Լրահոս
Օրվա լրահոսը

Փակ ճանապարհը դեռ համարվում է գլխավոր

Դեկտեմբեր 25,2013 21:02

Շուրջ 2 ամիս է, ինչ անվտանգության նկատառումներով փակ է  Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս  հատվածը: Երթեւեկությունը կատարվում է  Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ, Հարսնաքարով ձգվող ճանապարհով: Այդ ճանապարհների խաչմերուկում, շրջանցիկ ճանապարհի սկզբնամասում տեղադրված է  երկրորդական ճանապարհ ցուցանող ճանապարհային երթեւեկության նշան:

IMG_0218

 

Հիմնական ճանապարհի փակվելուց հետո,  այդ՝ այժմ  միայն   սահմանամերձ Ոսկեւան, Կոթի եւ Բարեկամավան տանող ճանապարհը շարունակում  է համարվել գլխավոր: Սա ապակողմնորոշում է  վարորդներին, թե խաչմերուկում որ ճանապարհով երթեւեկողը պետք է զիջի խաչմերուկը առաջինը  հատելու իրավունքը:  Տավուշի մարզի վարորդները  մեզ ասացին, որ խառնաշփոթից խուսափելու համար ճանապարհային ոստիկանությունը երկրորդական ճանապարհի նշանը պետք է տեղափոխի:

 

Ոսկան  ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. marine says:

    Ցմահ դատապարտվածության ամենատարածված ձևը սեփական
    հիմարության գերության մեջ ապրելն է: / Նեբոյշա Իվաշտանին /
    Իսկ ինչու պետք է ճանապարհները զերծ լինեն մարզում տիրող
    համընդհանուր քաոսի,խառնաշփոթ ու բարձիթողի վիճակից:

  2. karine says:

    Վերջին 15 տարում մարզում ճանապարհաշինական արկածախնդրություններում լվացված
    գումարներով բոլոր վտանգավոր,կրակի տակ գտնվող հատվածները կարելի էր թունելներով
    փոխարինել : Բայց գիտակցության համընդհանուր մթագնման պայմաններում, նույնիսկ
    թունելի նշանների տեղադրումը մենք կընդունեինք որպես այդ թունելների գոյության փաստ
    և նրա վերջում լույս կտեսնեինք:

  3. Garegin says:

    Հարգելի նոյեմբերյանցիներ ցավալի է, սակայն փաստ, որ ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը փակվել է Տավուշի մարզպետի անմիջական միջամտությամբ, որպեսզի արագացվի Վազաշեն-Պառավաքարի ֆինանսավորման հարցը և հիմքեր ստեղծվեն ձեր հատվածում շրջանցիկ ճանապարհի կառուցման համար: Վազաշեն-Պառավաքարի հատվածում մարզպետը հասավ իր նպատակին՝ ճանապարհի կառուցումն առանց մրցույթի տրվեց խնամի Արծրունին, չնայած նոր կառուցվողն անվտանգության տեսանկյունից էապես չի տարբերվում ներկայիս գործողից /մնում է ստացված գումարը խնամիական մեթոդով լվանալու հարցը, իսկ դա արդեն Արմեն Գևորգյանի քավորությամբ դծվար չէ իրականացնել/:
    Ըստ իս բյուջեից հատկացված ցանկացած գումարի նկատմամբ մարզպետի գլխավորած խառնամբոխի ոտնձգություններին միայն հակազդեցությամբ կարելի է արդյունքի հասնել…:

  4. Artur says:

    Փաստորեն Տավուշի մարզպետը մտահոգված է միայն Իջևանով ու իր խնամու ֆինանսական վիճակով: Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանները նրա համար եթե նույնիսկ գոյություն ունեն, ապա սոսկ ժողովրդի անվտանգությունը որպես շանտաժի միջոց օգտագործելով բյուջեից փող պոկելու և աննպատակ օգտագործելու համար: Ոսկեպար-Բաղանիս հատվածում կանգնած ավտոմատավորներ էլ սոսկ վտանգավորության աստիճանը բարձրացնելու և համոզիչ լինելու համար են, այլ ոչ թե հակառակորդի կրակը կասեցնելու /հակառակորդի կրակը կասեցվում են մեր հենակետերից/: Հետաքրքիր է, այս ՛՛հանճարեղ՛՛ միտքն էլ է մարզպետինը, թե…

  5. Suren says:

    Մեր մարզում ոչ մի լավ չի կարող լինել,քանի դեռ այն ղեկավարվում է արմենանմանների կողմից՝ համատարած աղքատություն,որը հետևանք է միայն սեփական գրպանը լցնելու մոլուցքով տարվածությամբ, համատարած կիսգրագետներին առաջ հրելու միտում,որը պետք է քծնանք ստանալու և իրեն լավ զգալու համար, բարեփոխումներ կոչված ,,բարեքանդումներ,,,որակյալ կադրերի աշխատանքից հեռացումներ՝ անգրագետներով և ոչ կոմպետենտներով փոխարինումներ,բուժհիմնարկի սեփականաշնորհում՝ աշխատակիցներին արհամարհելով և այլն և այլն և այլն:Երբ է ավարտվելու այս խառնիճաղանջ մասսայի խրախճանքը՝ ոչ-մեկին հայտնի չէ;Արտագաղթն ավելանում է,Ղուլարյանը հարստանում է,անգրագետներն առաջ են գնում:Մնում է հուսալ,որ մեր երկրի բազմազբաղ իշխանությունը մի օր էլ կհիշի այս մարզում խելքը գլխին ղեկավար նշանակեու մասին:Միգուցե մի լույս կբացվի:

  6. Aram says:

    Իմ կարծիքով այստեղ գլխավորն ու երկրորդականը ճանապարհները չեն, այլ առկա խնդիրներին մարզպետի մոտեցման ձևաչափը: Սահմանամերձ գոտիների ճանապարհի վտանգավոր հատվածները շրջանցելու համար բյուջեից գումարներ պոկելու մարզպետի վարած քաղաքանությունը ոչ միայն արտագաղթին է նպաստում՝ տարածքը լքելու մթնոլորտ ձևավորելու առումով, այլև էական վնաս է հասցնում պետության բյուջեին, այն ինչ տարիներ շարունակ ձգտում է անել Ադրբեջանը: Այս ամենը հաշվի առնելով ով եք դուք Արմեն Ղուլարյան և որ երկրի շահերն է պաշտպանում:

  7. Seda says:

    Եթե որևէ ինֆորմացիա ունենայի,թե որտեղ է պահվում այս ,,անմահ կոշչեյի,, կյանքի ասեղը՝ առանց խոսքի հենց հիմա կգնայի գտնելու և վառելու:Հերոսանալու կարիք չունեմ,ուզում եմ այս հրաշք աշխարհը փրկել չարագործի ճանկերց:

  8. Hranush says:

    Ողջ աշխարհում գրագետ ու խելացի մարդկանց պաշտոն են տալիս,որ բարելավեն երկրի բնակչության վիճակը,իսկ մեր երկրում,հատկապես Տավուշում պաշտոնավարում են կիսագրագետները,որոնց նշանակում է ակադեմիկոս մարզպետը:Նա էլ մտածում է միայն իր գրպանի մասին,այդ գրպանը լցնելու բոլոր ուղղությունների մասին՝ թեկուզ մարդկանց տրորելու,ոչնչացնելու միջոցով:Նրա չափ պաշտոնավարող մարզպետ չկա,բայց նրա ղեկավարած մարզի բնակչությունից վատ ապրող մարդիկ էլ չկան:Այս ողջ ժամանակում պետությունից ստացված գումարներով,այս աշխատասեր ու քիչ պահանջկոտ,սահմանը պահող ժողովրդի կյանքը հնարավոր էր վերածել դրախտի և ոչ թե այրել դժոխքի կրակներում:

  9. Ijevanci says:

    Եվ պարոն մարզպետը այսքան դժգոհություններից հետո,այս ծայրահեղ անտանելի պայմաններում ապրող մարդկանց վիճակը այս երկար ու ձիգ տարիների ընթացքում ավելի վատթարացնելուց հետո ինչ սրտով պետք է Նոր տարի տոնի?Հավանաբար նրա համար միևնույնն է,կարևորն այն է,որ իր գրպանը լցվի ու լցվի:

  10. karine says:

    Ինչ լավ բան կարելի է սպասել ազգային դավաճանության ուղին բռնած
    Լյուբիկ Չիբուխչյանի պատանդը դարձած մարզպետից:

  11. ԲՂԴՈ says:

    Ա դե մեր Ղուլը հզորա,սրանը ասեղ չի,մախաթա ու էնել փոշտի թաղմա պահած:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031