Ամանորյա տոներին սննդային թունավորումներից խուսափելու համար խորհուրդ է տրվում ուտեստները չխառնել միմյանց հետ։
Ինչպես նշեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հկ–ի նախագահ Բաբկեն Պիպոյանը «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսօր կայացած ասուլիսի ժամանակ, թունավորումների հիմնական պատճառը անզգուշությունն է։
Բ. Պիպոյանը խորհուրդ է տալիս ուտեստները պահել սառը վայրում, իսկ ինչ վերաբերվում է թթվասեր պարունակող աղցաններին , ապա թթվասերը պետք է ավելացնել մատուցումից առաջ։
Խոսելով նաև իրենց կազմակերպության գործունեության մասին՝ Բ. Պիպոյանը նշեց, որ իրենց նպատակը խնդիրներին լուծում տալն է, և ըստ նրա, սպառողը, տեսնելով խախտում, պետք է ահազանգի և՛ այդ հարցերով զբաղվող հ/կ-ներին, և՛ պետական մարմիններին, քանի որ այդ դեպքում աշխատանքը շատ ավելի արդյունավետ կլինի։
Կարդացեք նաև
Խոսելով ամանորյա զեղչերի մասին՝ Բ. Պիպոյանը նշեց, որ խանութներից մեկը զեղչի անվան տակ հեռուստացույցը վաճառել է 243 հազար դրամով, այն ինչ, մինչ այդ՝ հեռուստացույցի արժեքը եղել է 240 հազար դրամ։
Բ. Պիպոյանը նշեց նաև, որ իրենց աշխատանքի արդյունքներից մեկը եղել է այն, որ այժմ որոշ խանութներում այլևս չի գործում գնված ապրանքը հետ չընդունելու սկզբունքը։
Զառա ԱՍԿԱՐՅԱՆ