Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ է եղել այդ տղային». Ռադիկ Մարտիրոսյանը՝ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանության մասին

Դեկտեմբեր 26,2013 15:28
Radik martirosyan

«Ի՞նչ է եղել այդ տղային: Պետական ապարատից հարյուրավոր աշխատողներ են պաշտպանում»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտպանությանը, ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

Նրա խոսքերով` «Անկախ դիրքից ու պաշտոնից` մարդ եթե գիտության մեջ ասելիք ունի, կարող է ասել, դա չպիտի դառնա շահարկումների եւ քննարկումների առարկա»:

Դիտարկմանը`իսկ եթե  նրանց փոխարեն արդեն գրվում եւ մատուցվում է այդ ասելիքը, ԳԱԱ նախագահն ասաց, որ դա արդեն  գիտական խորհուրդն իր գիտնականների կազմով կորոշի պաշտպանությունը դրակա՞ն է, թե՞ բացասական. «Պարտադիր չէ, որ պաշտպանեն ու վերջ, պաշտպանել՝ դա պիտի դրական լինի, չի բացառվում, որ պաշտպանությունից հետո խորհուրդը չընդունի»:

Լրագրողների այն դիտարկմանն էլ, որ որպես կանոն՝ պաշտոնյաներինն ընդունվում է դրական, Ռադիկ Մարտիրոսյանն ասաց.«Դե չէ, լավ էլի, էդպես չէ»: Երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե եղե՞լ է, դեպք, որ պաշտոնյաները չեն կարողացել պաշտպանել իրենց գիտական թեզը, ԳԱԱ նախագահը չկարողացավ նման դեպք հիշել, ասաց` չգիտեմ, չեմ հիշում:

«Ես կարծում եմ անուղղակի չափազանցված է այս աղմուկը քաղաքապետի պաշտպանության մասին»:

 

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Տեսանյութը՝ a1plusnews

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031