Ազգային անվտանգության տարածքում գտնվող արդարադատության նախարարության «Երեւան -Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող Շանթ Հարությունյանը հացադուլ է հայտարարել:
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այդ մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Մենք դիմեցինք նաեւ Շանթ Հարությունյանի կնոջը, նա ասաց, որ դեռ չի ճշտված, ինքը նույնպես Հայրիկյանի գրառումից է տեղեկացել, իսկ Շանթի պաշտպանը՝ Ինեսա Պետրոսյանը դեռ այդ մասին չի հաղորդել:
Մեր տեղեկություններով՝ հացադուլը կապված է Հարությունյանի արգելանքների չվերացման հետ:
Կարդացեք նաև
Պաշտպան Ինեսա Պետրոսյանն այսօր հանդիպելու է Շանթ Հարությունյանին:
Դեկտեմբերի 28-ին ժ.12.30-ին դատարանում քննվելու է Շանթ Հարությունյանի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը::
ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանն հաստատեց մեր այդ լուրը, հայտնելով, որ հացադուլը սկսվել է դեկտեմբերի 24-ին, երեկոյան ժ. 20-ից: