Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

REX. Ղարաբաղը կհամագործակցի՞ Մաքսային միության հետ. Ստանիսլավ Տարասով

Դեկտեմբեր 25,2013 22:16

Երևանը հրաժարվեց ԵՄ Ասոցացման պայմանագրից, որովհետև Բրյուսելը մաքսային արգելքներ էր դնում Երևանի և Ստեփանակերտի միջև, «Ռեքս» լրատվական գործակալությունում գրում է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը` քննարկելով Մաքսային միության հետ Լեռնային Ղարաբաղի համագործակցության հարցը:

«Պրագմատիկ մարդիկ հասկանում են, որ Մաքսային միության ձևաչափում Հայաստանը Ղարաբաղից չի սահմանազատվի մաքսային պատնեշներով՝ օգտագործելով ձեռքի տակ ունեցած տարբեր տեխնոլոգիաներ: Օրինակ, Ղարաբաղից արտահանվող ապրանքը կարող է պահպանել հայկական հավաստագիրը: Պրագմատիկ մարդիկ նաև գիտակցում են, որ Ղարաբաղի անվտանգության համար Երևանը լրացուցիչ երաշխիքներ է ստանում: Գյումրիում ամրապնդվում է ռուսական ռազմաբազան, Էրեբունի օդանավակայանում տեղակայվում են նորագույն օդային ուժեր: Ռուսաստանը հայտնել է, որ իր վրա է վերցնում Հայաստանի օդային պաշտպանությունը: Ամենը գնում է նրան, որ տվյալ փուլում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կշարունակեն միասնական տնտեսական և պաշտպանական գոտում գտնվել, իսկ Ղարաբաղի տարածքը ինքնաբերաբար կգտնվի ՄՄ-ի առաջնահերթությունների տարածքում», – գրում է Տարասովը՝ ենթադրելով, որ Ադրբեջանը կփորձի միանալ Մաքսային միությանը, որպեսզի խաղի իր կանոնները թելադրի Ղարաբաղի հարցում, սակայն նշում է, որ Ադրբեջանին ոչ ոք չի հրավիրում ՄՄ. «Ինչպես ասել էր բաքվեցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը՝ «Ընդամենը հիպոթեզ է, որ Լեռնային Ղարաբաղը կվերադարձվի Ադրբեջանին ՄՄ-ին միանալու դեպքում»: Ավելացնենք, որ Բաքվի հիպոթեզ է: Այդ պատճառով ՄՄ-ի հետ համագործակցելու Ղարաբաղի կարգավիճակի հարցը կսկսի այլ իմաստ և նոր ձևեր ձեռք բերել», – եզրափակում է քաղաքագետը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031