ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ Հայաստանի հասարակությունը երջանիկ չէ, և իշխող կուսակցությունը փորձում է անել ամեն ինչ՝ այդ խնդիրները լուծելու համար:
Ցանկություն կա իշխող կուսակցությանը ասելու, որ պետք չէ շատ բան փորձել, ընդամենը փորձեք ձեր կուսակցության նախագահի հետ միասին հրաժարական տալ ձեր պաշտոններից՝ իշխանության բոլոր կառույցներում, և կտեսնեք, թե ինչպես միանգամից կփոխվի հասարակության տրամադրությունը: Սակայն Գալուստ Սահակյանն ու կուսակիցները՝ իրենց նախագահի գլխավորությամբ, դա ամենից լավ գիտեն: Պարզապես նրանք հրաժարական չեն տա, որովհետև վաղուց են անցել մի սահման, որից հետո հրաժարականները արդեն թվում են մահացու վտանգավոր, որովհետև հարկ կլինի հետագայում շատ հարցերի համար պատասխան տալ:
Սա առանցքային նշանակության գործոն է Հայաստանի ներքին ու արտաքին շատ ու շատ հարցերում, որոնց վերաբերյալ որոշումներ են կայացնում իշխանությունները: Ըստ որում, այս գործոնը նոր չէ՝ իհարկե: Դժվար է ասել, թե հատկապես որ պահից է այն ի հայտ եկել, քանի որ շատ դժվար է ասել, թե հատկապես երբ է Հայաստանի իշխանությունների գործողություններում ելակետ դարձել հանցանքը, որ նրանք գործել են հասարակության ու պետության հանդեպ, և որի համար պատասխան տալուց խուսափելու նպատակով էլ իշխանության վերարտադրությունը նրանց համար դարձել է կյանքի ու մահվան նպատակ:
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում