Հրապարակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության 2013թ. տեղի ունեցած գլխավոր իրադարձությունների զեկույցը, որտեղ ասվում է, որ Ռուսաստանը ԱՊՀ երկրների հակամարտությունները հարթելու համար նպատակաուղղված ջանքեր է գործադրել:
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման քայլերն իրականացվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների (Ֆրանսիա, ԱՄՆ) համատեղ սերտ համագործակցությամբ: Միասնական ուժերով հնարավոր եղավ հայ-ադրբեջանական հակամարտության բանակցությունները բարձր մակարդակում վերականգնելու սկզբունքային պայմանավորվածության հասնել», – ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի «2013թ. արտաքին քաղաքական հիմնական իրադարձությունների» զեկույցում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ