Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին Հովանավորչության մասին օրենքի վերաբերյալ

Դեկտեմբեր 26,2013 13:58

Կամ՝ ինչպես ազատվել «մեծապատիվ մուրացկանությունից»

Հզոր երկրները իրենց խոշորամասշտաբ ակադեմիական մշակութային կոլեկտիվներով հաճախ են ներկայանում աշխարհին: Մեր պետական այրերն էլ մշտապես հնչեցնում են, թե առաջին հերթին աշխարհին պետք է ներկայանանք մեր բազմադարյա մշակույթով: Մինչդեռ, վերջին շրջանում «աշխարհին ներկայանալը» իրականացվում է որոշ արվեստագետների կամ փոքր խմբերի անձնական նախաձեռնությամբ եւ միջոցներով: Ըստ էության, մշակութային միակ միջոցառումը, որ իրականացնում է պետությունը, դա Հայաստանի օրերն են տարբեր երկրներում:

Իսկ ի՞նչ պետք է անել այս՝ իսկապես կարեւոր խնդիրը լուծելու համար, «Առավոտը» դիմեց մշակույթի ճանաչված դեմքերին:

Անվանի խմբավար Հովհաննես Չեքիջյանի պատասխանը հակիրճ էր: Նա վանկարկեց՝ հո-վա-նա-վոր:

kamoԱզգային օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանն էլ կարծում է, որ հարցը կլուծվի Հայաստանում հովանավորչության ինստիտուտի առկայության դեպքում: Պարոն Հովհաննիսյանը հիշեցրեց, որ անցնող տարվա ընթացքում մշակույթի նախարարության աջակցությամբ օպերային թատրոնի 17 մեներգիչ հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, բալետային խումբն էլ «Սպարտակը» ներկայացրել է Քաթարում: «Դասական արվեստի ոլորտում, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ մեզանում անհրաժեշտ են հովանավորները, որոնք աջակցելով բարձրակարգ արվեստին, նախ կվայելեն հասարակության հարգանքը՝ գումարած հարկային դաշտում արտոնության իրավունքը»,- հայտնեց տնօրենը:

ruzan1Ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանի փոխանցմամբ՝ հրավիրող կողմը հաճախ որոշակի ծախսեր վերցնում է իր վրա՝ մյուս մասը թողնելով նվագախմբի տնօրինությանը. «Ֆիլհարմոնիկը մշտապես ունենում է հրավերներ: Հասկանալի պատճառով մշակույթի նախարարությունը չի կարող հոգալ մեծ կոլեկտիվի հյուրախաղերի ողջ գումարը, անհրաժեշտ է հովանավոր, որն իր վրա կվերցնի գոնե ճանապարհածախսը: Իհարկե, մենք երջանիկ ենք՝ ունենալով «ՎիվաՍել ՄՏՍ»-ի հովանավորությունը, սակայն հիշեցնեմ, որ այն մեզ աջակցում է Հայաստանում»:

meharbyanՊարարվեստի «Բարեկամություն» անսամբլի գեղարվեստական ղեկավար Նորայր Մեհրաբյանը նշեց, որ 2013թ. իրենց հյուրախաղերը՝ 2 անգամ Սանկտ Պետերբուրգ եւ Բելառուս, հովանավորել է մշակույթի նախարարությունը: Շեշտեց, որ անսամբլը վայելում է «ՎիվաՍել ՄՏՍ»-ի հովանավորությունը, այդուհանդերձ, պարոն Մեհրաբյանն էլ հավաստիացնում է, որ մեր ժամանակներում անհրաժեշտ է հովանավորի առկայությունը: «2014թ. «Բարեկամությունը» հրավիրված է Ֆրանսիա, իսկ ծախսերը հոգում են Ֆրանսիայի եւ մեր մշակույթի նախարարությունները»,- հայտնեց պարոն Մեհրաբյանը:

Արդեն տեւական ժամանակ է, որ մշակույթի, գիտության եւ այլ ոլորտների գործիչները հնչեցնում են Հովանավորչության մասին օրենքի անհրաժեշտության մասին, մի բան, որ ինքնըստինքյան մասնավոր հատվածին եւ անհատներին կմղեր աջակցել այդ ոլորտները, ու մտավորականներին էլ կձերբազատեր մեծապատիվ մուրացկանի կարգավիճակից:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աշխարհում մշակույթը և արվեստը զարգացել ու զարգանում է շուկայի զարգացման սկզբունքով: Մեզ մոտ էլ անհրաժերտ է, առաջին հերթին, զարգացնել մշակութային շուկան` կազմակերպելով հասարակությանը հոգեհարազատ համերգներ և ներկայացումներ:Այդ դեպքում ժողովուրդը կգա և տոմսեր կգնի` ապահովելով լիքը դահլիճներ … իսկ հովանավորողները առանց օրենքի էլ իրենց ներդրումները կանեն … Հարգանքով` Ա. Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031