Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թող «վաբշե» սաղ գնան կոտորվեն, ո՞ւմ են պետք, եթե «հայ կրոնի» հետեւորդներ չեն. «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 26,2013 12:20

Պատասխանելով լրագրողներից մեկի «ի՞նչ կմաղթեք հայ մորմոններին» հարցին՝ Գալուստ Սահակյանն ասել է. «դժբախտություն, որովհետեւ հայ կրոնը հայի կրոնն է»։

 

«ՉԻ» – Ուրեմն՝ բանից պարզվում է, գոյություն ունի «հայ կրոն» (իսկ մեզ թվում էր՝ մեր կրոնն այլ անվանում ունի): Եվ հայ կրոնը հայի կրոնն է։ Ու քանի որ հայ կրոնը հայի կրոնն է՝ պիտի դժբախտություն ցանկանալ հայ մորմոններին (երեւի նաեւ հայ կաթոլիկներին, հայ ավետարանականներին եւ այլն): Թող «վաբշե» սաղ գնան կոտորվեն, ո՞ւմ են պետք, եթե «հայ կրոնի» հետեւորդներ չեն։

Մեզ, սակայն, բոլորովին այլ հարց է մտահոգում։ Գուցե ՀՀԿ-ում բոլո՞րն են Գալուստ Սահակյանի նման մտածում (եթե, իհարկե, այդ հախուռն գործընթացը կարելի է «մտածել» անվանել): Եթե այդպես է, ապա Հայաստանի վերջին զարգացումները հասկանալի են դառնում։ Երեւի ինչ-որ մեկը Սերժ Սարգսյանին համոզել է, որ Հայաստանում բոլորը մորմոններ են, նա էլ, որպես «հայի կրոն» դավանող մարդ, որոշել է ամեն ինչ անել, որ բոլորն իրենց դժբախտ զգան։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031