Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվարի 1-ից տրանսպորտը չի թանկանա

Դեկտեմբեր 26,2013 16:04

Քանի դեռ չկան ուղեւորահոսքի հետազոտության հաշվարկները, Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեվարձի սակագինը չի կարող ձեւավորվել: Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած հասարակական տրանսպորտի ուղեվարձի հարցը քննարկող հանձնաժողովի նիստում ասաց Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը:

Նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 20-ը IPSC կազմակերպությունը՝ Ասիական բանկի ֆինանսավորմամբ, մեկ ուղեւորի միջին փոխադրման արժեքը պարզելու համար իրականացրել է ուղեւորահոսքի հետազոտություն: Ինչպես պարոն Նիկոյանն ասաց, հետազոտությունը կատարվել է գաղտնի եւ այդ մասին ո՛չ վարորդներն են իմացել, ո՛չ էլ՝ ուղեւորները, որպեսզի չազդի ուղեւորահոսքի իրական պատկերի վրա: «Փոխադրողների միության» նախագահ Հրանտ Եղիազարյանը վստահեցրեց, որ առաջին մի քանի ժամերին է գաղտնիությունը եղել, դրանից հետո վարորդները իմացել են:

Հրանտ Եղիազարյանը հանձնաժողովին կոչ արեց արագացնել աշխատանքները, քանի որ ըստ նրա, «տնտեսվարողների վիճակը այս վերջին ամիսներին վատթարացել է, ահավոր վատ վիճակում են գտնվում: Եթե չարագացնեք, հասարակական տրանսպորտը կաթվածահար կլինի շատ շուտով»:

Հանձնաժողովն իր աշխատանքը կշարունակի հունվարին:

Նյութի մանրամասները՝ առաջիկայում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031