Լրահոս
Օրվա լրահոսը

250 հազար եվրոյի երաշխիք` ԿԲ-ին

Դեկտեմբեր 25,2013 21:47

Կառավարությունը 250 հազար եվրոյին համարժեք դրամի չափով բյուջետային երաշխիք կտրամադրի ՀՀ Կենտրոնական բանկին:

Ինչպես նշված է կառավարության նիստի օրակարգում ներառված փաստաթղթում, երաշխիքը տրամադրվում է ««Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի աջակցման» ծրագրի շրջանակներում 250,000 եվրոյի համարժեք դրամի չափով դրամաշնորհ տրամադրելու մասին պայմանագրով նախատեսված դրամաշնորհային պարտավորությունների ապահովման նպատակով»: Դրամաշնորհի պայմանագիրը  կնքվել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) (Մայն Ֆրանկֆուրտ) եւ ՀՀ Կենտրոնական բանկի միջեւ` 2012թ. հունիսի 11-ին:

«Նշված պայմանագրի ուժի մեջ մտնելու եւ դրամաշնորհային միջոցների հասանելիությունն ապահովելու նախապայմաններից է հանդիսանում Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջեւ միջպետական համաձայնագրի ուժի մեջ մտնելը, որն արդեն իսկ վավերացվել է ՀՀ Ազգային Ժողովի կողմից: Միեւնույն ժամանակ Վերականգնման վարկերի բանկի և Հայաստանի ՀՀ ԿԲ միջեւ կնքված Ֆինանսավորման պայմանագրի 5-րդ հոդվածի համաձայն` KfW բանկի կողմից դրամաշնորհի տրամադրման համար նախապայման է հանդիսանում ՀՀ ֆինանսների նախարարի կողմից երաշխիքի տրամադրումը, ինչը դիտարկվում է նաեւ ՀՀ ԿԲ-ին տրամադրվելիք դրամաշնորհի ապահովման միջոց»,-գրված է կառավարություն ներկայացված նախագծում:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031