Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայհոյեցին ու հրմշտեցին լրագրողներին՝ հանուն քաղաքապետի՞ (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Դեկտեմբեր 26,2013 16:58

Այսօր ժամը 14-ին Հայաստանի տնտեսագիտական համալսարանում կայացավ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությունը՝ տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճանի համար:

Տնտեսագիտականում ծառայություն իրականացնող ոստիկանները չթույլատրեցին լրագրողներին վերեւ բարձրանալ՝ ասելով, որ այդ մասին ռեկտորի հրահանգն ունեն:

 Համալսարանի աշխատակիցներից մեկը, հավանաբար բուժքույրը, որովհետեւ սպիտակ խալաթով էր, խոստացավ տեղեկացնել մամուլի քարտուղար Գոհար Գեւորգյանին, որ լրագրողները սպասում են ներքեւում եւ պահանջում՝ իրենց մուտքն արգելող գրավոր փաստաթուղթ:

 Տիկինը, սակայն, արժանացավ համալսարանի ակտիվ ուսանողներից մի քանիսի սպառնալիքին:

Վերջիններս նաեւ ցուցումներ էին տալիս տեղի ոստիկաններին եւ կոպտորեն արգելում լրագրողներին բարձրանալ երկրորդ հարկ, որի դահլիճում պետք է կայանար պաշտպանությունը:

Լրագրողներս մի կերպ ճեղքեցինք սեռական բնույթի հայհոյանքներ տվող, ծամոն ծամող, հրմշտող ուսանողների պատը եւ հասանք երկրորդ հարկ: Բնականաբար նման ներքին հրահանգ ունեցող երիտասարդները արմունկներով հրում էին լրագրողներին, քաշքշում նկարող սարքերից, անգամ պայուսակիս շղթան պոկեցին: Այդ ակտիվ երիտասարդները չէին ցանկանում պատասխանել լրագրողների հարցերին, թե ով է իրենց լիազորել պահպանություն իրականացնել մի բուհի տարածքում, երբ դրա համար կան ոստիկաններ: Ի դեպ, վերջիններս չէին սաստում լրագրողներին հրմշտող ու հայհոյող տղաներին: Մի կերպ էինք պահում մեր հավասարակշռությունը, որպեսզի վայր չընկնեինք աստիճանների վրա:

Ավելի ուշ մոտեցավ բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանը, որը Տարոն Մարգարյանի ատենախոսության գիտական ղեկավարն է: Հրմշտող երիտասարդները նրա ներկայությամբ էլ իրենց շարունակում էին անպատկառ պահել, ռեկտորն էլ լրագրողներին էր մեղադրում, թե շոու են սարքել, քաղաքապետն էլ սովորական հայցորդ է:

«Դուք գիտե՞ք՝ ինչ բուհ եք եկել»,-անընդհատ կրկնում էր նա ու ձեռքերը տարուբերելով խոսում: Ռեկտորը պահանջում էր հանձնել տեսաձայնագրող սարքերը՝ պատճառաբանելով, թե իրենք արդեն նկարահանում են ատենախոսության պաշտպանությունը:

Երբ հիշեցրինք, որ նման իրավունք չունի, ատենախոսությունների պաշտպանությունն էլ բաց է, նա լրագրողների դեմ ուսանողներին ուղղորդող տղաներից մեկի հետ թեւանցուկ ժպտալով հեռացավ:

Դրանից հետո ուսանողներն այնքան ագրեսիվ դարձան, որ իմ գործընկեր Նանե Սահակյանը 14:10-ի սահմաններում ստիպված զանգեց ոստիկանություն, իսկ ես Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Վերջինիս ներկայացուցիչները ժամանեցին 15-ի սահմաններում ու խոստացան ուսումնասիրել կատարվածը:

PrevPhoto
NextPhoto

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Գագիկ Սիմոնյան says:

    Հարգելի լրագողներ, մի՛ վարկաբեկեք լրագրողի աշխատանքը ձեր անհեթեթ պահվածքով:
    Չփորձե՛ք ապականել ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին: Նա այն եզակիներից է, որն իր կենսագրությամբ և ապրելակերպով ապականված չէ:
    Զբաղվե՛ք կոռումպացված և անգրագետ ռեկտորների մասին լուրեր հրապարակելով, եթե այդպիսիք կան:
    ՀՊՏՀ-ում կատարվածը տհաճ երևույթ էր, սակայն ստեղծվածը հրահրել եք ինքներդ: Չեմ կարծում, որ ներկա ուսանողներից որևէ մեկը կցանկանար , որ կոնֆլիկտային իրավիճակ ստղծվեր ձեզ հետ, որ հետո էլ իրենց մասին «վատ-վատ» բաներ գրեիք:

    • Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ says:

      Հարգելի Գագիկ Սիմոնյան, ՀՊՏՀ-ում կատարվածը ոչ միայն տհաճ էր, այլեւ խայտառակություն, իսկ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը քրեորեն պատժելի է, ինչպես գիտեք: Որեւէ լրագրող չէր ցանկանա, որ իրեն հայհոյեին ու հրմշտեին, խանգարեին լուսաբանել մի բան, որն օրենքով արգելված չէր: Ինչ վերաբերվում է ուսանողների անսանձ պահվածքին տոն տվող ռեկտոր Կորյուն Աթոյանին,ճիշտ եք ասում, նա իսկապես բացառիկ է իր կերպարով, որը փաստվում է արդեն հրապարակված բազմաթիվ տեսագրություններում եւ լուսանկարներում: Երիտասարդներին էլ ուղղակի խղճում եմ, որովհետեւ նրանց փչացրել են՝ դարձնելով ծառայամիտ ու «գլխատել» նրանց համարձակ ու առողջ մտածելակերպը: Մի բան էլ՝ Կորյուն Աթոյանի կենսագրության, մասնավորապես Նորքի ուսանողական հանրակացարանի տնօրեն եղած շրջանի մասին, թույլ տվեք լռել 🙂
      Հարգանքով՝ Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

  2. ՀՀ քաղաքացի says:

    Տարոն Մարգարյանն ուզում է տնտեսագիտության թեկնածու դառնալ, որ փորձի ապացուցել, որ 150 դրամ ուղեվարձով քաղաքային տրանսպորտն այլընտրանք չունի… ՉԻ ստացվելու…Բայց թեկնածու դառնալու եւ ուղեվարձը բարձրացնելու փորձերի մեթոդները նույնն են` հանրությանը արհամարհել` կոպիտ ասած` շան տեղ չդնել, բռնություն գործադրել այլոց միջոցով… Սիրուն չի Տարոն, սիրուն չի….

  3. Maxim says:

    Ինչ՝ նախագահն է, այն էլ՝ վարչապետը, քաղաքապետը, ռեկտորը և ՈՒԽ–ի կազմը։
    Միայն գոնե թող այսուետ գիտ. թեքնածու քաղաքապետը իմանա, որ ավտոբուԶ չէ, այլ՝ ավտոբոես։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031