«Սերժ Սարգսյանի ու իշխանությունների մեռած հոգիների համար» նախատեսված մոմավառության կազմակերպիչ, ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանին մի քանի տասնյակ ոստիկաններ այսօր թույլ չեն տվել դուրս գալ Ազատության հրապարակից ու բարձրանալ Բաղրամյան 26։
Ավելի վաղ Еpress.am-ի թղթակցին Մարգարյանն ասել էր, որ պատրաստվում է երթով գնալ նախագահական նստավայր և հիշատակի մոմավառություն անցկացնել։
Մինչ երթի մեկնարկը փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցել է Մարգարյանին ու պահանջել հրաժարվել մոմավառության գաղափարից, սակայն ազատամարտիկը հակադարձել է, որ ամեն գնով հասնելու է Բաղրամյան 26։
Մեկուկես ժամ Մարգարյանին հսկող շուրջ 50 ոստիկաններ պատ են կազմել և արգելել են դուրս գալ հրապարակի տարածքից։
«Չեն թողնում՝ գնամ։ Վախենում են՝ նախագահը հանկարծ հոգեդարձ լինի։ Վախենում են՝ մոմը վառեմ, սատանան մեջից դուրս թռնի», – դիմելով լրագրողներին՝ ժպտալով ասել է կինը։
Մարգարյանը ոստիկաններից պահանջել է չխոչընդոտել իր ազատ տեղաշարժը և պարզաբանում տալ՝ «ինչո՞ւ են պատ կազմում, երբ ինքը սկսում է առաջանալ դեպի Մաշտոցի պողոտա»։
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում