2013-ն անցավ անտեղյակության քողի ներքո՝ հայ հասարակությունը շարունակ պահանջում էր հրապարակել Ասոսացման համաձայնագրի տեքստը, որը մոտ 3 տարի մշակվում էր եւ գրեթե պատրաստ էր ստորագրման համար, սակայն՝ ապարդյուն: Հիմա նույն անտեղյակությունն է Մաքսայինի հարցում:
Թվում էր՝ գոնե Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումից հետո կհրապարակվեն որոշ փաստաթղթեր, եւ պարզ կդառնա, թե ինչ պարտավորություններ է ստանձնում եւ ինչ իրավունքներ է ստանում Հայաստանը՝ այդ միությանն անդամակցելով, սակայն երեկվա հանդիպումից հետո էլ ոչինչ չհրապարակվեց՝ ոչ հայկական, ոչ ռուսական կողմից: Ընդամենը ներկայացվեցին ստորագրված փաստաթղթերի անվանումները եւ վերջ:
Թերեւս արդեն պետք չէ զարմանալ այս «գաղտնապահության» վրա՝ եթե մեր իշխանություններին հաջողվում է «թաքցնել» անգամ 300 միլիոն դոլարանոց պարտքը, օրենքների ընդունում «սղղացնել», առքուվաճառքի գործարքներ իրականացնել, կարեւոր շինթույլտվություններ տալ անսպասելիորեն՝ «գիշերային» որոշումների արդյունքում, ապա ինչ-որ փաստաթղթեր չհրապարակելն արտառոց չի կարող համարվել:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում