Լրահոս
Օրվա լրահոսը

Գովազդի տխուր հետեւանքը

Դեկտեմբեր 26,2013 14:11

Ընդհանրապես հիմնականում գովազդվում են ցածրորակ ապրանքները, որոնք դժվարությամբ են վաճառվում, իսկ գովազդվող կազմակերպություններն էլ իրենք իրենց գովազդում են, քանի որ հագեցած չեն լինում բանիմաց մասնագետներով, ուստի եւ շփվելով նրանց հետ, մարդկանց մոտ խիստ հիասթափություն եւ դժգոհություն է առաջանում, որին ականատես եմ եղել ես:
Հեռուստատեսությամբ գովազդվում էր «Ֆլեշ-թեգետա մոտորս» ՍՊԸ ավտոսպասարկման ընկերությունը (Ռուբինյանց փող. 31, «Ալմաստ» գործարանից քիչ ներքեւ), ավտոմեքենաս էլ կարիք ուներ վերանորոգման, վարեցի այն եւ տարա ու հանձնեցի իրենց, փոխվեց ջրի պոմպը, նորը տեղադրելուց հետո 2 հովացուցիչների փոխարեն միացվել էր միայն մեկը, որը առիթ դարձավ ջրով հովացուցիչի (ռադիատորի) շարքից դուրս գալուն, դա էլ իր վնասակար հետեւանքը թողեց շարժիչի վրա, խափանվեց նաեւ շարժիչը: Արտասահմանից ուղարկվեց պահեստամասերը, ուստի եւ նորից դիմեցի նույն տեխսպասարկման կայանին, որպեսզի ուղղեն իրենց սխալը եւ կրկին վերանորոգեն: Վերանորոգեցին, տեղադրեցին ձեռք բերածս շարժիչի ավտոպահեստամասերը, եւ գոհ հեռացա նրանցից, չնայած որ պետք է վերանորոգումը լիներ իրենց հաշվին, մեղքը իրենցն էր, բայց վճարեցի սկզբում նշված գումարը, այն էլ կրկնապատիկը:
Անցավ մեկ ամիս եւս, եւ նորից խափանվեց մեքենաս. այս անգամ էլ շարքից դուրս էր եկել իրենց իսկ կողմից տեղադրված ատամնավոր փոկը: Այս անգամ եւս քարշակով մեքենաս տեղափոխվեց նույն սպասարկման կայանը, ընդունեցին այն, 3 օր պահելուց հետո հրաժարվեցին այն վերանորոգել եւ ուղղել իրենց սխալը՝ պատճառաբանելով, որ հետո միգուցե չկարողանան այն հիմնովին նորոգել, եւ ամենակարեւորը, որ բոլոր վարպետները զբաղված են, քանի որ դիմացը Նոր տարի է:

Հարյուր հազարներով իմ տված գումարը հետ պահանջեցի եւ բնականաբար մերժվեցի, արժանացա նաեւ քմծիծաղի եւ դեռ ավելին՝ ինձ դնելով անգիտակցի տեղ, մեքենայի խափանումը բարդեցին եղանակի վրա, որ իբր նոյեմբեր ամսվա վերջին (այդ արեւոտ օրերին) ջերմաստիճանը եղել է -17, որի հետեւանքով էլ խափանվել է իմ ավտոմեքենան: Իր ընթացքով ամիսներ առաջ մեքենաս տարվել եւ հանձնվել է իրենց, իսկ այնտեղից արդեն երրորդ անգամ քարշակով այն տեղափոխեցի այլ սպասարկման կայան, որտեղ պարզվեց, որ խափանումը եղել է միայն ու միայն անփութության եւ ոչ բավարար փորձ ունեցող «վարպետների» մեղքով:
Ահա եւ գովազդով հրապուրվելու հետեւանքը: Հայցը պատրաստել եմ դատարանում լսելու համար:

ՋԵՅՄՍ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Սպառողների միության անդամ

Պատրաստ ենք լսել նաեւ հակառակ կողմի պարզաբանումը

Լուսանկարը` tvkspb.ru-ից

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031