Երեկ հայկական եւ ռուսական մամուլում հայտնվեցին Մաքսային Միության շուրջ կատարվող զարգացումներին քիչ թե շատ մոտ գտնվող փորձագետների մեկնաբանությունները նախօրեին Կրեմլում Հայաստանի ՄՄ մտնելու «ճանապարհային քարտեզի» ստորագրման վերաբերյալ։
Պարզվում է «ճանապարհային քարտեզը» կհրապարակվի 2014 թվականի մայիս ամսից ոչ շուտ։ Այս մասին «Вестник Кавказа»-ի թղթակցին հայտնել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրենի տեղակալ Դմիտրի Պոլանսկին։ «Ճանապարհային քարտեզը, ինչպես հասկանում եք, չի հրապարակվում, ես կարծում եմ, որ դա տեղի կունենա մայիսից ոչ շուտ։ Դա պետք է որոշվի բոլոր անդամ երկրիների, այդ թվում նաեւ, անշուշտ, Հայաստանի կողմից՝ առաջին հերթին»,- հայտնել է Պոլյանսկին։
russkline.ru պարբերականի փոխանցմամբ, ԱՊՀ երկրների, Կենտրոնական Ասիայի եւ Ղազախստանի ինստիտուտի վարչության պետ Անդրեյ Գրոզնին հայտնել է, որ ոչ մի ինտրիգ չկար ՀՀ-ի հետ կապված։ «Այն, որ Հայաստանի ՄՄ մտնելու «ճանապարհային քարտեզը» հավանության կարժանանար, հասկանալի էր մինիմում կես ամիս աոաջ։ Հայաստանը բավական սթափ կշռել է բոլոր «կողմ» եւ «դեմ»-երը եւ որոշել, որ պետք է սկսել ՄՄ մտնելու գործընթացը։ Երեւանում համարում են, որ երկիրը, որը առաջինը կկարողանա մտնել «երեքի միության» կազմ, ավելի շատ առավելություններ կունենա, ինչպես գերազանցիկ տղան, որը ժամանակին անում է տնային աշխատանքը»,- ասել է Գրոզնին եւ ավելացրել. «Երեւանը ավելի իմաստուն է գտնվել, քան Դուշանբեն եւ Բիշքեքը։ Նա բոլորից առաջ է անցել եւ կստանա ավելի շատ, քան նրանք, որոնք ավելի ուշ կմտնեն ՄՄ»։
Թագուհի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում