«New York Times» թերթում Ջոն Մորգենթերնը պատմում է մի հայ տաքսի վարորդի հետ հանդիպման մասին, որն իրեն Սուրբ Ծննդյան հայկական անակնկալ է մատուցել, քանի որ պարզել է, որ Մորգենթերն մի փոքր հայկական արմատներ ունի:
«Տուն վերադառնալիս որոշեցի զրուցեմ տաքսու վարորդի` Կարլի հետ:
Տվեցի հասցես: Խոսեցինք եղանակից: Նա հարցրեց որտեղից եմ: Ինչ-որ ձև խոսակցությունը հասավ Լոս Անջելեսում ապրող ծնողներիս:
Կարլն ասաց` լու՞րջ: Ես էլ եմ ապրել Լոս Անջելեսում: Գլենդեյլում մեծ հայկական համայնք կա: Ասացի` մի վայրկյան, դու հա՞յ ես: Ես էլ եմ հայ: Այսինքն, 25%-ով, մորս ազգանունը Թութելյան է: Կարլն ասաց` ախպերս, ու ձեռքը պարզեց, որ սեղմեմ. «ազգանունս Բակալյան է»: Մնացած խոսակցությունը շարունակվեց հայկական թեմաների շուրջ, հատկապես ուտելիքի: Ես ասացի,որ Լահմաջո եմ շատ սիրում: Կարլը ձայնարկեց`մմմմ. լահմաջո~, ե՞րբ ես վերջին անգամ լավ լահմաջո կերել:
Կարդացեք նաև
Ոչ այքան վաղուց, ասացի: Կարլն ասաց` Բրուկլինում լավը չես ճարի, Սանիսայդի «Մասիսում» են լավը տալիս: Ես քեզ կբերեմ:
Հինգ օր հետո հեռախոսս զանգեց:
«Արի ներքև, անկյունում քեզ եմ սպասում», – ասաց ձայնը, – «Արագացրու, շտապում եմ»:
Իջա ներքև, Կարլի մեքենայի մոտ: Բեռնախցիկից 20 հատ լահմաջո հանեց, տվեց ինձ:
«Սա Սուրբ Ծնունդի իմ հայկական նվերն է քեզ», – ասաց, – «հիմա պետք է գնամ»:
Հազիվ հասցրի շնորհակալություն ասել, նստեց մեքենան ու գնաց: Շնորհավոր Սուրբ Ծնունդդ, Կարլ»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ