Երեկ համացանցում տարածվեց մի լուսանկար, որտեղ Սերժ Սարգսյանն է այն երիտասարդների մեջտեղում, որոնք երեկ տնտեսագիտական համալսարանում հայհոյում և լկտի վարքով արգելում էին լրագրողներին աշխատել: Եվ ահա Սերժ Սարգսյանը ժամանակին լուսանկարվել է այդ երիտասարդների հետ, և պետք չէ նույնիսկ բացառել, որ այդ լուսանկարները նրանք պահում են իրենց ծոցագրպանում որպես անցաթուղթ, որը ցանկացած դուռ կբացի, և որը նրանց թույլ կտա հայհոյել, հարվածել, լկտիաբար վարվել ցանկացածի հետ: Սերժ Սարգսյանը նրանց կպաշտպանի:
Եթե նրանք մի փոքր անգամ կասկածեին, որ Սերժ Սարգսյանը կարող է և չպաշտպանել իրենց կամ Տարոնին, որի թեկնածուականը լրագրողներից պաշտպանում էին այդ խաժամուժը, այդ խուժանը՝ ինչպես կարելի է դատել նրանց վարքից, ապա նրանք մատը մատին չէին խփի Տարոնի թեկնածուականի համար: Նրանք վստահ են, նրանց վստահեցրել են՝ ոչ միայն ուղղակի, նաև անպատժելիության բազմաթիվ նախադեպերով, որ իրենց թույլատրված է ամեն ինչ, եթե այդ ամենը վերաբերում է իշխանություններին հասարակությունից պաշտպանելուն, հասարակական հայացքից պաշտպանելուն:
Այդ ուսանող կոչվածներին երաշխավորել են, ինչի արդյունքն էլ դարձել են նրանց սանձարձակությունը, լկտի պահվածքը, ցինիզմը եւ հայհոյանքները: Եվ նույնիսկ կարելի է չկասկածել, որ նրանց թույլատրված է նույնիսկ մարդկանց հանդեպ ֆիզիկական բռնություն և անգամ սպանություն իրականացնել, եթե իշխանությունների շահերը դա կպահանջեն: Սերժ Սարգսյանը նրանց հետ հենց այնպես չէր լուսանկարվի:
Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում