Այսօր կառավարությունը հաստատեց եկող տարվա կենսաթոշակի չափերը: Կառավարության նախորդ որոշումներով հիմնական կենuաթոշակի գործող չափը, ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի, սահմանված է 13 000 դրամ, իսկ աշխատանքային uտաժի մեկ տարվա արժեքը՝ 450 դրամ:
Ազգային ժողովն ընդունել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, ըստ այդմ վերանայվում է կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը:
Նախարարի ներկայացմամբ՝ մի շարք փոփոխությունների հետ, ներդրվում է նաեւ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի տարբերակված չափ՝ աշխատանքային ստաժի առաջին 10 տարվա եւ 10 տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար: Ըստ փոփոխությունների՝ հիմնական կենսաթոշակի չափը սահմանվում է 14 000 դրամ, իսկ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը սահմանվում է առաջին 10 տարվա համար 700 դրամ, 10 տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար 450 դրամ:
Այսինքն, նախարարի ներկայացմամբ՝ 2014 թվականին Հայաստանում միջին կենսաթոշակի չափը 31 000 դրամից կհասնի 36 հազար դրամ՝ աճելով 15 տոկոսով:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Շնորհակալություն 1000 դրամի բարձրացման համար: 3 հատ թափով բանան կառնեմ: