Ուկրաինայի իշխանությունները հնարավոր է շուտով Մաքսային միության հետ պայմանագիր ստորագրեն: Գրում է «Լևի Բերեգ» պարբերականը, որի տրամադրության տակ փաստաթղթեր են անցել, որից հետևում է, որ պայմանագիրը կքննարկվի փետրվարի վերջին:
Փաստաթուղթը թվագրված է հոկտեմբերի 12-ին: Դրա վրա աշխատել է Ուկրաինայի վարչապետ Միկոլա Ազարովը: Կառավարությունից հաստատել են, որ նման փաստաթուղթ գոյություն ունի, սակայն դրա հետ կապված որոշում դեռ չի կայացվել:
Փետրվարին Մաքսային միության հետ կապված մոտ 80 փաստաթուղթ կուսումնասիրվի:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ