Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Այգեպարի գյուղամիջում զրույց ունեցանք բնակիչների հետ: Կենսաթոշակառու Արամ Աթոյանն ասում է, որ ինքը խաղողի 8 վազ ուներ՝ յուրաքանչյուրը 80 մ երկարությամբ, խաղողի այգուց ամեն տարի 2.5 տոննա բերք էր հավաքում: Այս տարվա օգոստոսին ադրբեջանական կրակից նրա խաղողի այգին ամբողջությամբ այրվել է: Այգեպարցիներն ասում են, որ ազերիների գնդակոծության հետեւանքով 8 այգեպարցու խաղողի այգիներն ամբողջությամբ վառվել են : Գյուղացիները չէին կարող կրակը մարել, քանի այդ ժամանակ ադրբեջանական զինուժը կրակում էր: Այգեպարցի Առաքել Տոնիկյանը պատմում է, որ իր 2000 քառակուսի մետր խաղողի այգին եւս հրո ճարակ է դարձել: Առաքելն ասում է. «Այգեպարում աշխատանք չկա, գյուղը ծերացել է, երիտասարդները Ռուսաստան, Երեւան են գնացել, սակայն հնար չունեն ծնողներին օգնելու»:
Կենսաթոշակառու Արամ Վարդազարյանին շատ է հուզում սահմանամերձ գյուղից արտագաղթը: Նա մեզ մատնացույց արեց նախկին բանվորական ավանի բնակելի շենքերից մեկը, ասելով. «Էս շենքում առաջ 12 ընտանիք է ապրել, ամեն տանը 5-8 մարդ է եղել, հիմա ողջ շենքում միայնակ տղամարդ ու մի կին է մնացել: Գյուղի երիտասարդությունը զբաղմունք չունի, հեռացել է: Մնացածներն էլ կյանքը վտանգելով՝ պայմանագրային զինծառայող են դարձել»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Այսպես որ շարունակվեց,շատ շուտով մնացածն էլ կարտագաղթեն,ծերացող գյուղում ծերեր էլ չեն մնա: Իսկ դատարկված գյուղերը այլևս սահմանապահ լինել չեն կարող:Այս մարզին աչքը կուշտ ղեկավար է անհրաժեշտ,որը բացի սեփական գրպանից կարող է մտածել ժողովրդին սահմանամերձ տարածքներում պահելու մասին:Գուցե Ձմեռ պապը այդ մասին մտածի:
Տավուշի բնակչությունը պատերազմական տարիներին կարողացել է սահման պահել, արժանապատվորեն ապրել:Իսկ այժմ ապաշնորհ,ընչաքաղց,պետական մտածողությունից զուրկ մարզպետի պատճառով հայտնվել է ծանրագույն վիճակում:Մարզում առկա բնական հարստությունների,գյուղատնտեսական բազմազան հողատեսքերի և դժվար պայմաններին հարմարված մարդկանց արդյունավետ կառավարման միջոցով կարելի է կարճ ժամանակում շտկել վիճակը:
Այգեպարցիների զգալի մասը զրկվել են իրենց միակ եկամուտի աղբյուրից՝ խաղողի այգիներից, սակայն մտահոգված են արտագախթով, ահա թե որն է տարբերությունը տավուշեցի շինականի ու ընչասեր մարզպետի: Մեկն իր անձնականը մի կողմ դրած մտածում է պետության համար անհաղթահարելի խնդիր դարձած արտագաղթի մասին, մյուսը Վազաշեն-Պառավաքար ճանապարհը փակելով ՀՀ իշխանություններին ահաբեկում ու գումար է պոկում խնամու միջոցով շրջանցիկ ճանապարհ կառուցելու և ՛՛օտկատներ՛՛ վերցնելու համար: Հիմա ով է Տավուշի իրական մարզպետը՝ կենսաթոշակառու Արամ Վարդազարյանը թե բախտախնդիր Արմեն Ղուլարյանը: Ի վերջո եթե Արամ Վարդազարյանի նման մտածող մարդիկ ել հեռանան Տավուշից, ովքեր են մնալու և ում են թողնելու մեր հրաշք երկիրը:
Մարզին անհրաժեշտ է գործնական,տղամարդ մարզպետ, այլ ոչ թե պետական բյուջեից ու միջազ – գային կառույցներից հատկացվող գումարները մանրանասն մշակված ու անխափան կիրառվող սխեմաների և մեքենայությունների միջոցով լվացող գրասենյակային խաղամոլ:
Հնարավոր է ներկայացված հարցերի զգալի մասի հետ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը համամիտ չէ, ինչի պատճառը հավանական է տևական ժամանակ անպատժելիության մթնոլորտում գործելն է, շրջապատում երկու մակաբույծ տեղակալներ ունենալը, որոնց նույնիսկ լրատվամիջոցներն են անիմաստ համարում անդրադառնալ և իհարկե հոգեկան շեղում ունեցող խորհրդականի առկայությունը: Իսկ բնական աղետի հասած արտագաղթի տեմպերը հետևանք են մարզպետի կողմից առկա խնդիրները կոծկելու, դեպքերը խեղաթյուրելու և շատ այլ գործոնների:
Այգեպարցիների զգալի մասը զրկվել են իրենց միակ եկամուտի աղբյուրից՝ խաղողի այգիներից, սակայն մտահոգված են արտագաղթով, ահա թե որն է տարբերությունը տավուշեցի շինականի ու ընչասեր մարզպետի: Մեկն իր անձնականը մի կողմ դրած մտածում է պետության համար անհաղթահարելի խնդիր դարձած արտագաղթի մասին, մյուսը Վազաշեն-Պառավաքար ճանապարհը փակելով ՀՀ իշխանություններին ահաբեկում ու գումար է պոկում խնամու միջոցով շրջանցիկ ճանապարհ կառուցելու և ՛՛օտկատներ՛՛ վերցնելու համար: Հիմա ով է Տավուշի իրական մարզպետը՝ կենսաթոշակառու Արամ Վարդազարյանը թե բախտախնդիր Արմեն Ղուլարյանը: Ի վերջո եթե Արամ Վարդազարյանի նման մտածող մարդիկ ել հեռանան Տավուշից, ովքեր են մնալու և ում են թողնելու մեր հրաշք երկիրը:
Այգեպար համայնքը ստեղծվել է որպես Շամշադինի գյուղատնտեսական հումքի վերամշակման
կենտրոն/գինի,պահածո,ծխախոտ/:Պարզից պարզ է,որ նախկին ավանի գոյատևումը կախված է
աշխատանքային վիճակում գտնվող գինու գործարանի հետ:Բայց գյուղատնտեսության անկման
տեմպերը/ի հիճուկս մարզպետի սրընթաց աճ ու զարգացում ցույց տվող հաշվետվություններին/
թույլ չեն տալիս գինու պունկտին նորմալ գործելու:Հիմնախնդիրները անլուծելի չեն,անհրաժեշտ
են մտածված,լուրջ մոտեցումներ,կոմպետենտ մարդկանց ներգրավում:Դառը փորձը մեզ հուշում
է,որ մարզպետի գլխավորությամբ գործող անհոգի,անկամ նոմենկլատուրան իր տուրիստական
այցերով որևէ հարց լուծել չի կարող:
Բերդի տարածաշրջանի զարգացման ցանկացած ծրագիր մնացել է թղթի վրա,քանի որ
իրականացնողին հետաքրքրել են միայն այդ ծրագրերից ստացվող օտկատները:Արմեն
Ղուլարյանի մոտ կայուն,բնազդական սկզբունք է գողացված գումարները Աղստև գետի
հովիտ տեղափոխելը,ավելի մոտ իր հայրական տանը:Մկան համաստեղության տակ
ծնված և նրա հովանու տակ գործող մարզպետի համար այլ գործելակերպ գոյություն չունի:
Այգեպար բանվորական ավանը ստեղծվել է գինու, պահածոների և ծխախոտի գործարանների հիմքի
վրա:Վերջին երկուսը ավերվել են:Պարզից պարզ է,որ գյուղի բնակչության զբաղվածության մի մասը
կարելի է ծածկել միայն գինու գործարանի հնարավորս արդյունավետ աշխատանքի շնորհիվ:Փոքր
գյուղի համար գոյատևման,զարգացման մոդել գտնելը անլուծելիի բնագավառից չէ:Պարզապես այդ
հարցով պետք է զբաղվեն լուրջ,մտահոգ,կոմպետենտ անձինք: 15 տարվա փորձը ցույց տվեց,որ
Արմեն Ղուլարյանի թիմին չի կարելի վստահել: Կամ ինչպես շամշադինցիներն են ասում՝
-ԲԱԶԱՐԻ ՇՈՒՆԸ ՄՈՒՐՂՈՒԶ ՍԱՐԻ ՓԵՇԵՐԻՆ ՈՉԽԱՐ ՉԻ ՊԱՀԻ