Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Եթե այդքան կործանարար համաձայնագիր էր, ո՞ւր էին այդ կուսակցությունների ղեկավարները, թող խոսեին»

Դեկտեմբեր 26,2013 14:18

Այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հպարտությամբ արձանագրեց, որ 2013-ի երկու ընտրություններում ՀՀԿ-ն լուրջ հաջողություն է գրանցել՝ նախագահական եւ Երեւանի ավագանու: Իսկ այն ուժերը, որ խոսում են այդ ընտրությունների ձախողումից, ըստ Շարմազանովի, այնքան ռեսուրս չունեին, որ մասնակցեին նախագահական ընտրություններին, իսկ այդ ընտրություններում ձայների 1/3-ը հավաքած Րաֆֆի Հովհաննիսյանը շատ արագ փոշիացրեց այդ հանրային վստահությունը:

Իսկ երբ խոսք գնաց գազային համաձայնագրերից, պարոն Շարմազանովը նկատեց.«Եթե այդքան կործանարար, եթե այդքան դավաճանական, եթե այդքան ճակատագրական էր այդ համաձայնագիրը, այդքան վատն էր՝ բա ո՞ւր էր ԲՀԿ խմբակցության ղեկավարը, որ չեկավ այդ համաձայնագրի քննարկումներին: Ո՞ւր էր «Ժառանգության» հիմնադիրը, որ չեկավ, իսկ ՀԱԿ հիմնադիր Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում ինչին ասես անդրադարձավ՝ բացի գազի համաձայնագրերից: Եթե այդքան կործանարար էր, թող անդրադառնար: Ազնիվ չէ մինչեւ ժամը մեկը լինել ռուսամետ, մեկից հինգը արեւմտամետ, հինգից հետո էլ՝ իշխանամետ»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031