Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքագետ. «Անիմաստ է Թուրքիայից ինչ-որ բան սպասելը»

Դեկտեմբեր 26,2013 16:15

 Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը խորհուրդ չի տալիս Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիայի կողմից ինչ-որ քայլերի սպասել:

«Իմաստ չունի, որ սպասենք: Նախանշան, որ Թուրքիան կարող է սկզբունքային առումով փոխել իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, չկա: Լուրջ չեմ համարում այն շոուն, որ Երեւանում կազմակերպվեց: Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հարցազրույցը թուրք լրագրողներին հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, ոչինչ չէր ասում»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց պարոն Սաֆրաստյանը:

Նա նաեւ ասաց, որ հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը հետաքրքրում է աշխարհի տարբեր կենտրոններին, որովհետեւ դրանով են պայմանավորված Թուրքիայի հարաբերությունները այլ երկրների հետ եւ ինչպիսին կլինի իրավիճակը Հարավային Կովկասում. «Ղարաբաղի հարցի ներկա իրավիճակը ձեռք է տալիս աշխարհի բոլոր խոշոր կենտրոններին, սա աշխարհաքաղաքական առումով սառեցված է»:

Հարցին, թե ՄՄ-ին Հայաստանի անդամակցելը հայ-թուրքական երկխոսության հնարավորությունների վրա ինչպես կազդի, թուրքագետն ասաց. «Հայաստանի անդամակցությունը աշխարհաքաղաքական առումով առանձնապես նշանակություն չունի: Ինչ որ տեղի ունեցավ՝ պայմանավորված էր այն հանգամանքով, որ դեռեւս 1997 թվականին Ռուսաստանի հետ ունեինք պայմանագիր, մենք ՀԱՊԿ անդամ ենք , ռուսական ռազմակայանները գտնվում են Հայաստանում: Աշխարհաքաղաքական առումով նոր երեւույթ տեղի չունեցավ, դրա համար էլ չի փոխվել իրադրությունը»:

Թուրքագետ Հակոբ Չաքրյանն էլ ընդհանրապես հայ-թուրքական երկխոսության հեռանկար չի տեսնում, որովհետեւ. «Հայ-թուրքական երկխոսություն գոյություն չունի, երկխոսություն չի լինի նույնիսկ Հայոց ցեղասպանության 100 –րդ տարելիցին ընդառաջ: Նրանք միայն կփորձեն տպավորություն ստեղծել, որ ուզում են երկխոսություն վերսկսել, պատրանք կստեղծեն, որ պատրաստ են, միայն թե հնարավոր ազդեցությունը թուլացնեն: Այնպես որ Մաքսային միությանն անդամակցելը կամ չանդամակցելը նշանակություն չի ունենա հայ-թուրքական երկխոսության կամ հարաբերությունների զարգացման վրա»:

Պարոն Չաքրյանը մեզ հետ զրույցում նաեւ կարծիք հայտնեց, որ ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցը փաստացի սառեցված է: Ըստ նրա,  Մինսկի համանախագահող երկրների միջեւ այդ հարցի կարգավորման համար մրցապայքար է գնում` հանուն Հարավային Կովկասի ազդեցության. «Բոլորն էլ կողմ են, որ հակամարտությունը կարգավորվի, եւ որ երկրի նախաձեռնությամբ կարգավորվի, այդ երկրի ազդեցությունը շեշտակի կաճի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վանեցի says:

    Թուրք են թաղում
    Թուրքի թաղում…
    Թուլամորթ թյուրասիրտ
    Թերուս թլվատ
    Թոփալ թլպատ
    Թոքախտավոր թերմացքին…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031