Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը նախատեսում է 10% զբոսաշրջիկների աճ 2014-ին

Դեկտեմբեր 26,2013 12:37

Այսօր կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը ներկայացրեց «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2014 թվականի ծրագիր, որն ըստ նախարարի, կնպաստի ոլորտի զարգացմանը եւ Հայաստան զբոսաշրջային հոսքերի 10% աճի ապահովմանը:Այս ցուցանիշն ապահովելու համար, ինչպես նշված է ծրագրում, պետք է միջազգային զբոսաշրջային շուկայում հայրենական զբոսաշրջային արդյունքի պատշաճ եւ շարունակական ներկայացում, ապահովել համաշխարհային զբոսաշրջային շուկա Հայաստանի ինտեգրումը, ակտիվ եւ արդյունավետ միջազգային համագործակցությունը, բարձրացնել հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակությունը` բարելավելով մատուցվող զբոսաշրջային ծառայությունների որակը, զարգացնելով զբոսաշրջային ենթակառուցվածքներն ու մարդկային ռեսուրսները եւ այլն: Կառավարությունն այս ծրագրին հավանություն տվեց:

«Այս տարի ի՞նչ աճ ենք ունենում տուրիզմի ոլորտում»,- հետաքրքրվեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչին ի պատասխան՝ էկոնոմիկայի նախարարն ասաց, որ տարին կփակվի 12.5% աճով:

Վարչապետը նաեւ հետաքրքրվեց, թե վերջերս բաց երկնքի հետ կապված ի՞նչ համաձայնագիր կնքվեց Ռուսաստանի հետ եւ ինչ է տալու այդ համաձայնագիրը: Պարոն Ավանեսյանի ներկայացմամբ՝ «Այս ծրագիրը նախատեսված է, որ կարողանանք ՀՀ կառավարության որդեգրած ազատ երկնքի քաղաքականությանը նպաստող զբոսաշրջային քաղաքականություն վարել: Ակնկալիքներն այն են, որ խնդիրը լինելու է օդային չվերթների գների զսպումը, որը հանգեցնելու է զբոսաշրջիկների թվի ավելացմանը: Այս երկու ծրագրերը իրար հետ փոխկապակցված են»: Ընդ որում, այս տարի, նախարարի վստահեցմամբ՝ կառավարությունը ավիատոմսերի գների նվազում է արձանագրել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031