Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շտապօգնություն՝ ամբաստանյալի համար

Դեկտեմբեր 26,2013 13:06

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի սեպտեմբերի 23-ի դատավճռով  4 տարվա ազատազրկման դատապարտված Արա Դիլանյանը, որը հենասալյակով բերվեց  քրեական վերաքննիչ դատարան, իր պաշտպան  Ինեսա Պետրոսյանի բողոքի ներկայացման ժամանակ վատացավ: Դատավճռից հետո ինքնավնասման ենթարկված, ողնաշարի շրջանում  կոտրվածքներ ստացած Արա Դիլանյանը չէր կարողանում նստել ցավերի պատճառով եւ դատական նիստը ընդհատվել է, հրավիրվել է շտապօգնություն: Արա Դիլանյանի հետ 4 տարվա ազատազրկման էր դատապարտվել Խաչիկ Հակոբյանը: Նրանք մեղադրվել են կողոպուտ կատարելու դիտավորությամբ մուրացկանությամբ զբաղվող Սպարտակ Հայրապետյանից եւ նրա հանգուցյալ հորից՝ Գեորգի Հայրապետյանից 181 հազար եւ 45.700 դրամ հափշտակելու համար:

IMG_2286 IMG_2285 IMG_2284 IMG_2283

Մանրամասները՝ քիչ հետո:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031