Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հղի կանանց և երեխաներին խորհուրդ չի տրվում օգտագործել սունկ պարունակող ուտեստներ

Դեկտեմբեր 26,2013 14:53

Ամանորին սննդային թունավորումների ենթարկվելու ռիսկը ավելի մեծ է։

Ինչպես նշեց ՀՀ Առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Հունանյանը՝ ՍԻՄ «Ազդակ» մամուլի ակումբում այսօր կայացած ասուլիսի ժամանակ՝ սննդային թունավորումներից խուսափելու համար պետք է ուտեստները չխառնել իրար։ Մասնավորապես վտանգավոր է ձկնեղենի և կաթնամթերքի խառնումը, շաքար և օսլա պարունակող սննդի խառնումը, ալկոհոլը չի կարելի խառնել սնկի և ճարպոտ սննդի հետ, գունավոր խմիչքները նույնպես չի կարելի խառնել։

Լ. Հունանյանը նշեց նաև, որ հղի կանանց և երեխաներին խորհուրդ չի տրվում օգտագործել սունկ պարունակող ուտեստներ, քանի որ որքան էլ դրանք լավ պատրաստած լինեն, միևնույն է՝ հղի կանանց համար պարունակում է որոշակի վտանգ։

Ըստ Լ. Հունանյանի, եթե աղցանները պարունակում են թթվասեր կամ մայոնեզ, ապա դրանք պետք է ավելացնել մատուցելուց առաջ, հենց սկզբից թթվասերով կամ մայոնեզով պահումը ուտեստը կդարձնի վտանգավոր։ Նա հավելեց նաև, որ ընդհանուր առմամբ աղցանները պետք է պահել 48 ժամ։

Լ. Հունանյանը խորհուրդ է տալիս հիշել նաև, որ այն միտքը, թե ալկոհոլը սպանում է մանրէները՝ չի համապատասխանում իրականությանը, ինչպես նաև նա խորհուրդ է տալիս չհասցնել ստամոքսը գերծանրաբեռնված վիճակի, այլ դուրս գալ սեղանից կիսասոված վիճակում։

Լ. Հունանյանը նշեց նաև, որ պետք է զերծ մնալ տան պայմաններում պատրաստված պահածոներից, քանի որ դրանք առաջացնում են սննդային թունավորումներ, և այս տարի այդ պատճառով գրանցվել է մահվան 3 դեպք։

Ըստ Լ. Հունանյանի՝ սննդային բեռնաթափություն կատարելու համար պետք է անցնել թեթև սննդի՝ կեֆիրի, մածունի, սպասի։

Զառա ԱՍԿԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031