Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանի հանձնաժողովը պարզել է, որ գազի գինը 14 դրամով էժան է (Տեսանյութ)

Դեկտեմբեր 26,2013 17:40

Այսօր հասարակական տրանսպորտի ուղեվարձի հարցը քննարկող հանձնաժողովի նախագահ, Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը հայտարարեց, որ մինչեւ փետրվար, հասարակական տրանսպորտի ուղեվարձի որեւէ փոփոխություն չի լինելու, քանի որ հանձնաժողովը դեռ չի ավարտել իր աշխատանքները: Իսկ ուսումնասիրության հիմնական առարկաներից մեկը պետք է լինի ուղեւորահոսքի հետազոտությունը, որն էլ էական նշանակություն կունենա սակագնի ձեւավորման հարցում: Այս օրերին IPSC կազմակերպությունը՝ Ասիական բանկի ֆինանսավորմամբ, պարզում է 1 ուղեւորի փոխադրման արժեքը:

Qaxaqapetaran-1 Qaxaqapetaran-2

Նիստի անդամները, որոնք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են, քաղաքապետարանի պաշտոնյաներ, որեւէ սկզբունքային հարց չբարձրացրին հանձնաժողովի մինչ այս կատարած ուսումնասիրությունների վերաբերյալ, չնայած, որ Վահե Նիկոյանը պարբերաբար հորդորում էր տեսակետ հայտնել:

Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Նունե Սաֆարյանը նկատեց, որ ցանկացած բարեփոխում անիմաստ է, եթե չլինի պատշաճ վերահսկողություն: Պարոն Նիկոյանն ի պատասխան՝ ասաց. «Լիովին համաձայն եմ, բարեփոխումներից հետո նախատեսված է նաեւ այդ վերահսկողությունը»: Ուղեվարձի սակագնի բարձրացման դեպքում պաշտպանի խորհրդականը նաեւ առաջարկեց խոցելի խմբերի համար տարբերակված սակագին սահմանել, այլ ոչ թե առաջնորդվել սոցիալական խմբերին արտոնություն տալու սկզբունքով:

Ըստ Նունե Սաֆարյանի, մեր երկրում մարդու սոցիալական խումբը ճանաչելու համակարգը դեռեւս օբյեկտիվ չի աշխատում եւ մարդկանց մի ստվար զանգված դուրս է մնում այդ համակարգից: «Հնարավոր է՝ տարբերակված սակագին լինի խոցելի խմբերի համար»,-ասաց պարոն Նիկոյանը:

Ըստ փոխքաղաքապետի, հետագայում պետք է ներդրվի նոր երթուղային ցանց եւ ներդրվի միասնական տոմսային ցանց:

Նշենք, որ հանձնաժողովը ուսումնասիրություններ է կատարել նաեւ մայրաքաղաքի գազալցակայաններում եւս եւ պարզել, որ գազի գինը վիճծառայության տվյալներից 14 դրամով պակաս է: Այս տարի հանձնաժողովի վերջին նիստն էր, այն իր աշխատանքները կշարունակի եկող տարի:
Հանձնաժողովի նիստից հետո Երեւանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ մի շարք երթուղագծեր թափուր են մնացել, քանի որ որեւէ տնտեսվարող չի ցանկանում դրանք շահագործել: Պարոն Նավասարդյանը նաեւ հայտնեց, որ որոշ երթուղագծեր էլ դադարեցրել են իրենց գործունեությունը:

Հենրիկ Նավասարդյանի մեկնաբանությունները`  տեսանյութում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031