Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուսաստանն ու Ղազախստանն են որոշում՝ Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ մաքսային սահման պիտի լինի՞, թե ոչ. «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 26,2013 12:51

1. Շատ արագ հօդս ցնդեց այն միֆը, թե Մաքսային միությունը Հայաստանի համար «բարեկամական» կառույց է։ Պարզվեց՝ այդ կառույցում էլ Հայաստանը «թշնամի» ունի, որը բացահայտորեն հանդես է գալիս Ադրբեջանի շահերից։ Ու դեռ հարց է, թե եթե Հայաստանի եւ Ղազախստանի դիրքորոշումները կտրուկ հակադրվեն, ո՞ւմ «կողմը կբռնի» Ռուսաստանը։ Մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանը չի ցանկանա Հայաստանի պատճառով հարաբերություններ փչացնել տասնապատիկ ավելի հզոր Ղազախստանի հետ։

2. Միանգամից հերքվեցին Հայաստանի իշխանությունների այն պնդումները, թե իբր Մաքսային միությանն անդամակցելով՝ մեր երկիրը հեչ էլ չի զրկվում ինքնիշխանությունից։ Տեսեք՝ Հայաստանը դեռ նույնիսկ չի էլ մտել Մաքսային միություն, դեռ միայն ճանապարհային քարտեզն է ստորագրել, բայց փաստն այն է, որ Ռուսաստանն ու Ղազախստանն են որոշում՝ Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ մաքսային սահման պիտի լինի՞, թե ոչ։ Ընդամենը մի քանի տարի առաջ որեւէ մեկի մտքով կանցնե՞ր, որ Հայաստանի եւ Ղարաբաղի հարաբերություններն այլ տեղում են որոշվելու։ Փաստորեն, հիմա ղազախներն են որոշելու՝ գորիսեցին կարո՞ղ է իր լոբին տանել Ստեփանակերտի շուկա, թե ոչ։

3 .Բելառուսն ու Ղազախստանը պնդում են, որ Մաքսային միությունը միայն տնտեսական միավորում պիտի լինի եւ ոչ մի դեպքում չպիտի զբաղվի, ասենք, սահմանների պաշտպանությամբ, պաշտպանության ու անվտանգության համակարգերով եւ այլն։ Պարզ ասած՝ այդ միությունը անդամ-երկրներին որեւէ քաղաքական հարց պարտադրել չի կարող: Մեզ համար դա կարծես թե լավ է։ Բայց խնդիրն այն է, որ կոնկրետ Հայաստանի դեպքում Ռուսաստանը որպես ճնշման գործիք ոչ թե Մաքսային միությունն է օգտագործում, այլ գազը։ Տեսեք՝ տարիներ շարունակ Ռուսաստանը Հայաստանին ցանկացած բան պարտադրում էր գազի միջոցով, եւ այդ մեխանիզմը գործում էր անվրեպ։ Հիմա՝ գազային խայտառակ համաձայնագրի ստորագրումից հետո, Ռուսաստանն այդ նույն լծակը կարող է օգտագործել արդեն Ղարաբաղի դեմ, ընդ որում՝ ոչ թե «չերեզ Հայաստան», այլ ուղիղ գծով։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031