Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Կոմանդոսը` իր դեմ մահափորձի ու հոկտեմբերի 27-ի հետ կապի մասին

Դեկտեմբեր 26,2013 17:43

Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոսը) հերքում է, որ ավելի քան 10 տարի առաջ իր նկատմամբ մահափորձ է եղել, այն էլ` հոկտեմբերի 27-ի գործով իր ունեցած տեղեկատվության համար:

Հիշեցնենք, որ 1in.am-ի փոխանցմամբ, ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանի` Շմայսի եղբոր թիկնազորի նախկին պետը` այժմ Արթիկի ՔԿՀ-ում գտնվող Արթուր Այվազյանը, դատարանում հայտարարել է, որ իր մասնավոր 12 տարվա հետաքննությամբ հավաքել է անհրաժեշտ փաստաթղթերն ու ապացույցները, որոնք վկայում են, որ Կոմանդոսի նկատմամբ մահափորձը կապված է եղել հոկտեմբերի 27-ի գործով տեղեկատվություն տիրապետելու հանգամանքով:

Պարոն Տեր-Թադեւոսյանը նախ հետաքրքրվեց` Շմայսի որ եղբոր թիկնազորի պետն է նման բան հայտարարել, ապա ասաց, որ թե Շմայսը, թե նրա եղբայրները իր մտերիմ ընկերներն են, ապա նախ ասաց, որ մահափորձը 27-ի գործով չէր, ավելի ուշ հերքեց թե երբեւէ իր դեմ մահափորձ չի կատարվել: «Մահափորձը դրա հետ կապված չէր, այլ ազատամարտի նյութը սերտելու հետ էր կապված , չեմ կարող ասել` ոնց է եղել: Մեր տան վրա հարձակվել են էլի, մեր տան մոտ մարդիկ են եկել, իմ մարտական ընկերն էլ` Սերժիկ անունով, հիմա Ղարաբաղում է, այդ ժամանակ իմ հյուրն էր, դուրս եկավ տնից ու իր վրա հարձակվեցին, կռիվ եղավ,  ատվյոռկայով խփեցին, տեղափոխվեց հիվանդանոց: Ընդամենը իմ տան կողքին կռիվ է եղել: Ես դրանից չեմ էլ տուժել: Հետո ուղղակի մամուլը ներկայացրեց, թե իմ վրա են փորձել հարձակվել, բայց այդպես չէր իրականում: Ինքը ինչ փաստաթղթեր կամ ապացույցներ ունի, թող հրապարակի, դրանք ինձ համար էլ նորություն կլինեն: Ես հոկտեմբերի 27-ի գործով ոչ մի տեղեկատվություն չունեմ»,- Aravot.am-ին ասաց Կոմանդոսը:

 

Նա նաեւ հստակեցրեց, իր նշած պատմությունը հոկտեմբերի 27-ից հետո է եղել, իր հիշելով 2001-ին. «Խուլիգաններ են եղել: Թե չէ կարող է մահափորձ եղած լիներ, ես էլ սուս ու փուս նստեի»:

Պարոն Տեր-Թադեւոսյանի խոսքով, հնարավոր է իր անունը փորձում են շահարկել հոկտեմբերի 27-ի գործով` իր վերջին հարցազրույցների պատճառով: Հիշեցնենք, նա վերջերս հոկտեմբերի 27-ին անդրադառնալով, ասել էր, թե Վազգեն Սարգսյանն իր շուրջը ստեղծեց այնպիսի խմբավորում, որն էլ իրեն վերացրեց:

«Ես իմ անձնական կարծիքն եմ հայտնել, բայց կրկնում եմ` ոչ մի տեղեկատվություն չունեմ»,- ասաց պարոն Տեր-Թադեւոսյանը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարները`1in.am -ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մլեհ Իշխանեան (Beirut) says:

    “Հոկտեմբեր 27”-ի պետական դավաճանութեան հետ առնչութիւնը ցցուն կերպով կը բացատրէ “լեգենտար” հերոսին պատուիրոած տուայտանքները:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031