Լրահոս
Օրվա լրահոսը

Vesti.az. Ռուս-ադրբեջանական հակամարտությունն անխուսափելի է, եթե Բաքուն գնա դրան. Յուրի Շևցով

Դեկտեմբեր 25,2013 20:53

Եթե Ադրբեջանը հարաբերությունները սրի Մոսկվայի հետ, ինչպես Ուկրաինան արեց՝ ցանկանալով ԵՄ-ի հետ ստորագրել ասոցացման պայմանագիրը, ապա ռուս-ադրբեջանական հակամարտությունն անխուսափելի կլինի, «Վեստի.ազ» լրատվականին հայտնել է Մինսկում Եվրոինտեգրման հարցերի կենտրոնի տնօրեն Յուրի Շևցովը՝ միաժամանակ նշելով, որ Ադրբեջանը նման որևէ քայլի չի դիմում:

Խոսելով ՄՄ-ին Ադրբեջանի անդամակցելու հեռանկարների մասին՝ փորձագետը նշել է, որ պետք է հասկանալ՝  Մաքսային միությունը ենթադրում է ուժեղ ազգային պետության ստեղծում:

«Ազգային պետությունների վերափոխումը վերազգային կառույցների, ինչպես տեղի է ունենում Եվրոմիությունում, Մաքսային միությունում տեղի չի ունենալու: Այդ իսկ պատճառով ՄՄ-ի միանալը կարող է լինել միայն ազգի ներքին ընտրության դեպքում: ՄՄ-ն ԽՍՀՄ չէ: Դրա զարգացման մեխանիզմների հիմքում ընկած է ներքին մրցակցությունը, ոչ թե «առաքելական» գաղափարական նպատակները», – ասել է Շևցովը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031