Լրահոս
Օրվա լրահոսը

Արգիշտի Կիվիրյան. «Մյուս տարի, ես վստահ եմ, պայքարը թեժանալու է, նաեւ շատ ավելանալու են ռեպրեսիաները». «Հրապարակ»

Դեկտեմբեր 26,2013 11:01

Հատված իրավապաշտպան, քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանի հարցազրույցից:

Հասարակությունն անտարբեր է, քանի որ անկախությունից հետո մշտապես գտնվել է իշխանությունների ճնշման տակ եւ այդ իսկ պատճառով չի հավատում իր ուժերին, որ կարող է իրավիճակ փոխել։ Սա ստեղծել է անվստահության  մթնոլորտ   եւ  արտագաղթելու  ցանկություն։   Քաղաքացին, որ պատրաստվում է արտագաղթել, էլ չի ցանկանում պայքարել այդ երկրում։ Գաղթականի հոգեբանությամբ երկիր չեն կառուցում, սա շատ կարեւոր հոգեբանական պահ է։ Երկիր կառուցում է այն մարդը, ով երկրի հետ կապում է իր ապագան,  իր երեխաների ապագան, այդ ժամանակ ինքը պատրաստ է դուրս գալ, պայքարել, զրկանքներ կրել՝ մտածելով, որ կառուցում է մի երկիր, որտեղ իր ժառանգները կապրեն արժանավայել, հպարտորեն։ Իսկ եթե ինքը չի կապում երկրի հետ որեւէ հույս, ուզում է օր առաջ լքել երկիրը, միանշանակ է, որ չի պայքարելու այդ երկրի համար։

Այս ամենով հանդերձ, մյուս տարի, ես վստահ եմ, պայքարը թեժանալու է, նաեւ շատ ավելանալու են ռեպրեսիաները, եթե հասարակությունը չկարողանա արժանի հակահարված տալ իշխանություններին։ Այդ առումով էական ձեռքբերում էր երիտասարդների ակտիվությունն ու միանալը քաղաքացիական շարժմանը, քանի որ ապագայում նրանք են որոշելու մեր երկրի ճակատագիրը։ Կանխատեսում եմ, որ 2014-ը կլինի շատ ավելի թեժ բոլոր առումներով, եւ հույս ունեմ, որ կարձանագրենք իրական արդյունք Հայաստանի Հանրապետության կայացման գործում։

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031