Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքը եթե իմանար, որ նման վերջաբան կլիներ, այդ օրը երբեք չէր գնա ու իր ընտանիքն այս վիճակում չէր թողնի». «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 26,2013 12:03

Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումներից ու պայթյուններից հետո՝ նոյեմբերի 8-ին կալանավորվեց նաեւ Լիպարիտ Պետրոսյանը։

Վերջինիս նույնպես մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՈ 316 հոդվածի 2-րդ մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը։ Նա գտնվում է «Նուբարաշեն» ՔԱՀ-ում։ Լիպարիտ Պետրոսյանը Շանթ Հարությունյանի ընկերներից է, ամուսնացած է, ունի չորս երեխա՝ տղան ծառայում է բանակում, մեծ աղջիկը ամուսնացած է, իսկ մյուս երկու աղջիկները անչափահաս են։

Երեկ մեր զրույցում Լիպարիտ Պետրոսյանի զոքանչը՝ 68-ամյա տիկին Ռաման նշեց, որ Լիպարիտի 18-ամյա որդին հիվանդացել է ջրծաղիկով եւ հիմա գտնվում է Խոջալուի հոսպիտալում. «Ամեն օր թոռնիկս բանակից զանգում ա, հարցնում՝ տատ, պապայից ի՞նչ նորություն կա։ Ես ինչ պատասխան տամ՝ չգիտեմ։ Մնացել է մեկ ու կես տարի, որ ծառայությունը ավարտի»,- հուզված պատմում էր զոքանչը։

Նա մեզ հետ զրույցում ասաց, որ Լիպարիտ Պետրոսյանը մասնակցել է Շանթ Հարությունյանի նստացույցին. «Որ ասեմ Լիպարիտը մոլի քաղաքական գործիչ ա, սուտ կլինի։ Իր անձը ճանաչելով՝ նա այդպիսին չի։ Պետք չի քաղաքագետ լինել, որպեսզի անարդարությունը տեսնել, որ մարդիկ շատ վատ են ապրում ու հազիվ են գոյատեւում»,- ասում էր Լիպարիտ Պետրոսյանի զոքանչ տիկին Ռաման։

Նա փեսայի բերման ենթարկվելու մասին իմացել է հարեւանից, երբ վերջինս ասել է, որ նոյեմբերի 5-ին բերման են ենթարկել Շանթ Հարությունյանին. «Լսեցի, որ Շանթին ձերբակալել են, անհանգստացա, վազելով եկա տուն, աղջկաս հարցրի, թե ու՞ր է Լիպարիտը, ասեց՝ նոր եմ խոսել իր հետ, հասա կգա հաց ուտելու։ Հետո իմացանք, որ Լիպարիտը ձերբակալվել է ու նոյեմբերի 5-ից հետո նենգ հոգեկան ցնցումների մեջ ենք ընկել, որ մինչեւ այսօր խելքի չենք գալիս։ Հիմա էլ ահավոր վիճակում ա գտնվում Լիպարիտի ընտանիքը, գազի վառարանը փչացել ա, վճարումները չենք կարողանում կատարել, ահավոր վիճակում ենք։ Մի ժամից ավել կանգնել եմ դրսում, որ վարպետ գտնեմ տանեմ վառարանը սարքեն, որ երեխեքը չմրսեն։ Լիպարիտը լավ հայր ա եղել, երեխեքը շատ ծանր են տանում հոր բացակայությունը։ Ես հարյուր տոկոս համոզված եմ, որ ինքը եթե իմանար, որ նման վերջաբան կլիներ, այդ օրը երբեք չէր գնա ու իր ընտանիքն այս վիճակում չէր թողնի, որովհետեւ այստեղ հացի խնդիր ա, գոյատեւելու խնդիր ա»,- հուզված պատմում էր կինը։ Ի պատասխան մեր հարցին, տիկին Ռայան ասաց, որ Լիպարիտը նախկինում երբեք ակցիաների չի մասնակցել, երբեմն շինարարությամբ է զբաղվել եւ պահել ընտանիքը:

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Տիկին Ռայան դեռ պետք է արդարանա, որ ինչու է Լիպարիտը հանցագործ ռեժիմի կողմից ձերբակալվել։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031