Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի կողմից նույնաբովանդակ քայլեր ակնկալելը Արցախի հանդեպ, ինչ արվել ու արվում է Աբխազիայի ու Հարավային Օսիայի ուղղությամբ, միամտություն է. «Ազգ»

Դեկտեմբեր 27,2013 11:34

Ղազախստանի նախագահի կողմից վերապահման վերջին բարձրաձայնման առնչությամբ բազմաթիվ դատողություններ արդեն արվել են, թե Մաքսային միությունը քաղաքական չէ, հետեւաբար կապ չունի այդ խնդրի հետ կամ որ նույն օրը, երբ Հայաստանի հետ քարտեզ էին ստորագրում, Ռուսաստանը վավերացրել է իր կողմից ճանաչված Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ առեւտրի համաձայնագրերը, որոնցով հանվում են ապրանքների ներմուծման մաքսատուրքերը: Դեռեւս 2012-ի գարնանը ստորագրված համաձայնագրով միայն սպիրտային ու ծխախոտային արտադրանքը կմնա մաքսատուրքի տակ:

Թե նշված համաձայնագրերը ում կողմից ինչ վավերականության աստիճանով են բնութագրվում` խնդրի մի կողմն է: Տվյալ դեպքում մտահոգիչ է, որ այս համաձայնագրերի վավերացումը Հայաստանում փորձում են մատուցել որպես Լեռնային Ղարաբաղի առնչությամբ Ռուսաստանի հնարավոր վարքագծի նախադեպ, մինչդեռ հստակ է, որ որեւէ մեկի, այդ թվումՙ Ռուսաստանի համար, Լեռնային Ղարաբաղը ոչ Աբխազիա է, ոչ էլ Հարավային Օսիա:

Հետևաբար` սին են բոլոր այն ակնկալիքները, թե ինչպես մաքսատուրքները հանվել են Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ (թեեւ միայն Ռուսաստանի հետ հարաբերություններում), այդպես էլ կլինի Լեռնային Ղարաբաղի պարագայում: Որ Ռուսաստանը Հայաստանի ճանապարհային քարտեզի հետ նույնաժամանակ վավերացրեց նաեւ Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ համաձայնագրերը, Հայաստանի ու Արցախի համար ոչ մի դրական միտման մասին չի կարող խոսել, թերեւս միայն այն բացառությամբ, որ այդկերպ ուղերձ կարող է հասցեագրվել մեր հարեւան Ադրբեջանին առ այն, թե ինչ կարող է տեսականորեն լինել:

Սակայն գործնականում Ռուսաստանի կողմից նույնաբովանդակ քայլեր ակնկալելը Արցախի հանդեպ, ինչ արվել ու արվում է Աբխազիայի ու Հարավային Օսիայի ուղղությամբ, միամտություն է, եթե չասենքՙ պարզամտություն:

Ասել կուզեի, որ Մաքսային միության գիրկը գլորվող Հայաստանի պարագայում ԼՂՀ-ի հետ հարաբերությունները մնում են ոչ հստակ, այսինքն` ոչ մի խոստումնալից բան դրանում տեսնել հնարավոր չէ: Դրա մասին է վկայում նաեւ այս նույն հարցի համատեքստում ադրբեջանական կողմի լռությունը. կա՛մ խոստումներ են տրվել Ադրբեջանին, կա՛մ դեռ բոլոր քարտերը չէ, որ բացված են:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031