը պարզապես բախտավոր պետք է ծնվի, ծնվի այնպիսի երկրում, որի իշխանությունները հնարավորինս քիչ ուտեն բնակչությանը»…Հարգելի Վահան դա բախտի հետ կապ չունի, այլ պարզապես պիտի կռիվ տալ ինչպես Արցախյան պատրազմում…եվ ոչ թե հույսը դնել…5000 դրամը ստանալուն…
Հարկերի մասով, ոչ մեկը ստեղ չի ուզում մի մոմենտ անգամ մտածի, որ Հայատսնանը փաստացի պատերազմական վիճակում է… զինվոր է զոհվում սահմանի վրա : Էտ օդի հարկից սկսած մինչը եսիմ ինչ “օլիգարխի” փողերը ուր՞ են գնում.. հա ենթադրենք պետական փողերցի մկան պես նաև թռցնում են , որց որ թռցնում են աշխարհի բոլոր երկրներում, բայց և, ձեզ ինչ ա թվում էտ ինքնաթիռները ու մնացած զենքը մեր զորքը գնում ա ու գտնում ա սարերում՞՞՞
մի հատ մոտավոր հաշվեք, թե դա ինչ արժի:
ու զորքը որ ապրում ա լավից վատից, հագնովում, սնվում, զինավարժություն անում… սրանք ինչ ա, օդից են գալիս՞:
պատերազմող երկրները ունեն նաև փակ հաշիվներ, փակ ծախսերի համար: ինչ ա, ուզում եք որ ամեն ինր բացվի՞.. առանց էտ էլ ամեն մի քայլին, սկսած Սադախլուից մինչև Մեղրի ամերիկյան ապատռատութա ա աշխատում Հայաստանում : Սրանք գազտնի ապատռատուրան… բա “բացերը”- տարբեր տիի “ամերիկայի ձայները” ու “ազատություն” ռադիոկայանները… բա ծախու, ամերիկյան մակլավիկ մինիստրները…
Հարց չկա, Հակոբ, նստենք ու հաշվենք: Քանի մեքենա կա իշխանություններին սպասարկող: Ինչ արժեն այդ մեքենաները: Քանի անտեղի չինովնիկ կա, որ ոչինչ չի անում: Հաշվել ես նրանց շրջագայությունները, որ կոչվում են գործուղումներ: Ինչ են դրանք տալիս երկրին: Քանի պարապ-սարապ չինովնիկ ա ֆռֆռում պետության հաշվին: Քեզ երբեւէ զանգել են էդ չինովնիկները: Քաղաքային ծառայողական հեռախոսով զանգում են ձեռքիդ համարին ու ժամերով խոսում: Ինչու, ում հաշվին: Բա վարչական շենքերի վերանորոգումները: Որ մեկն ասեմ: Սրանք հաշվի ու խուզի էս ծախսերը: Իսկ դու ասում ես պատերազմ: Ես էդ պատերազմին մասնակցել եմ ու շաաաաաաաաաաաաաաաատ հիասթափվել: Այդ ամենը հեքիաթներ են իրենց կողոպուտը քո միջոցով արդարացնելու համար: Ուրիշները չգիտեմ որնց, բայց ՀՀ-ն տուգանքների, հարկերի փող մուրացողների երկիր է: Չեմ ուզում:
քո ասածը նորմալ է: լրիվ ընդունելի: բայց և կիսատ:
Էս չինովնիկների կերած խմածը լրիվ հասկանալի է, թե որտեղից է գալիս ու ժամանակը գա, դրանք հիմնականում կկտրվեն:
Ավելի վտանգավոր է հինգերորդ շարասյան կերած խմածը… թե ով՞ է իրանց ֆինանսավորում: Իհարկե գտենք, ընդանուր կերպով… բայց փաստացի, կոնկրետ… այ դա է հիմիկնա հինական հայոց հարցը, և ոչ թե Դոդի Գագ, կամ Ծաղիկ Ռուբո…Թոխմախները ավել կամ պակաս թափանցիկ են թալանում մեր երկիրը: իսկ դավաճանները, դրանք ոչ թե թալանում են, այլ կազմաքանդում հինքից օտարի հրամանով:
Շատ լավ է…)))… բայց կիսատ…
Սրիկա Անգլո-սաքսերը ասեցիր, 5-րդ շարասյունը ասեցիր, գրանտածինները ասեցիր… բայց աղանդները, գենդեր-մենդերը, այլաաերվածները դեռ չես ասել…))))…Շարունակիր..)))…
Հարգելի Հակոբ,
առաջարկում եմ ծանոթանալ Հյուսիսային Կորեայի հեռուստատեսության տեսանյութի հետ նվիրված ԱՄՆ – ին: Կարծում եմ դա կլրացնի Ձեր հակաամերիկյան փաստարկների շտեմարանը:
https://2r2tz6wzqh7gaji7.onion.to/russ/content/2013/11/29/101963.shtml
Գերազանց է…)))… Փաստորեն Հակոբի գործը հեշտացավ։ Այն նյութ, որ ես նրանից խնդրում էի պատրաստել, աշխարհի ամենաժողովրդավար և ազատ պետության ՝ Հյուսիսային Կորեայի ժուռնալիստները համարյա կիսով չափ պատրաստել են…)))…
Անլիարժեքության կոմպլեքս ունեցող պաշտոնյա կամ օլիգարխ դասին պատկանող մարդիկ գիտակցելով դա փորձում են ձեռք բերել այն, ինչը վեր է իրենց բնածին ընդունակությունից՝ փորձելով քողարկել անքողարկելին․․․Ս․Ջոբսը այդպես էլ բարձրագույն կրթություն չի ստանում, բայց նրա ինտելեկտուալ մակարդակն ոչ մեկի մոտ կասկած չէր հարուցում – առանց գիտելիքի կրթափասթաթուղթը ընդամենը թուղթ է՝ այլ նպատակների համար ծառայող թղթերից չտարբերվող․․․․․․
Հետաքրքիր բանավեճ է: Հետքրքիր է բանավիճողի տարիքը և բնակվելու երկիրը: Մի թաքցրեք, գրեք որ երկրում եք բնակվում: Ես Հայաստանցի եմ տարիքս 62:
Հայաստանը լքածների մեծ մասը տանջվում են դավաճանի անլիարժեքությունից: Նրանք Հայաստանի թերությունները ընդգծում են, երբեմն ուրախանում են դրանցով իրենց փոքրոգի վարքը արդարացնելու համար: Այո, Հայաստանի անկատար իշխանությունը վնասում է հենց Հայաստանում բնակվողներին: Հենց մենք էլ ավելի մեծ զոհողությունների գնով պետք է շտկենք իրավիճակը: Արտասահմանում բնակվող նախկին հայրենակիցներ, Դուք շատ եք ստացել Հայաստանից ու գրեթե ոչինչ չեք վերադարձրել: Մի չարախնդացեք մեր վիճակի վրա: Մենք քիթներս չենք խոթում ձեր նոր հայրենիքի գործերի մեջ: Կոչ մի արեք մնացողներին նույնպես լքել Հայաստանը: Մենք անշուշտ կշտկենք վիճակը ու կընդունենք ձեր սերունդներին, որոնց նկատմամբ դուք մեծ ՄԵՂՔ եք գործում հիմա: Հնարավոր է ես չտեսնեմ, սակայն Հայաստանը կլինի ամենացանկալի երկրներից մեկը ամբողջ աշխարհում:
Հարգելի Միքայել, ես 47 տարեկան եմ, ծնվել եւ մեծացել եմ Հայաստանում: Դեպքերի բերումով բնակվել եմ նաեւ արտասահմանում, հիմա էլ հաճախ բացակայում եմ Հայաստանից: Անկախ այն բանից, թե բանավիճողներից ով որտեղ է բնակվում, ես նրանց բոլորին հայրենասեր եմ համարում, քաղաքացի, հակառակ դեպքում, ոչինչ էլ չէին գրի, չէին էլ կարդա: Ու բոլորն էլ ինչ-որ հույս են փայփայում, որ երեւի թե Հայաստանը կփոխվի դեպի լավը, թեպետ ինքս երբեմն այն մտքին եմ գալիս, որ դա նույնն է, ինչ երազես, թե մի օր պարսիկները կդառնան ոչ մուսուլման: Բայց մի ձեւ պետք է գտնել, որ մնայուն լինի եւ այս հարցում լրագրողները շատ մեծ անելիք ունեն: Պետք է ձերբազատվել բամբասանքային դեղին մամուլային նյութերից, պետք է ոչ թե ամանորյան կոկորդիլոս գովազդել (չեմ հասկանում, թե ինչ կա դրանից խոսելու), այլ կոնկրետ երեւույթներից ու կոնկրետ պատասխանատուներից խոսել, լինել համառ մինչեւ բարձրացված հարցի վերջնական լուծումը, այլ ոչ թե ասել, ամոթանք տալ ու սրանով գործը համարել արած: Գործը արված կլինի միայն արդյունքի դեպքում: 1 տարի առաջ, օրինակ, աղմկեցինք ատամնաբույժներից արտոնագրային վճար գանձելու դեմ: Հետո՞: Ոչինչ էլ չեղավ, մինչդեռ պետք էր եւ է համառ լինել, որ մեր ուզած երկիրն ունենանք, ոչ թե չինովնիկների, որ հարկերի, տուգանքների վրա նստած ոչինչ չեն անում: Կառավարությունը նախ չպիտի անհեթեթություններ մտցնի մեր կյանք, փորձելուց առաջ էլ պիտի վախ ունենան, որ դժվար թե կարողանա: Իսկ նրանք ցինիկորեն անպատիժ են իրնեց զգում, եւ ՀՀ-ում իշխում է մեր դեմ խաղ չկա սկզբունքը, ճիշտ Արամ Աբրահամյանի գրածի պես: Եթե սա չվերացնենք, երբեք չենք ունենա մեզ գոհացնող Հայաստան:
Շնորհակալ եմ Վահան…
Նոր տեսա, որ վերջին գրածին պատասխանել էիր..
Պետությանը ես պահանջներ չեմ ներկացրել, դրանք պահանջներ չեն, դրանք իր նախկին քաղաքացու վերաինտեգրման բանակցությունների սկսման նախապայմաններն են։ Որոնք ՀՀ- ն, բնականաբար՝ չի կատարելու, որովհետև իրեն ընդհանրապես քաղաքացի պետք չէ։
Իսկ ես, չկատարման դեպքում ոչ պատերազմ եմ հայտարարելու (հնարավորություն չունեմ), ոչ էլ դատի եմ տալու (հավես չունեմ, և հետո, ոնց որ, համապատասխան ատյան էլ չկա՝ այդպիսի գործերի համար..))).. )։
Միայն ես չեմ, որ պայմանագրային հարաբերությունների մեջ է իր բնակության վայր հանդիսացող երկրի հետ։ Ցանկացած նորմալ երկրում կա սահմանադրություն, քաղաքացու պարտականություններ և իրավունքներ։
Պայմանագիրը դրանք են։
Եթե դու կխախտես՝ քրեական կամ նյութական պատիժներ, եթե պետությունը կխախտի՝ նյութական փոխհատուցման իրավունք։
Եվ հետո՝ ազատ տեղաշարժի իրավունք, այսինքն՝ այս երկրի առաջարկած պայմանագիրը չես ուզում, ընտրիր այն, որը ավելի ընդունելի է քեզ համար (եթե իհարկե, քո ընտրած երկիրը քեզ կուզենա, երկիր փոխելը՝ աշխատանքի ընդունվելու պես բան է..)))..)։
«Հայրենիքի» և «քաջորդիների» մասին չեմ խոսի, միայն ասեմ, որ «քաջորդիների» եթե անգամ ֆիցիկական կեղտից ազատվեն տաք վաննայում լողանալով՝ հոգեբանական կեղտից չեն ազատվելու, Հայաստանի տարածքում հոգեբանական կեղտից ազատվելը անհնար է։
(Նման է քեզ ծանոթ ՍՍՀՄ-ին՝ անկախ նրանից զոհ ես թե դահիճ, մեկ է զոհադահիճային մշակույթի կրող ես, այսինքն դրսից դիտողի համար էական չէ, ժամանակի տվյալ պահին դու զոհ ես թե դահիճ, (դա միայն քեզ համար է կարևոր), որովհետև եթե մշակույթը ներծծված է քո մեջ, դու ակընթարթորեն կարող ես դահիճից վերափոխվել զոհի, կամ ընդհակառակը)։
Ինչ վերաբերվում է մեր անլույս հայրենակիցներին, ապա բնականաբար, ոչ մեկին չեմ տանի։ Ւնձ ով է տարել? Նրանք էլ ունեն նույն հնարավորություններ, ինչպես ես ժամանակին՝ լքել անլույս, իր պարտականությունները չկատարող երկիրը։ Օգնության չեն դիմել։ Եթե ուզում են մնալ և մեռնել հանուն «Հայրենիքի» և «ճշտի»՝ իրենց իրավունքն է։
Հարգելի Արսեն, նախ ասեմ որ մեզ մոտ առավոտյան 5 ի կողմերն է եվ չնայած արձակուրդի մեջ եմ, վաղ եմ արթնանում նախ տարիքից ելնելով բայց նաեվ միտքս հանգիստ չէ (հատկապես այն վիճակի համար որ ունենք մեր երկրում ուր ունեմ հարազատներ եվ ընկերնրեր…):Դուք խոսում եք Սահմանադրությունից, կապիտալիստական երկրներում, շուկայական հարաբերությունների պայմաններում,մարդն ինքն է պարտավոր ապահովելու իր կարիքները, սահմանադրությունը մինիմալ պարտավորություններ է դնում պետության վրա…այսօր ԱՄՆ ում 40միլիոնից ավելի մարդ բժշկական ապահովագրություն չունի, թեեվ նրանցից շատերը սեփական գործն ունեն եվ հարկեր են վճարում… եթե աստված չանի հանկարծ ծանր հիվանդացան…: Ես ինչքան հասկանում եմ Դուք Վահանի պես առաջարկում եք որ մեր հայրենակիցները թողնեն իրենց տունն ու տեղը եվ տեղափոխվեն օտար երկիր… առանց լեզու իմանալու, առանց բավարար գիտելիքների…հենց միայն նպաստ ստանալով գոյատեվելու հույսով…որ իհարկե եթե հաջողվի իրավունքներ ստանան նոր երկրում, տաք ջրով լողանալը կապահովեն: Այսօր Արեվմուտքում մասնագիտական աշխատանք գտնելու համար բավական բարձր գիտելիքների պիտի ունեննաս, բացի բարձրագույն կրփությունից նաեվ Master’s Degree եվ նույնիսկ շատերը հենց դրանով գործ չեն գտնում…(կարծում եմ պարոն Հակոբի դժգոհությունը Կանադաից հենց…): Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումե բերել է նրան , որ «ՇՈՒԿԱՅՈՒՄ» որակյալ աշխատատեղի կարիքը շատ կրճատվել է…Համոզված եմ որ Հայաստանի մեր վերջին երկու նախագահները եթե «գաղթեն» օտար երկիր առանց իրենց թալանի, իրենց «գիտելիքներով»…:
Հարգելի Արսեն, եթե Սամանադրությունը կարողանար ապահովել այն ամենը ինչ որ գրված է այնտեղ, երկիր մոլորակի վրա իհարկե ԿՈՄՈՒՆԻԶՄ կլիներ…Ես ինքս կողմ եմ Սկանդինայան երկրների սոցիալիզմին, բայց դրան հասնելու համար , նույնիսկ ԱՄՆ ում հարկավոր է հասնել հասարակության բոլոր շերտերի գիտակցության աննախադեպ աճի… ըստ Մարքսի(ինչքան հիշում եմ) սոցիալիզմը հնարավոր կլիներ միայն բարձր զարգացած կապիտալիստական արտադրողականությամբ ապահովված բարիքների առատությամբ, որը կբերեր մարդու գիտակցության բավարարվածության գիտակցությանը…: Այն ինչ որ մենք հիմա ունենք մեր Հայրենիքում կապիտալիզմի հետ ոչ մի առնչություն չունի, այն կարծում եմ կազմակերպված ավազակների ստրկատիրություն է…
Կուզեի մի փոքր ավելացնել, որ եթե Սկանդինավյան երկրներում եվ գուցե մասամբ Ֆրանսիայում եվ Գերմանիայում տեղական բնակչության գիտակցությունը այնքան բարձր է որ համաձայն են վճարել բարձր հարկեր, ապահովելու համար օտար «ավազակաբարո» երկրներից գաղթող բնակչության մինիմալ ծախսեէրը, այնուամենայնիվ դրանք անում են իրենց իսկ հայրենակիցների կյանքի գիտակցական որակը զոհելով, որի դեմ այսօր ընդվզում են հենց այդ ոչ բարձր «գիտակցություն» ունեցող բնիկ քաղաքացիները… «Որտեղ հաց էնտեղ կաց» փիլիսոփայությունը (չնայած որ ես էլ նույն իրավիճակում եմ) չեմ կարծում բարոյապես ճիշտ ընտրություն է: Արսեն իսկապես կարծում եմ որ նրանք որ զոհվեցին հանուն Արցախի ՔԱՋՈՐԴԻՆԵՐ են, եվ Հայրենիք ասվածը լոկ զգացողական գաղափար չէ, իսկ օտարից նպաստ…ողորմություն սպասելը եվս հարցի լուծում չէ…կարծում եմ ավելի ազնիվ կլինի բոլորով հավաքական կռիվ տալն է հանուն արդարության…
Կարդացեք Վահանին ուղղված իմ պատասխանը, այնտեղ ձեր հարցերի պատասխանը կա։
Ավելացնեմ միայն, որ նույնիսկ եթե մարդը չափազանց ուշ է գնացել, և չի հասցնի ոչ կարգին լեզու սովորել, ոչ նորմալ աշխատանք գտնել (իրար հետ շատ կապված են), իր երեխաները արդեն այդպիսին չեն լինի։
Այպիսով հարցը ընդհամենը հետևյալն է՝ դու ես արտագաղթում, առաջին սերնդի բոլոր դժվարությունները վերցնելով քո վրա?
Սպասում ես մինչև երեխաներդ մեծանան, որպեսզի իրենք արտագաղթեն՝ կրելով առաջին սերնդի դժվարությունները և պլյուս դրան էլ քեզ հացի փող ուղարկեն?
Թե ոչ դու ես արտագաղթում ոչ երեխաներդ, այլ բոլորովդ մնում եք, անիծելով ձեր կյանքը, սոված գոյություն քարշ տալով, կոռուպցիան, լկտիությունը, «լավ» տղերքի ցուցադրական արհամարանքը ամենօրյա ռեժիմով ըմբոշխնելով? ..)))..
(Օրինակ. հենց այս մեր սենյակի «ամենաինտելեկտուալ» մարդը, պարոն Աբրահամյանը, ասում է «դուք ինձ վիրավորեցիք, ես ձեզ էլ չեմ պատասխանի»։ Ես համոզված եմ, որ այդպես իր անձնական հակումների պատճառով չի, որ անում է, դա ընդհամենը հայկական լկտիությունից պաշտպանվելու հայկական ձևն է։ (Պլյուս ազգային խռովելը ..))).. ։
Հիմա, պատկերացրու, թեկուզ ամերիկյան մի լրագրող, որ այդպես արեց ..))).. պատկերացրիր ?..))).. Պարոն Աբրահամյանը դեռ մի 200 տարի կարող է և այդպես անել և լրագրող լինել, դրա համար նա Հայաստանից չի գնա ..)))…
Ճիշտ այդպիսի «գործարար» է, ասենք, Սամվել Ալեքսանյանը, «նախագահ» Սերժ Սարգսյանը և այլն, և այլն…
Մթնոլորտն է այդպիսին …)))… )
Ես չեմ առաջարկում թողնել հեռանալ: Բայց եթե մարդը այլ ելք չունի, թող անի: Ոչ բոլորն են, որ կարող են հոգեպես, ֆիզիկապես, գիտակցաբար, ՖԻՆԱՆՍԱՊԵՍ այնքան ուժեղ լինել, որ մնան ու շենացնեն երկիրը, պետությունը: Լավ կլիներ, որ այդպես լիներ, ես ինքս իմ մասով փորձում եմ այդպես ապրել, բայց դա բավարար չէ: ՀՀ-ում ցավոք ոչ իշխանություններում եմ ես որեւէ մեկին տեսնում, որ իրոք մտահոգ լինի Հայաստանով, հայ ժողովրդով եւ հետեւաբար մինչեւ վերջ գործի, ոչ էլ սովորական բնակչության մեջ, որը պայքարել ուզենա: Բնակչության մեջ եղածները հատուկենտ անձինք են, ովքեր գործում են ինձ պես, երբ հարցը անձամբ իրենց կամ իրենց մերձավորին է վերաբերվում: Որովհետեւ չեմ կարող զբաղվել բոլորի հարցերով, նախ, որ բոլորը դա չեն ուզում, վախենում են, հավես չունեն, Արսենի ասած զոհադահիճային հոգեբանությունն է, եւ հետո ֆինանսական այդքան միջոց չունեմ: Ընդ որում ոչ միայն ես, այլեւ ՀՀ-ում ես այդպիսի մարդու չեմ ճանաչում: Իսկ սա շատ լավ հասկանում են մեր վայ իշխանությունները եւ անում այն, ինչ ուզում են: Ես շատ կուզենայի հավատալ Մաքսիմի ասած Նախախորհրդարանին եւ նրանց հետ միասին պայքարել: Բայց չգիտեմ, թե ով է նրանց ֆինանսավորում, եւ ըստ այդմ էլ, չեմ կարող լիարժեքորեն վստահել: Ես փորձում եմ նախադեպեր ստեղծելով հասնել արդյունքի, ինչպես դա եղավ, ասենք ավտոմեքենայիս մաքսազերծման հարցում: 1 տարի պայքարեցի, կորցրեցի շատ միջոց, բայց մեքենաս մաքսազերծեցի իմ ուզած գնով ու իմ տված գինը մտավ որպես հսկիչ գին: Բայց ես երազում եմ, որ ավտոմեքենա ունենալուս համար, վաճառողից բացի ես ոչ մեկին ոչինչ չվճարեմ, որովհետեւ դա է ճիշտը: Այս մտքին ազգովին գալն է շատ դժվար: Իսկ եթե այնուամենայնիվ պիտի վճարեմ ճիշտ այնպես, ինչպես վճարում են այլ երկրներում, ապա կնախընտրեմ այդ այլ երկիրը, որտեղ սոված գոյություն քարշ չեմ տա, ստիպված չեմ լինի հանդուրժել, լկտիությունը, «լավ» տղերքի ցուցադրական արհամարանքը, համատարած ցինիզմը: Ինչ վերաբերվում է շահարկված ու շահարկվող Արցախին, ապա ցավոք, մեր գիտակցության մեջ իշխանությունները ամրապնդելու փոխարեն այդ հողի Հայաստան լինելը, անում են ամեն ինչ այն ուրիշ պետություն ներկայացնելու համար, եւ ես վստահ եմ, որ հանգիստ կերպով կարող են մի օր էլ Արցախից հրաժարվել, ինչպես 1 օրում հայտնաբերեցինք, որ ՄՄ-ի անդամ ենք: Ով ենք մենք….
Իմ շատ սիրելի հայրենակիցներ։ Շնորհավոր բոլորիս նոր տարին։ Հատկապես՝ ,,Առավոտի,,-ին,
Արամ Աբրահամյանի գլխավորությամբ, ովքեր մեզ ընձեռնել են այս հաճելի հնարավորությունը, միմյանց հետ շփվելու, վիճելու, մեկնաբանելու՝, ով ցանկանում է նորը ու խելացին սովորելու, իսկ ով չի ցանկանում՝ Արամ Աբրահամյանին է քննադատում, պրոբլեմների մասին բարձրաձայնողին։
,,ՆՈՒԲԱՐ ջան չնեղանաս, քո փիլիսոփայությունը ես էլ չեմ հասկանում, բայց ավելի ցավալին այն է, որ դու մենակ չես,,։
Շատ հաճախ է խոսվում այն մասին, թե ի՞նչ անենք, մեր ձեռքը ի՞նչ կա, կամ եկեք համախմբվենք, բայց ու՞մ շուրջը։ Այդ բոլոր հարցերը ինձ էլ էր հուզում, մինչև ,,արդեն,, անցած տարին, երբ եկա
հայրենիք մասնակցելու Ռաֆֆի Հովհանիսյանի շարժմանը, որը ինձ խորը հիասթափեցրեց, քանի որ հասկացա, որ նրա և ցանկացած ուժի դիմաց կանգնած է մի հրեշավոր ոհմակ, որը այսօր կարող է փոշիացնել ցանկացած բարի գործ, եթե խոչնդոտելու է իրենց թալանին, իսկ երկիր, հայրենիք և այլն նրանք օգտադործում են միայն սպեկուլյատիվ նպատակներով, որոնց համար այդ ամենը գոյություն չունի։
Մեծ հիասթափությունս երկար չտևեց, երբ ինձ բախտ վիճակվեց ծանոթանալ՝ ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ կոլեկտիվի հետ։ Երդվում եմ այն ամենով՝ ինչ իմ կյանքում սրբություն է, որ ես այնտեղ հանդիպեցի՝ ամենաբարձր արժանիքներով օժտված մարդկանց, որոնց համար երկրի փրկությունը բարձր է ամեն ինչից։ ,,Ես կարծում եմ, որ Ձեր բոլորից տարիքովն եմ, և մի գուցե նաև կյանքի փորձով,,։ Իմ 2013թ.-ի ամենամեծ հաջողություը՝ այդ հերոս մարդկանց հետ ծանոթանալն էր, իսկ ողջ կյանքում՝ հաջողություններից մեկը։ Յուրաքանչյուրին խորհուրդ եմ տալիս ծանոթանալ ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ կոլեկտիվին։ Եթե Ձեզ իրականում մտահոգում է երկրի ապագան, Դուք այնտեղ կգտնեք անկեղծ ու մաքուր հոգով օժտված՝ բանիմաց և իմաստուն համախոհներ։ Իսկ եթե գաք գարնան սկզբին, ապա ես Ձեզ հետ կհանդիպեմ և մենք շատ լավ բարեկամներ կդառնանք, քանի որ այնտեղ միայն այդ մթնոլորտն է։ Անելիքները շատ են՝ գիտելիքները նույնպես։ Մենք պետք է ժողովրդին մեր փորձով ցույց տանք ճիշտը կյանքի բոլոր բնագավառներում, ելնելով մեր կյանքի փորձից, աշխարհի տարբեր ծայրերից քաղած։
ԴԵՊԻ ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ։
Ա. Տարածաժամանակային ծովերում թշնամիների ու փոթորիքների ենք հանդիպում, դրա համար էլ մեզ ռազմածովային ուժեր են պետք իր հետախուզությամբ։ Մեր նավերը լեռներով էլ կգնան։ Բ. Ռազմավարությունը՝ դա այն փարոսն է, որը մեզ դարերի ու տարածքների մեջ փրկության ուղղությունն է ցույց տալիս եւ թույլ չի տալիս, որ կորչենք, ինչ թշնամիներ ու փոթորիքներ էլ լինեն։ Հայերի համար այդ փարոսը՝ դա հայոց կրոնն է, լեզուն, մշակույթը եւ այդ ամենի պահապանը՝ հայոց թագավորությունը։ Աստվածը բոլորի համար էլ նույնն է, բայց ինչո՞ւ մեր սեփականը թողած ուրիշից ենք թարգմանում։ Կարծեմ, Թումանյանն է ասել, թարգմանությունը ապակու տակ ծաղկի է նման՝ գեղեցկությունը տեսնում ես, բայց հոտը չես զգում։ Գ. Երբ մեզ կհաջողվի մի համակարգ ստեղծել, որտեղ ամենաարժանավորները մեր ազգի լինեն ամենաուժեղը, օրենք գրողն ու դատողը եւ ամենահարուստը, այդ ժամանակ մենք կլինենք ամենահզոր ազգերի կողքին։ Թագավորը պետք է լինի ամենաարժանավորը եւ ամենահարգվածը՝ հայության համար լավագույն օրինակը։ Դ. Լավագույններին հայտնաբերելու համար պետք է հնարել համապատասխան ընտրական համակարգ, ասենք, ես իմ մաքուր եկամտի տասը տոկոսը վստահում եմ իմ պատկերացմամբ ինձնից ավելի արժանավորին, նա էլ՝ իրենից արժանավորին եւ ով կունենա ամենամեծ գումարը, նա էլ կդառնա թագավոր։ Ե. Հաջորդ նախագահական ընտրությունների ժամանակ մեր թագավորը կլինի թեկնածու, իսկ այդ գումարների մի մասը կգնա ընտրակաշառքներ բաժանելու վրա, մյուսը՝ մարզիկներ պատրաստելու համար՝ ընտրատարածքներում սրան նրան վախացնելու համար, կարճ ասած՝ կսովորենք խաղի կանոնները ու կաշխատենք հաղթել։ Անուշ լինի։))
Հարգելի ընթերցողներ, շնորավոր բոլորիդ անցած տոները:Առողջություն եւ երջանկություն եմ մաղթում: Հաջորդ խմբագրականը եւ, համապատասխանաբար՝ Առավոտի տպագիր տարբերակի հաջորդ համարը լույս կտեսնի հինգշաբթի: Բայց կայքում՝ Վերլուծություն բաժնում դրվել է իմ նոր նյութը:
Ահա այն. https://www.aravot.am/2014/01/06/420426/
Շատ հաճելի բանավեճ էր եվ նամանավանդ պայմանագրաին հայաստանի քաղաքացի լինելը, առաջին անգամ եմ նման բան լսում.
Երբ որ Ֆրանսիաի քաղաքացի ես դառնում , ասում են «բարով եկաք Ֆրանսիական հասարակութոյւն» , այսինքն դու այդպիսով ֆրանսիացի չես դարնում , այլ իրավունք ես ստանում ֆրանսիական հասարակություն մտնելու.
Այսինքն կոմպուտերաին լեզվով ասած Ֆրանսիական սիստեմ մտնելու , այսինքն «LOGIN/Password”.
Շատերը կարծում են որ դա փոխում է իրանց ինքնությունը եվ անգամ որ իրենք ավելի ֆրասիացի են քան բնիկ ֆրանսիացիները.
Հայստանում ծնվելով եվ զարգանալով, դա ոչ թե «LOGIN/Password” է հանդիսանում , այլ այն հանդիսանում է մեր գեների կրողը. Այսինքն հայկական մտածելակերպի եվ շարժուձեվի կրող, որը եվ հնարավորություն է տալիս հային տկլոր հասնել այլ երկիր եվ այնեղ հասնել հաջողությոնների.
Յուրաքանչուր հայ կարծում է թե դա իր անձնական նվաճումն է , մոռանլով որտեղ է կոփվել իր անձը.
Բայց հայկական մտածելակերպի եվ շարժուձեվի համար ոչ մի հայ կոմպուտերաին լեզվով ասած «licence» չի վճարում , չե որ դա նույնպես պայմանագրի մասն է կազմում.
Ավելացնեմ նաեվ, որ ես դեմ չեմ արտագաղթելուն, քանի դեռ ինքնությունը հայ է մնում եվ սերունդը հայ է դաստիրակվոմ .
Բայց պետք է նայել դրա լավ կողմին եվ չտեսնել միայն վատը, դա է համախմբել արտագախթված հայությանը որը դեռ շատ քիչ է արվում.
Շատ շնորհակալ ենք հայկական հեռուտաալիքերին եվ կայքերին որոնք շատ մեծ ազգապահպան գործ են անում եվ ապահովում էն հայկական մթնոլորտ արտասահմանում .
Դա կհասկանա այն մարդը որը ապրել է «դրսում» նախքան այդ հնարավորություննրի ի հայտ գալը.
Եվ նորից հարցը մեկնաբանված է ազգային «ինքնության» տեսակետից։
Ես չեմ ասում, որ հայ լինելը վատ է, կամ ասենք պորտուգալացի լնելը լավ։ Ես ասում եմ, չկա հայ, ֆրանսիացի, ամերիկացի կամ հնդիկ, կան մարդիկ, որոնք ունեն քաղաքացիության պայմանագիր Հայսատանի, Ֆրանսիայի, Ամերիկայի կամ Հնդկաստանի հետ։
Ավելի պարզ անալոգիա, Դրանք գործարաններ են, որոնք կենսապայմաններ են արտադրում։ Դու աշխատում ես այդ գործարաններից որևէ մեկում, գործարանին կից էլ ապրում։ Ես ԱՅՍՕՐ ապրում եմ (լրիվ իրավունքներով և պարտականություններով) Ֆրանսիա կոչվող գործարանում։ Պայմանները վատը չեն, բայց դա չի նշանակում, որ վաղը, ասենք Ավստրալիա գործարանը ինձ առաջարկի ավելի լավ պայմաններ, կամ Նորվեգիա գործարանի ադմինիստրացիային կարողանամ համոզել, որ ես գործարանի համար շատ օգտակսլ մասնագետ եմ և նա ինձ հետ պայմանագիր ստորագրի, ասելու եմ չէ, ես արդեն 2 պայմանագիր ունեմ, կամ գիտես՝ այնպես եմ սիրում Ֆրանսիան (ահավոր «հայրենասեր» եմ..)))… ), որ պայմանագիրս էլ չեմ փոխի…)))…
Հակառակը, Ֆրանսիային ասելու եմ. «շնորհակալություն, ձեր հետ և դժվարությունների և հաճելի պահերի անմոռանալի հուշեր ունեմ, բայց ընդհանուր առմամբ վատ չէր։ Ես գնացի…»։
Պատասխանում ենք ընդհամենը 1 հարցի։
Մարդն է պետության համար, թե պետությունը մարդու? …)))…
այո… ինչպես կասեր, կամ էլ ասել է Արամը, ցինիզմը սահմաններ չի ճանաչում:
Ձեր այդ հարցադրմանը ավտոմատ կպատասխանեք, եթե պատասխանեք այն հարցին, թե
– Դու՞ք եք ձեր մոր համար, թե՞ ձեր մայրն է ձեր համար:
Հ.Գ. բացարձակացրաձ հռոմեա-փողապաշտական հոգեբանություն: չեմ պատկերացնում որ Հայաստանում մեծացած մարդը էս աստիճանի հասած լինի: սա կարծում եմ ընդմենը ծայրահեղ աբիժինիկության դրսևորում է:
Հանդիպակաց հարցերին, ընդհանրապես, խորհուրդ չի տրվում պատասխանել (այդ հարցերը կամ դիմացինի քեզ ինչ որ բան թաքցնելու կամ ագրեսիվության նշան են), բայց քեզ համար բացառություն կանեմ։
Ինձ զարմացնում է, որ նման հարցադրում անում է կանադայի բնակիչը։
Ես հացնում եմ.
Մարդն է պետության համար, թե պետությունը մարդու? , որպեսզի ՀՀ բնակիչը այդ հարցի վրա ՄՏԱԾԻ ( նա դրա մասին մտածելու հնարավորություն երբեք չի ունեցել, սկզբից կոմունիստներն են ասել За родину, за Сталина!, հետո Նժդեհականները)։
Դու ինձ հարցնում ես,
– Դու՞ք եք ձեր մոր համար, թե՞ ձեր մայրն է ձեր համար։
Պատոհանից դուրս նայի, եթե դու կանադայում ես, ոչ թե Աֆղանստանում, քո տեսածը իմ տեսածից պետք է, որ շատ չտարբերվի։
Չես տեսնում, որ ոչ դու ես մորդ համար, ոչ էլ մայրդ է քեզ համար?
Երկուսդ էլ հասարակության լիիրավ անդամներ եք, անկախ նրանից ինչ եկամուտներ ունեք երկուսդ էլ ինչ-որ բան ունեք և ֆինանսապես իրարից անկախ եք։ Եթե ձեր հետաքրքրությունները համընկնում են, դուք լավ ընկերներ եք, եթե ոչ՝ տարին հանդիպում եք մի քանի պարտադիր տոների։ Իրար զանգելը քաղաքավարության մեջ է մտնում։ Անհրաժեշտության դեպքում, օգնության հասնելը՝ նույնպես։ իրար վստահելը ցանկալի է, բայց կենսական չէ։
Հինա թո պատասխանը իմ հարցին..)))…
Հարգելի Արսէն եվ հարգելի ընթերցող հայրենակիցներ, նախ կներեք ավելորդ «զավզակությանս» համար այս բաժնում, թերեվս տարիքս զգացնել է տալիս…այնուայնիվ…իմ կարծիքով իմ, Արսենի եվ այլ արտերկիր գաղթած հայրենակիցների մեջ թերեվս սպառողի հոգեբանությունը բավական արմատներ ունի եվ այն որ «լուսամուտից նայում ենք դուրս…» այս իմաստով մենք առանձնապէս Շմայսներից շատ չենք տարբերվում, նրանք դա անում էին եվ անում են մեր երկրում գռփելու, ցինիզմի գուցե տգիտության հետեվանքով…դե մենք էլ մեր նոր գտած երկրում «հասարակության լիիրավ անդամներ» լինելու ցանկությունից… Հարգելի Արսեն մենք այդ նոր գտած հասարակության պատրաստի «լիիրավ անդամներ» դառնալու համար առանձնապես ոչինչ չենք արել, պարզապես սպառողներ ենք… այն որ տասնամյակներով, եթե ոչ դարերով ձեռք է բերվել մշակույթ ստեղծելով ոչ այնպես որ …սահմանից ներս մտար ու պատրաստ գտար…:
Մենք մեր նոր մշակույթը ստեղծելու փոխարեն…: Իմ ուսուցիչները բավական բարձր գիտելիքներ են տվել ազնվության, արդարության…մաթեմատիկայի, Հայոց լեզվի, գրականության… իսկ ես այդ բոլորը նոր սերնդին փոխանցելու փոխարեն …«դասավանդում» եմ Արեվելյան Լոսում…ուր լուսամուտից հիմնականում Մեքսիկայից գաղթած իմ պես գաղթականներ են…իհարկե ինձ դրա համար վճարում են անհամեմատ ավելի քան իմ հարգելի ուսուցիչներին, «տաք ջրով» մաքրվելու համար բավական հերիքում է: Կարծում եմ իմ ուսուցիչները հազար անգամ ավելի քաղաքակիրթ էին քան ես…: Ցավոք Խորհրդային սիստեմի «ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ» բացակայությունը հետեվանք դարձավ իմ…Շմայսի… մեր Նախագահների նման ՌՆԳԵՂՋՅՈՒՐ կենդանիների ի հայտ գալուն…
Ես իհարկե ՆԱԽԱՆՁՈՒՄ եմ Արամին, որ իր այս լրագրով ԿՐԹՈՒՄ Է մեր նոր ՍԵՐՆԴԻՆ, Բարձրացնում է նրանց գիտակցությունը եվ դրանով իր լուման է բերում մեր ապագա բարձր ՄՇԱԿՈՒՅԹԻՆ…
Եթե «ընդհամենը սպառողի» կարգավիճակը (այսինքն՝ գիտելիքի և աշխատանքի վաճառք դրա դիմաց քո պահանջները բավարարելու հնարավորությոն (այդ թվում նաև՝ տաք ջրի համար վճարել կարողանալը ..)))..) ձեզ չի բավարարում և անպայման անհրաժեշտ է պայքարել սոցումին առաջ մղելու համար, Ամերիկայում դուք այդ հնարավորությունը չունեք? Վստահ եմ, որ ունեք։
Դուք ուզում եք «պայքարել», որ Հայաստանում էլ մարդիկ ունենան նույն հնարավորությունները ինչ որ Ամերիկայում, այսինքն ըստ էության՝ «հեծանիվ եք հնարում»։ Մի « պայքարեք»…)))… ընդհամենը տվեք հեծանիվի գծագրերը, կսարքեն կսարքեն, չեն սարքի՝ աստված իրենց հետ։ (եթե գծագիրը կուզենան հասկանալ, բայց չեն հասկանա՝ ձեր հաշվին մասնագետ ուղարկեք, որ բացատրի)։
Ենթադրենք ես ունեմ «սպառողի» հոգեբանություն, դուք դրան դեմ եք, այսինքն դուք ունեք «արտադրողի» հոգեբանություն։ Բայց եթե «սպառողը» չլինի, ում համար եք «արտադրում»?
Ok! Ես սպառողն եմ, դուք արտադրողը,
պատվիրում եմ ձեզ Հայաստան, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, օրենքի առաջ բոլորը հավասար են, աշխատելու ցանկություն ունեցող մարդը՝ աշխատանք գտնում է, միայն աշխատանքով հնարավոր է արժանավայել ապրել, սոցիալական և անհրաժեշտ բժշկական մինիմումները երաշխավորված են անկախ ձեր վճարունակությունից։
Ւնչան ժամանակ է պետք պատվերը կատարելու համար? և մեկ էլ, ինչ կարժենա? (եթե ժամկետը երկար է, վճարում էլ մաս-մաս եմ անելու, ինձ կատարման ընթացքը վերահսկելու (աուդիտի կետեր) հնարավորություն տվեք։)
Մի խոսքով, ԱՐՏԱԴՐՈՂՆԵ՜Ր, եկեք ՊԱՅՄԱՆԱԳՒՐ ԿՆՔԵՆՔ։ …)))…
Հարգելի Արսեն, պետությունը իհարկե կապ չունի, տղամարդը իհարկե պիտի կարողանա իր
ընտանիքի հոգսերը հոգալ, կարեվորը ԸՆՏԱՆԻՔՆ է, եվ հենց դրա հետ ես համաձայն եմ…բայց կներես էդ «փիլիսոփայությունը» որ վերեվում ներկայացրել էս միքիչ հիշեցնում է Պլաս Պիգալի կանանց վարքին…ցավում եմ որ իմ հայրենակիցը հասել է այդ ծայրահեղ կոսմոպոլիտիզմին…
Դե, պարոն Ենոքյան, դատողությունները տեսական են, արդեն այն տարիքում չեմ, որ այդպիսի ռիսկ անեմ…))..
PS – Չնայած, ով իմանա?…))))…
Ւմիջայլոց։ Ապրելու համար, ես վաճառում եմ միայն և միմիայն իմ աշխատանքը։ Դուք ինչ եք վաճառում? «Հայրենասիրությունը»? …)))…