Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության՝ դեկտեմբերի 25-ին, «Ֆլորենցիա» ռեստորանում անցկացված մարզիկների լավագույն տասնյակի պարգեւատրման արարողությունը անցավ շատ ուրախ մթնոլորտում, ուտում, խմում եւ ուրախանում էին անգամ պաշտոնյանները։
Ըստ NEWS.am– ի, միջոցառումը վարում էին Խորեն Լեւոնյանը եւ Գոհար Գասպարյանը, ելույթներ ունեցան երգիչներ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, Թաթան, Ռուբեն Մաթեւոսյանը, երգչուհի Լեյլա Սարիբեկյանը եւ այլք։ Հատկապես, Թաթայի «Ամենալավը դու ես» երգը ոտքի հանեց պաշտոնյաներին, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ պարում էին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում