Արդեն երկու օր է՝ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, եւ մի խումբ երիտասարդներ իրազեկման թռուցիկներ են բաժանում մայրաքաղաքում: Անարգելով սաստիկ ցուրտն ու անբարենպաստ եղանակը՝ նրանք ոտքով շրջում են Երեւանի փողոցներով եւ բաժանում թերթիկները:
«Մենք ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում հենց հունվարի 1-ին դուրս գալ փողոց եւ կերտել Նժդեհի երազած Հայաստանը: Այդ օրը նաեւ Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է, եւ մենք պարտավոր ենք դժգոհել այս իշխանությունների եւ կյանքի դեմ՝ հարգելով նրա սուրբ հիշատակը: Այսօր էլ մենք շարունակելու ենք թռուցիկներ բաժանել եւ ամեն օր մինչեւ հունվարի 1-ը: Մենք մտնելու ենք նաեւ քաղաքացիների տները եւ նրանց հանձնելու ենք իրազեկման թերթիկ: Մեր ակցիան բաց է բոլորի համար: Բոլորին հրավիրում ենք, նրանք, ովքեր դժգոհ են այս իշխանություններից ու սոցիալական վիճակից, թող դուրս գան փողոց, հետո ուշ է լինելու»,- ասաց Շահեն Հարությունյանը:
Շահենը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ երեկ ոստիկանները փորձել են խոչընդոտել նրանց ակցիան, սակայն նրանք շարունակել եւ շարունակելու են թռուցիկներ բաժանելու գործընթացը:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում