Դեկտեմբերի 25-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը Հաղարծին գյուղի բնակիչ, 1987թ. ծնված Կարեն Ստեփանյանին եւ նույն գյուղի բնակիչ , 1984թ. ծնված Մկրտիչ Հովհաննիսյանին անմեղ է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով («Բռնաբարությունը, որ կատարվել է անչափահասի նկատմամբ») եւ արդարացրել նրանց: Նշենք, որ դատավարության ավարտին սույն քրեական գործով մեղադրողը հրաժարվել է առաջադրված մեղադրանքը պաշտպանելուց:
Կարեն Ստեփանյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի հոկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում, Հաղարծին գյուղի հարակից անտառամասում, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայում համագյուղացի անչափահաս, 1995թ. սեպտեմբերին ծնված Մ. Բ.-ի կամքին հակառակ, դանակի ցուցադրմամբ եւ վերջինիս սպանելու ՝ բռնություն գործադրելու սպառնալիքով նրա հետ ունեցել է սեռական հարաբերություն: 1984թ. ծնված Մկրտիչ Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի նոյեմբերի կեսին Հաղարծին գյուղում, «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայում Մ. Բ.-ի կամքին հակառակ, դանակի ցուցադրմամբ եւ վերջինիս սպանելու ՝ բռնություն գործադրելու սպառնալիքով նրա հետ ունեցել է սեռական հարաբերություն: Ավելի քան 4 ամիս տուժող Մ. Բ.-ն անհարգելի ձեւով բացակայում էր դատական նիստերից, նա գնացել է Ռուսաստան:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Եվ գործն էլ բարով -խերով փակվել է:Բարովը չգիտեմ բայց խեր-ովը անկաասկած դատավորինն է եղել.
Ուղղակի տարօրինակ է,որ տարբեր անձինք տարբեր ժամանակահատվածում,նույն ՝դանակի սպառնալիքի տակ անչափահասին: Հետաքրքիր է,այդ անչափահասը գիշերները ինչ գործ ուներ այդ սադիստների ավտոմեքենաների մեջ? Իսկ ինչ էին մտածում անչափահասի ծնողները?