Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ըստ Վարդան Բոստանջյանի՝ Մաքսային միությունում հանգրվանելը հաստատ լավ է մեզ համար

Դեկտեմբեր 26,2013 13:19

«Մաքսային միությանը հանգրվանելը շատ կարեւոր է Հայաստանի համար ու հաստատ լավ կլինի: Ավելի նպատակահարմար եմ համարում Մաքսային միությանն անդամագրվելը»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը:

Հարցին, թե ՄՄ-ի կազմում Հայաստանի լինելը որքանո՞վ կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը, պարոն Բոստանջյանը պատասխանեց՝ լավատեսության գիրկը չի ընկել, բայց հավատում է. «Հայաստանն ունի լայն հնարավորություններ գրանցելու առաջընթաց: Նախորդ պատմությունը ցույց է տալիս, որ այդ տիրույթում գտնվելով՝ Հայաստանը միշտ առաջնեկ է եղել, առաջավոր դիրքերում ու նրանց կողմից ողջունված: Վստահ եմ, որ այդ դիրքերը պահպանվելու են, եթե մեզ մոտ կառավարումը տեղի ունենա բարձր մակարդակով: Եթե շարունակվի այսպես, ինչպես հիմա է, ապա ոչ մի առաջընթաց էլ չի գրանցվի»:

Նա այս տարվա տնտեսական զարգացումներն էլ է ոչ դրական գնահատում եւ կրկին պայմանավորում կառավարման ցածր որակով. «Բոլոր այն ոլորտները, որտեղ ունենք պոտենցիալ հնարավորություններ առաջընթացի, որոշումներ կայացնողները չեն կարողանում կողմնորոշվել ճիշտ որոշումներ կայացնելու հարցում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031