Լրահոս
Օրվա լրահոսը

Արմենակ Դովլաթյան. «Կառավարությունն իր խնդիրները լուծեց մեր գրպանի հաշվին»

Դեկտեմբեր 26,2013 14:39

«Իշխանությունները անձնական խնդիրներ են լուծում, իսկ նման ձեւով պետություն չեն ղեկավարում, պետությունը պետք է ունենա իր զարգացման պլանները, որոնք կարողանա ձեւակերպել, ճիշտ կառավարել»,- այսօր «Նոյյան Տապանի» մամուլի սրահում ասաց «Հայաստանի կանաչների կուսակցության» նախագահ Արմենակ Դովլաթյանը:

Արմենակ Դովլաթյանն անդրադառնալով Ասոցացման համաձայնագրին՝ ասաց, որ չնայած չորս տարի շարունակ Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բանակցություններ էին ընթանում, բայց այդպես էլ չհրապարակվեց, թե այն ինչ էր տալու մեզ, դրա արդյունքների մասին տեղյակ չէինք, կցկտուր էին լուրերը, որոնք հասնում էին մեզ, հատկապես` ԼՂՀ հարցի վերաբերյալ:

«Բանակցությունների պրոցեսը կարող է երկար տեւել ու դա կարելի է հասկանալ, եւ եվրոպացիները պարտավոր չէին մեզ ասել, կամ հենց իրենց հանրությանը ներկայացնել, թե իրենք ինչ են ստորագրելու Հայաստանի հետ, դրանք ներքին օգտագործման որոշումներ են, որը կայացնում են չինովնիկները»,- ավելացրեց Արմենակ Դովլաթյանը:

Անդրադառնալով գազի գնի հետ կապված աղմուկին, պայմանագրերին՝ Արմենակ Դովլաթյանն ասաց. «Անհասկանալի է, թե ինչու պետք է մեր քսան տոկոս բաժնեմասը տրվեր ռուսական մասնավոր ընկերությանը, որը պետական էլ չէ ու հայտնի չէ, թե նա ինչպես կվարվի մեզ հետ հետագայում: Փաստաթղթերը ոչ մի տեղ չեն հրապարակվել ու հանրությանը չեն ծանոթացրել դրանց հետ: Եվ երբ կառավարությանը հարց էր տրվում, թե ինչ է կատարվում գազի գնի վերաբերյալ, պատասխանը հետեւյալն էր` գնի փոփոխություն չի լինելու, չի թանկանալու, բայց հենց այդ նույն ժամանակահատվածում պետությունը կուտակեց հսկայական պարտք ու մեր գրպանից տարված գումարների հաշվին կառավարությունը իր խնդիրները լուծեց»:

Արմենակ Դովլաթյանը շեշտեց, որ մեր ֆինանսական ռեսուրսները չեն ավելացել, իսկ մարդիկ, եթե նախապես իմանային, որ գազի գինը թանկանալու է, փաստի առաջ չէին կանգնի ու հաստատ այլընտրանքային միջոցներ կմշակեին, որովհետեւ նախկինում, օրինակ` ինքը, եթե գազի համար ձմռանը վճարում էր հիսուն հազար դրամ, այժմ ստիպված է վճարել երեսուն տոկոս ավելի գումար. «Իսկ ո՞ւր է գնում այդ երեսուն տոկոսը, որը մենք չենք վճարում Ռուսաստանին, սակայն մեր գրպանից են տանում, սա ես համարում եմ գողություն»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031