Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիրները գազի հարցով հարցումներ կուղարկեն կառավարությանը

Դեկտեմբեր 26,2013 16:27

Այսօր Հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստից հետո ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ԱԺ ոչ իշխանական չորս՝ ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ և «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորները պատրաստվում են հարցում ուղարկել կառավարություն՝ հայ-ռուսական «գազային» համաձայնագրերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար: Պատգամավորների`կառավարությանն ուղղվելիք հարցերը վերաբերվելու են բանակցությունների վարման, համաձայնագրերի կնքման ընթացքին` պարզելու՝ արդյոք պահպանվե՞լ են միջազգային համաձայնագրի դրույթները եւ ի՞նչն է պատճառը, որ տարբեր տեղեկատվություններ են եղել:

«Էներգետիկայի նախարարի կողմից ու կառավարության պաշտոնական հայտարարությունները իրար չեն համապատասխանել պարտքի կուտակման մասին: Այս ամենը հանդիսանում է մեծ գործընթացի բաղկացուցիչ մաս: Եվ ամենևին շտապել պետք չէ Սահմանադրական դատարան դիմելու համար, որովհետև մենք ամբողջությամբ պետք է ամրապնդենք մեր դիրքերը, որպեսզի միայն ձևական կողմի խախտման պատճառաբանությամբ չմտնենք Սահմանադրական դատարան: Հատկապես այն մեկ պայմանագրի մասին է խոսքը գնում, որովհետև դրանով ենք Հայաստանի շահերը սարսափելի ոտնահարված գնահատում»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Հիշեցնենք, որ հիմնական վիճահարույց համաձայնագիրն ըստ ընդդիմադիրների`«ՀայՌուսգազարդի» բաժնեմասի վաճառքի համաձայնագիրն է «Գազպրոմին»:

Ինչեւէ, պատգամավորը միայն նկատեց, որ այս տարի, համենայնդեպս, չեն հասցնի դիմել Սահմանադրական դատարան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031