Այսօր «Նոյյան Տապանի» մամուլի սրահում «Հեքըթոն(ՅԱՆ) թռիչք 2013» ծրագրավորման ու նորարարության մրցույթին անդրադարձան մրցանակակիրներ Microsoft acceleration ծրագրի անդամներ Միքայել Սաղյանը եւ Սերգեյ Սաֆարյանը, որոնք խոսեցին հայ նորարարների ներկայացրած ավիատոմսերի՝ իրենց կողմից մշակած առաջին առցանց վաճառքի համալիրի մասին:
Երիտասարդները ներկայացրեցին այն իրողությունը, ինչի շնորհիվ իրենք հաղթող են ճանաչվել: Նախ` նրանք ներկայացրեցին կայքը, որը պատրաստել էին իրենք:
Միքայել Սաղյանի եւ Սերգեյ Սաֆարյանի ստեղծած կայքում համակարգը հաճախորդների փոխարեն որոնում է կատարում ամենատարբեր ավիատոմսեր վաճառող ընկերություններում, ամենաէժան ավիատոմսերը գտնելու համար: Տղաները փաստում են, որ ավիատոմսեր գնելու այս ձեւը շատ արդյունավետ է, ընդունված ու մատչելի այն առցանց փնտրողների համար:
Միքայել Սաղյանը եւ Սերգեյ Սաֆարյանը պատմեցին, որ կայք պատրաստելու գաղափարը կյանքի կոչելու համար նախ ծրագրավորող են գտել, որովհետեւ իրենք այդ աշխատանքը չեն անում, ապա երեքով սկսել դրա շուրջ աշխատել: Սկզբում նախատեսել էին, որ կայքը պատրաստ կլինի մոտավորապես երեք ամսվա ընթացքում, սակայն կայքի ստեղծումը տեւել է ութ ամիս, քանի որ երեքն էլ աշխատում էին տարբեր ընկերություններում ու ժամանակը` կայքին տրամադրելու համարյա բավարար չէր լինում: Բացի այդ, ըստ նրանց, ֆինանսական միջոցներն էին սահմանափակ:
Միքայել Սաղյանը եւ Սերգեյ Սաֆարյանը հավելեցին, որ իրենք մտադիր չէին մասնակցել «Հեքըթոն(ՅԱՆ) թռիչք 2013»-ին, իրենց մեկ այլ մրցույթի` Microsoft -ի շրջանակներում «Զվարթնոց օդանավակայանում» ներկայացնելով իրենց աշխատանքը`տղաներին նկատել է Հեքըթոնը ու հաղթող ճանաչել:
Միքայել Սաղյանը եւ Սերգեյ Սաֆարյանը հույս հայտնեցին, որ կայքը լավ կաշխատի, որի արդյունքում իրենք կդառնան մրցակից նմանատիպ այլ նախագծերում:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ