Այսօր մարզխորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստի ժամանակ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը անդրադարձավ նաև մարզի առողջապահական ոլորտին` էթիկայի, վարվեցողության դասեր տալով բժիշկներին: «Ես կուզենայի ուշադրություն հրավիրել բուժհիմնարկների աշխատողների մասնագիտական էթիկայի հետ կապված խնդիրներին, ես մի քանի անգամ կրկնել եմ նույն բանը բուժհիմնարկների աշխատողների հետ հանդիպման ժամանակ: Չսափրված բժիշկ, ձեռքերը գրպանը բժիշկ…իմ վրա շատ վատ ազդեցություն են թողնում: Սովորական վերաբերմունքը հիվանդի նկատմամբ, սովորական, ինչու եմ ասում, որովհետև դա շատ հաճախ կրկնվող բան է մեր քաղաքում, մեր մարզում, մեր բնատուր կոպտությունը մենք մեր տնեցիների վրա պիտի թափենք, ոչ թե հիվանդների:
Մեկ էլ տեսար, լսում ես` ի՞նչ ես եկել, դու ո՞վ ես, էս հարցադրումները ոչ բժշկին է սազում, ոչ էլ որևէ պետական հիմնարկի աշխատողին: Այ, սա ես կուզենայի վերանար:Կուզենայի վերանար այն վերաբերմունքը, որը սովորաբար մարդը միշտ ունենում է, երբ ինքը մի քիչ կուլտուրայի պակաս է ունենում»,–մարզի հիվանդանոցների բժիշկներից շատերի տիպիկ նկարագրիրը ներկայացրեց Ֆելիքս Ցոլակյանը:
Նա անդրադարձավ այս ոլորտի այլ հիմնախնդիրների ևս, օրինակ` այն, որ մարզի 25 հիմնարկներում կա 30 բժշկի պակաս, բացի այդ կան պոլիկլինիկաներ, որոնք 40 թվականի կառույց լինելով` երբևէ չեն վերանորոգվել, միայն անունով են բուժհաստատություն:
Մեկ ուշագրավ փաստ ևս հրապարկվեց. այս տարի ծնունդների թիվը մարզում պակասել է 150-ով:Մարզպետը այս փաստի կապակցությամբ ասաց. «Տարօրինակ թիվ է, չէ՞, 150 երեխա առաջին դասարաններում այս տարի ավելացել է, 150-ով ծնունդ պակասել է, ես ոչ մի բացատրություն չեմ տեսնում: Ուրեմն 3350 ծնունդ է եղել այս տարի, էս օրերն էլ դեռ չհաշված, շատ մարդիկ դեկտեմբերի 30-ին են ծնունդ ունենում, էդ էլ պիտի հաշվենք»:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Շատ հնարավոր է,որ դժվարին հերթապահությունից հետո բժիշկը լինի չսափրված,հոգնած,ձեռքերն էլ գրպանում:Չեմ կարծում,որ դրանում սարսափելի ինչ-որ մի բան կա:Բոլոր բժիշկներիս անհաջողությունները սկսվեցին նրանից հետո,երբ բուժհիմնարկները ,,հանձնվեցին,, մարզպետարաններին: