Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր հրատարակություն` «Անապակ բաժակի խնդիրը Հայոց Եկեղեցում»

Դեկտեմբեր 26,2013 16:18

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը «Ս. Էջմիածնի գիտական ժառանգությունը» շարքով լույս է ընծայել Հոգեշնորհ Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանի «Անապակ բաժակի խնդիրը Հայոց Եկեղեցում» աշխատությունը, որն առաջին անգամ համակողմանիորեն անդրադառնում է ծիսաաստվածաբանական մեկ խնդրի, թե ինչո°ւ Հայոց Եկեղեցին, ի տարբերություն քրիստոնեական մյուս եկեղեցիների, Ս. Պատարագի ժամանակ ջուր չի խառնում հաղորդության բաժակի մեջ: 

Ուսումնասիրության նպատակն է Հայոց Եկեղեցու հայրերի, վարդապետների եւ Սրբազան Ավանդության միջոցով տեսնել եւ ցույց տալ, թե ինչպե°ս է մեր Եկեղեցին մեկնաբանել այս կամ այն սուրբգրային տեղին, հարկ եղած դեպքում ինչ փաստեր և հակափաստարկներ է բերել` ապացուցելու համար անապակ գինով պատարագելու իր Ավանդությունը:
Աշխատությունը նախատեսված է աստվածաբանների, հայագետների եւ ընթերցողների լայն շրջանակի համար:

Գիրքը տպագրվել է Հյուսիսային Ամերիկայի Հայոց Արեւմտյան թեմի մեկենասությամբ:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031