2014 թվականը ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտարարել է առողջ ապրելակերպի տարի: Այս մասին այսօր ասաց ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը: Նրա խոսքով` իրենք իրականացնելու են կրծքով կերակրելու և մանկական սնուցման ծրագրերը. «Կարևոր է երեխանների համար կրծքով կերակրելը, քանի որ մայրական կաթի շնորհիվ նրանք ամբողջ կյանքի ընթացքում կձերբազատվեն մի շարք հիվանդություններից»:
Քրմոյանը նշեց, որ առողջ ապրելակերպ խթանելու համար իրենք օրինագծեր են մշակել նաև ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը նվազեցնելու համար: Ըստ նրա` ծխախոտամոլությունը լուրջ խնդիր է մեր երկրում. «Դրա հետևանքով առաջանում են մի շարք սրտանոթային և թոքային հիվանդություններ»:
Նա հայտնեց, որ օրենք են մշակելու ծխախոտի գովազդը արգելելու համար. «Արդեն իսկ ծխախոտ չի գովազդվում էլեկտրոնային լրատվամիջոցներով, պետք է արգելել գովազդը նաև տպագիր լրատվամիջոցներով», – ասաց Սուրեն Քրմոյանը և հավելեց, որ ծրագրեր կմշակվեն նաև ալկոհոլի չարաշահումը կանխելու համար:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ