Մի խումբ երիտասարդներ արել են ամեն ինչ` հայհոյել, սադրել ու խոչընդոտել, որպեսզի լրագրողները չկարողանան լուսաբանել Տարոն Մարգարյանի թեզի խայտառակ պաշտպանությունը: Այսօրվա գործողությունների ժամանակ առավել ակտիվ էին հատկապես երեք երիտասարդներ:
Նրանցից մեկը` ԵՊՏՀ ուսխորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանն է, ՀՀԿ-ական է եւ ակտիվ գործունեություն է ծավալում երիտթեւում: Նաեւ Երիտասարդական խորհրդարանի անդամ է:
Մյուս երիտասարդը, ով, ըստ էության, համակարգում էր օպերացիան, Սերգո Խառատյանն է: Նա եւս ՀՀԿ-ական է, տնտեսագիտական համալսարանում հայտնի է իր ագրեսիվ պահվածքով: Ուսխորհրդի փոխնախագահն է: Նշենք, որ նա աչքի էր ընկնում նաեւ ուսման վարձերի դեմ կազմակերպված ակցիաների ժամանակ, երբ փակում էր ԵՊՏՀ-ի դարպասները եւ թույլ չէր տալիս, որ ուսանողները գնան ակցիաների:
Կարդացեք նաև
Իսկ լրագրողներից մեկին հայհոյած երիտասարդը` Սարգիս Մուրադյանը, եւս ՀՀԿ-ական է եւ հայտնի է իր կռվարարությամբ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Տարօն Մարգարեան-զաւակ հանգուցեալ -յարգելի Անդրանիկի-լաւ քաղաքապէտ էր ԱՒԱՆ-Առինջ:Աւելի արժանի մէկը չկար որ կարկւէր իբր Երեւանի Քաղաքապէտ???
(Ձուկը գլխէն կը հոտի)….ժամանակը կարծես եկաւ իրական բարելաւումներ անցկացնելու:
Լաւագոյն ճամփան ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԱԴՈՒԼՆ Է…կասեցնել ամեն բան Երէեւան(բացառեալ շտապ օգնութեան Հիւանդների ) եւ նման կարեւոր տրանսպօրտի ոլորտ:
Եթէ ոչ սովորական դարձաձ փողոց իջնելու(փորձեր) ան հէտեւանք են……