Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ԼՂՀ վարչապետի Մաքսային միությանն անդամակցելու հետ կապված՝ դեռեւս շատ վաղ է խոսել Արցախի «ճակատագրի» մասին. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 26,2013 12:23

Հատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի հարցազրույցից:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, որ Ղազախստանը պատրաստ է ստորագրել Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածությանը միանալու ՀՀ «ճանապարհային քարտեզը», բայց հատուկ կարծիքով, որով պահանջվում է ճշգրտել Հայաստանում ՄՄ սահմանները, ասել է թե՝ ՀՀ եւ ԼՂՀ միջեւ մաքսակետի հարցը։ Դուք ծանո՞թ եք այդ «ճանապարհային քարտեզին» եւ ինչպե՞ս եք գնահատում նման պահանջը։

– Քանի որ Մաքսային միության երկրները դեռեւս նախնական պլանավորման ու բանակցությունների փուլում են, բնականաբար, նրանք տեխնիկական մի շարք հստակեցումների կարիք ունեն։ Սակայն մի բան միանշանակ է՝ Արցախի սահմանները վիճարկման ենթակա չեն ո՛չ որեւէ պետության, ո՛չ էլ պետությունների խմբի կողմից։

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել էր, թե քանի որ Հայաստանը ԼՂՀի հետ առանձին մաքսակետ չունի, Մաքսային միությանն անդամակցելու դեպքում եւս նույն ռեժիմը պետք է գործի։ Դա տնտեսապես ձեռնտու կլինի Արցախի համար։

– Որեւէ մաքսակետի մասին խոսելը ժամանակի անիմաստ վատնում է, քանի որ, անկախ բոլոր հանգամանքներից, Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ մաքսակետի գոյությունը բացառվում է (չշփոթել ներկայումս գործող հսկիչ կետի հետ-Ս. Գ.): Անշուշտ, դրա պատճառներից մեկն էլ տնտեսական շահը կարող է լինել, ընդ որում փոխադարձ շահը, քանի որ Արցախի տնտեսությունն էլ Մաքսային միության տարածքին առաջարկելու քիչ բան չունի։

Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը`1in.am-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031