Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ ընդդիմադիրներն արձագանքում են Դավիթ Շահնազարյանին. «168 ժամ»

Դեկտեմբեր 26,2013 12:17

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար, ՀՀ ԱԱ նախկին նախարար Դավիթ Շահնազարյանը ոչ իշխանական ուժերի այն կեցվածքը, որով նրանք դեմ են «գազային» համաձայնագրերին, բայց կողմ են արտահայտվում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, նմանեցրեց անկախության հանրաքվեից առաջ դաշնակցականների հայտնի կարգախոսին ու վերափոխելով ասաց. «Գազայինին դեմ ըլլալով, մաքսայինին կողմ կըլլանք»։ Նա հայտարարեց, թե «գազային» պայմանագիրը Մաքսային միությունից առանձին դիտարկել պետք չէ՝ շեշտելով, որ դա Հայաստանի համար Մաքսային միության անդամակցության այցետոմսն է։

Այս    առնչությամբ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ըստ էության համաձայնելով Շահնազարյանի գնահատականին, մեզ հետ զրույցում ընդգծեց, որ «Գազպրոմ» ընկերությունը պարզապես մասնավոր ընկերություն չէ և պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը։ Նա նաև չբացառեց, որ Մաքսային միությանն անդամակցությանը կողմ ոչ իշխանական ուժերը, ովքեր միաժամանակ դեմ են «գազային» համաձայնագրերին, փոխել են իրենց կարծիքն ինտեգրացիայի հարցում։

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ զարմացավ՝ ինչպե՞ս կարող են «զազային» համաձայնագրերը փոխկապակցված լինել Մաքսային միությանն անդամակցելու որոշման հետ։ Նա հորդորեց «Գազպրոմ» ընկերությունը չնույնացնել Ռուսաստանի հետ, ապա նշեց. «Բացարձակապես այդպես չէ։ Մենք, այո, ՄՄ անդամակցությունը ողջունել ենք ու համարում ենք, որ Հայաստան-Ռուսաստան բարեկամական հարաբերությունները պետք է ամրապնդվեն, և, եթե մեկն ինձ բացատրի, թե ամրապնդմանն ինչո՞վ է նպաստում այս համաձայնագիրը, ես կզարմանամ։ Որովհետև բարեկամությունը չի կարող կապ ունենալ նվաստացման ու ստորացման հետ։ Իսկ այս համաձայնագրով նվաստացում է տեղի ունենում, իսկ Մաքսային միությանն անդամակցելը կապված է մեր լինելիության, անվտանգության հետ, ու այստեղ խոսքը միջպետական հարաբերությունների մասին է, որտեղ Հայաստանը սուբյեկտ է դիտվում։ Իսկ «գազային» այս պայմանագրերում ոչ միայն Հայաստանը սուբյեկտ չէ, այլև՝ կորցրել է հավասարը հավասարի պես բանակցելու հանգամանքը, որովհետև մի կողմում՝ ՀՀ կառավարությունն է, մյուս կողմում՝ «Գազպրոմը»»։ Նա կրկին շեշտեց, որ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը չպետք է նույնացնել ռուսական իշխանությունների հետ։

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ ասաց, թե ՄՄ անդամակցությունն ու «գազային պայմանագիրն» իրար հետ «ընդհանրապես չեն կապվում»։ «Ի՞նչ կապ ունի միջազգային, միջտնտեսական պայմանագրի ձևաչափն այլ պետության մեջ գործող կոմերցիոն ընկերության հետ»,- նշեց Տիգրան Ուրիխանյանը։

Տիգրանուհի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031