Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարչապետն ուզում է Զվարթնոցում հուշարձաններով այգի կառուցեն

Դեկտեմբեր 26,2013 13:14

Այսօր կառավարության նիստին քննարկվեց Զվարթնոց օդանավակայանի կլոր մասնաշենքը, մինչ այդ ներկայացվեց օդանավակայանի կոնցեսիոների կողմից ներկայացված 2013-2017 թվականների մաստեր պլանը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերով,մաստեր պլանով նախատեսվում է, որ օդանավակայանի կոնցեսիոները 102 միլիոն դոլարի ներդրում է կատարելու:

Վարչապետի դիտարկմամբ՝ ներկայումս խնդիրը օդանավակայանի կլոր մասնաշենքի քանդման հարցն է. «Հասկանալի է, որ կլոր մասնաշենքը ֆիզիկապես քայքայված է և պահանջում է 15-20 մլն դոլարի ներդրում: Դա չափազանց ծախսատար գործառույթ է, եւ  դրա համար առաջարկվում են ճարտարապետական այլ լուծումներ: Սովետական մոդեռնիզմի մասնաշենք է դա, բնականաբար մեր ճարտարապետներն այդ առումով ներկայացնում են լրացուցիչ քննարկման անհրաժեշտություն եւ մենք պետք է դիմենք կոնցեսիոներին, որ լրացուցիչ քննարկումներ արվեն և լինեն լուծումներ, որպեսզի պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանները ինչ-որ ձևով պահպանվեն»:

Ըստ վարչապետի հետաքրքիր առաջարկներից մեկն էլ օդանավակայան տարածքում այգի կառուցելն է, որտեղ կտեղակայվեն մեր ճարտարապետական հուշարձանները. Սա Բրյուսելի փորձն է, եւ ինչպես ասաց վարչապետը, Բրյուսելում կա Մինի Եվրոպա թաղամաս, որը զբոսաշրջիկներին բավականին գրավում է:  Վարչապետը քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանին հանձնարարեց այդ մասին տեղեկացնել Զվարթնոցի կոնսեցիոներին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031