Լրահոս
Օրվա լրահոսը

Պարենային ապրանքների շուկայում թանկացումները գերազանցեցին 10 տոկոսի շեմը. «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 26,2013 13:11

 

 Արդեն հունիսին 12-ամսյա գնաճը կազմեց 6,5 տոկոս։ Եվս 2 տոկոսով բարձրացավ հուլիսին, երբ գործողության մեջ մտան էներգակիրների նոր սակագները։ Այս զարգացումները շարունակվեցին նաեւ օգոստոսին. գնաճը հասավ 9,3 տոկոսի։ 

Պարենային ապրանքների շուկայում թանկացումները գերազանցեցին 10 տոկոսի շեմը։ Նման գնաճային ճնշումներ Հայաստանի սպառողական ապրանքների շուկաներում վերջին անգամ արձանագրվել էին երեք տարի առաջ։

Գնաճը մեղմելու նպատակով հուլիսին Կենտրոնական բանկը, երկու տարվա ընդմիջումից հետո, բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը. նախկին 8-ից դարձավ 8,5 տոկոս, թեեւ այս գործիքի դերը թանկացումների վրա սովորաբար նկատելի չի լինում։ Ընդհակառակը, այն ավելի շատ հարվածում է տնտեսական գործընթացներին։ Պատահական չէ, որ կարճ ժամանակ անց՝ ընդամենը երեք ամիս հետո, Կենտրոնական բանկը գնաց դրա նվազեցման։
Գնաճը մեղմելու նպատակով կառավարությունն իր հերթին սկսեց իրականացնել բյուջետային ծախսերի սահմանափակման քաղաքականություն։ Հարկային եկամուտների բարձր կատարողականի միջոցով տնտեսությունից դուրս քաշվեց մեծ քանակությամբ դրամ, ինչը բացասաբար ազդելով տնտեսական ակտիվության վրա, այնուհանդերձ ինչ-որ առումով նպաստավոր պայմաններ ստեղծեց գնաճի թուլացման համար։

Արդեն սեպտեմբերից շուկայում սկսեց մեղմանալ թանկացումների տեմպը։ Մեկ ամիս հետո գնաճը վերադարձավ 7,1 տոկոսի սահման, իսկ նոյեմբերին 6,6 տոկոս։ Օգոստոսի համեմատ գրեթե կրկնակի նվազեց պարենային ապրանքների գների բարձրացման տեմպը։

Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031